ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Իրանը Ադրբեջանով Եվրասիա գնալու մասին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» պատճառով ևս. Իսիկ Հունանեսյան

10 Դեկտեմբեր 2021

Իրանը պատրաստակամություն էր հայտնել, որ օգնի Հայաստանին Հյուսիս-Հարավ մայրուղու չկառուցված հատվածի կառուցմանը, բայց երբ նորից խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարծում եմ, Իրանն ինքն էլ համակերպվել է, որ այդ միջանցքը պետք է լինի՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իրանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Իսիկ Հունանեսյանը, որը տարբեր երկրների 50-ից ավելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։

«Ալիև-Ռաիսի հանդիպմանը Ալիևը բացեիբաց ասաց Ռաիսիին, որ՝ մենք մոտենում ենք այդ միջանցքին, և ես կարծում եմ Իրանից նման հայտարարությունը, որ՝ «մենք Ադրբեջանով դեպի Եվրասիա այլընտրանքային ճանապարհ ունենք, եթե հարկ լինի՝ կօգտվենք», հետևանքն է այս վերջին իրադարձությունների»,-վստահ է Իսիկ Հունանեսյանը։

Խոսքը Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ երթուղու գործարկման մասին է, որի վերաբերյալ հայտարարություն արեց Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցիկ փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ «Մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել՝ տարածաշրջանային միասնությանը համապատասխան»,-ասել է նա ISNA-ի հետ հարցազրույցում։ Նա տեղեկացրել է, որ երթուղին արդեն գործարկվել է՝ պիլոտային եղանակով առաջին խմբաքանակներն են փոխադրվել և նշել, որ այդ տարանցիկ ուղին, հաշվի առնելով համաձայնագրի կողմ երկրների լուրջ մոտեցումը, այլընտրանք կլինի ներկայում գործող առևտրային ուղիների համար, ինչպիսին է Թուրքիայի եւ Ռուսաստանի տարանցիկ երթուղին։

Իսիկ Հունանեսյանը կարծում է՝ Իրանը կնախընտրեր Հայաստանով գնալ Եվրասիա, բայց երբ տեսնում է Հայաստանի ներկա իրավիճակը, որ ոչ մի դրական ազդակ չկա Հայաստանի կողմից դեպի Իրան, իրենք էլ մտածում են իրենց շահերի մասին և փորձում են կա՛մ մեսիջ հղել Հայաստանի իշխանություններին, որ՝ մենք ունենք նման այլընտրանքային ճանապարհ Ադրբեջանով դեպի Եվրասիա՝ դուք մի քիչ ձեզ հավաքեք, կա՛մ արդեն իսկապես հույսները կտրել են Հայաստանից և միջացքի բացման առաջին օրվանից իրենք պատրաստի ճանապարհ են ունենալու դեպի Եվրասիա և դա Ադրբեջանով է լինելու։

Իրանից Հայաստանի տարածքով այս պահին եկող բեռնատարները պատկանում են որևէ ընկերության, նշեց նա, բնականաբար, այդ ընկերությունը ո՛չ վտանգի տակ կդնի բեռնատարը, ո՛չ վարորդին, բայց շուտով՝ առաջին ձյան հետ, մենք կտեսնենք, որ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքում բավականին դժվարությունների կհանդիպեն։

ՀՀ իշխանությունների առաջարկած այլընտրանքային ճանապարհը, որը պետք է փոխարինի Գորիս-Կապանին, ամենափոքր անձրևից, ձյունից կամ մառախուղից փակվում է, բեռնատարները ժամերով կանգնում են և արդեն բավականին մեծ դժգոհության ալիք է բարձրացել Իրանի վարորդների կողմից։

Իսիկ Հունանեսյանը չգիտի՝ Ադրբեջանով գնալը քանի ժամ կավելացնի իրանական բեռնափոխադրումներին, բայց, ըստ նրա, ավելի կարևոր է անվտանգային հարցը, եթե կարողանան Ադրբեջանով ավելի անվտանգ մուտք գործել Վրաստան կամ Ռուսաստան, ինչո՞ւ պետք է Հայաստանի տարածքով գան։

Իսիկ Հունանեսյանը հստակ տեսնում է իրադարձությունների այն զարգացումը, որը բերեց, հանգեցրեց Հայաստանի համար այս աննպաստ վիճակին։ Իրանի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նկատում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո նույն ժամանակահատվածն էր, որ Իրանում ձևավորվեց նոր իշխանություն՝ նոր կառավարության կաբինետ, պահպանողական թևը եկավ իշխանության Իրանում։

«Ես զգում եմ՝ իրենք զգացին, որ սխալ քաղաքականություն են ունեցել պատերազմի ընթացքում և ուզեցին շտկել՝ զորքը բերել սահման սեպտեմբերի 26-27-ի հատվածում, և այդ լեզվակռիվը, որ տեղի ունեցավ Իրանի ու Ադրբեջանի միջև ցույց էր տալիս, որ իրոք Իրանը փոխել է իր դիրքորոշումը հանդեպ Հայաստանի ու Ադրբեջանի։ Եվ բազմիցս էլ նախկին արտգործնախարար պրն․ Զարիֆն ասել էր, որ՝ «Մեղրիի հատվածը և Սյունիքը մեր կարմիր գիծն է»։ Մենք վերջին 2 ամսում բավականին դրական ազդակներ տեսանք Իրանի կողմից, բայց վերջին 15-20 օրվա իրադարձություններից և Հայաստանի կողմից արված հայտարարություններից թե՛ Սոչիում, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, Իրանը հիասթափվեց նորեն։ Իսկ դեպի Նախիջևան միջանցքի մասին հայտարարությունները պատճառ դարձան, որ Իրանն էլ հայտարարի Ադրբեջանով, ոչ թե Հայաստանով Եվրասիա գնալու մասին»,-ասաց Իսիկ Հունանեսյանը։

Մինչ այդ՝ ի՞նչ եղավ, որ պատերազմի օրերին Իրանը այդպիսի դիրքորոշում ընդունեց Հայաստանի հանդեպ․ նա նկատեց է, որ 2018-ին Հայաստանի նոր վարչակազմի իշխանության գալուց հետո Իրանն ակնկալում էր, որ կարող է ավելի սերտ հարաբերություններ ունենալ այս նոր իշխանության հետ, բայց, դժբախտաբար, դա տեղի չունեցավ։

«Բոլթոնի Հայաստան այցից հետո մենք տեսանք, որ այդ հայտարարությունները եղան, երբ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ «եթե հարկ լինի՝ մենք սահմանը կփակենք»․ այդտեղից սկսվեց, ես կարծում եմ, Իրան-Հայաստան հարաբերությունների վատթարացումը։ Հետո խորհրդարանում Իրանին իբրև բռնապետ պետություն որակելը, Իսրայելի դեսպանատան հարցը․ այս ամենը սկիզբ դրեցին այս վերջին 3 տարվա՝ Իրան-Հայաստան հարաբերությունների վատանալուն»,-բացատրեց Իսիկ Հունանեսյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի կողմից ապտակ էր Իրանին Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարներից ադրբեջանցիների մաքսատուրքեր վերցնելու և իրանցի վարորդներին ձերբակալելու փաստերին Հայաստանի խուսափողական արձագանքը, երբ Հայաստանն ասաց՝ դա մեր գործը չէ։ Ադրբեջանական ինքնաթիռների համար Հայաստանի օդը բացելը Իրանի փակելուց հետո ևս մեկ ապտակ էր։

«Դրանք բոլոր այն հարցերն են, որ Իրանը չի մարսել և այսպիսի հայտարարություններով պատասխանում է»,-վստահ է Իսիկ Հունանեսյանը։

Իրանի հետ այսպիսի «խաղեր տալը», նրա համոզմամբ, կարող է թանկ արժենալ Հայաստանի համար։

«Իրանն ինքը «խաղեր տալու» մեջ աշխարհում ամենահզոր երկիրն է․ տեսնում ենք արդեն 10-15 տարի է թե՛ Եվրոպային, թե՛ Ամերիկային այդ «խաղերի» մեջ է պահում իր միջուկային ծրագրով, և ես կարծում եմ երեխայություն կլինի Հայաստանի կողմից, եթե ուզենա իրենց իշխանության ոճով ասած՝ «քցել» Իրանին կամ խաբել Իրանին, Իրանի դիմաց տուժողը կլինի միայն Հայաստանը»,-համոզված է Իսիկ Հունանեսյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/or3EaTYGsVk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company