ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական

«Դիարբեքիրում մեզ մօտենում էին այսպէս ասած՝ քրդեր, որոնց հետ խօսելով՝ հասկանում էինք, որ նրանք քրդեր չեն, քրդական միջավայրում ապրող, քրդերէն խօսող ծածուկ հայեր են»․ Տիգրան Չանդոյեան

14 Հունվար 2022

Դեկտեմբերի 25-ից 28-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Տիգրան Չանդոյեանը և ՆԱՈւՄ վարչութեան անդամ Գէորգ Ղազելեան գործուղուել էին Թուրքիայի Հանրապետութեան Դիարբեքիր քաղաք` մասնակցելու Ժողովուրդների ժողովրդավարական կուղակցութեան (ԺԺԿ) երիտասարդական երրորդ համաժողովին։

Դիարբեքիրը՝ մեր երբեմնի Տիգրանակերտը, եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի քաղաքներից՝ Արևմտեան Տիգրիսի աջ ափին՝ Հայկական Տաւրոսի հարաւային ճիւղից (Կարաջադաղ) իջած հրահոսանքի ծայրին։ Հայերն այն անուանել են տարբեր անուններով, այդ թւում՝ Ամիդ, Տիգրանակերտ)։

Համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին։ Համաժողովին ներկայ են գտնուել հրաւիրեալներ Միջին Արևելքից, Արևելեան Եւրոպայից։ Դահլիճում ներկայ է եղել աւելի քան հազար մասնակից՝ հիմնականում քրդեր։ Կոնգրեսի ընթացքում ելոյթով հանդէս է եկել Տիգրան Չանդոյեանը։

Այցի ընթացքում Տիգրանն ու Գէորգը հանդիպել են ԺԺԿ ղեկավար անդամների Միդհաթ Սանջարի, Էբրու Գիւնայի հետ, կուսակցութեան երիտթևի ներկայացուցիչների` Էսեմգյուլի Աքթայի հետ, հաստատուեցին կապեր վերջիններիս հետ։

Տիգրանի ու Գէորգի՝ Հայաստան վերադառնալուց յետոյ «Հորիզոն»-ի Հայաստանի թղթակիցը զրուցել է նրանց հետ։ Նրանք մանրամասներ են ներկայացրել ոչ միայն կոնգրեսի մասին, այլև հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպումներից են դիպուածներ ներկայացրել։

«Բացի համագումարի օրակարգից՝ մենք ունէինք նաև մեր սեփական օրակարգը, այն է՝ կապեր հաստատել, հասկանալ Թուրքիայում, մասնաւորապէս՝ Դիարբեքիրում առկայ քաղաքական մթնոլորտը։ Հիմնական շեշտադրումը կատարել ենք Դիարբեքիրի՝ Տիգրանակերտի վրայ, քանի որ այն համարւում է այսպէս կոչուած Քրդստանի մայրաքաղաքը, և այնտեղ են կենտրոնացուած քրդական մշակութային քաղաքական, սոցիալական, տնտեսական ամբողջ ներուժը, և այդ տարածաշրջանին պէտք է աւելի ուշադիր ու զննող հայացքով նայենք։ Կարող եմ ասել՝ մեր առաքելութիւնը կատարուած է, քանի որ և՛ կապեր հաստատեցինք, և՛ ինֆորմացիա ստացանք․․․», — նշեց Տիգրան Չանդոյեանը, որը «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի փորձագէտ է, մասնագիտութեամբ քաղաքագէտ։ Գէորգ Ղազելեանն էլ ընդգծեց՝ բնականաբար, հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև 44-օրեայ պատերազմին։ «Տիգրանի ելոյթը հիմնականում վերաբերում էր պատերազմին ու Ադրբեջանի կողմից օկուպացուած հայկական տարածքներին։ Իսկ զրոյցների ընթացքում մենք խօսել ենք նաև Ադրբեջանում գտնուող հայ ռազմագերիների մասին։ Քուրդ ժողովուրդն առանձնապէս տեղեկացուած չէր 44-օրեայ պատերազմի մասին։ Իրենք ապրում են մի երկրում, որտեղ պետութեան կողմից տրուող տեղեկութիւնը վերահսկելի է, այսինքն՝ պետութիւնն է որոշում՝ ինչ տեղեկութիւն մատուցել, ուստի մեր ելոյթն այնտեղ շատ կարևոր էր, քանի որ մարդիկ նոր տեղեկութիւն ստացան պատերազմի մասին», — նշեց Գէորգը։ Համագումարի ընթացոում առաւելապէս քաղաքական բնոյթի հարցեր են քննարկուել, մասնաւորապէս՝ Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը, քրդական կուսակցութիւնների և թուրքական իշխանութիւնների յարաբերութիւնները։ «Քննարկուեց նաև, թէ ինչպիսի ազատութիւններ կամ ճնշումներ կան՝ կապուած քրդական կուսակցութիւնների հետ, ինչպէս է թուրքական կառավարութիւնն արձագանքում այդ գործընթացներին։ Նաև հայ-քրդական հեռանկարներին անդրադարձանք։ Տարածաշրջանային հարցեր քնարկելիս, բնականաբար, նաև Արցախի հարցի մասին խօսեցինք», — ընդգծեց Տիգրան Չանդոյեանը։

Տիգրանն ու Գէորգը Դիարբեքիրում հանդիպել են մեր հայրենակիցների հետ։ «Այնտեղ հանդիպեցինեք նաև Դիրաբեքիրի փաստացի համայնքի ղեկավարի, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Օհաննէս Օհանեանի, Կարօ Սասունեանի հետ, որը Դիրաբերքիրի բնակիչ է։ Տարիների ընթացքում շատերն իմացել են իրենց հայկական արմատների մասին, ընդունել են քրիստոնեութիւն, և այսօր իրենց երեխաները հայոց լեզու են սովորում։ Համաժողովի ընթացքում մեզ մօտենում էին այսպէս ասած՝ քրդեր, նրանք անընդհատ խօսում էին հայերի մասին, հարցեր էին տալիս, բայց ասում էին՝ իրենք քուրդ են։ Այդ մարդկանց հետ խօսելով՝ հասկանում էինք՝ նրանք քրդեր չեն, քրդական միջավայրում ապրող, քրդերէն խօսող ծածուկ հայեր են, որոնք գիտեն իրենց հայկական արմատների մասին, սակայն չունեն հնարաւորութիւն բարձրաձայն խօսել այդ մասին, քանի որ միջավայրն ու սպառնալիքները թոյլ չեն տալիս։ Հայկական ինքնութիւնը թաքուն պահող հայերի թիւն աւելի շատ է, քան նրանց, որոնք համարձակւում են բարձրաձայնել իրենց ինքնութեան մասին», — պատմեց Տիգրան Չանդոյեանը՝ նշելով՝ մօտ 20 տարի առաջ իրավիճակն աւելի վատթար է եղել, իսկ հիմա ուշացման վտանգը համեմատաբար նուազել է։

Տիգրանն ու Գէորգը եղել են նաև Տիգրանակերտի սուրբ Կիրակոս եկեղեցում, որն այդ ժամանակ վերանորոգւում էր, ինչը յոյս է ներշնչել, որ կու գայ մի ժամանակ, երբ հնարաւոր կը լինի աւելի առարկայական խօսել Արևմտեան Հայաստանի հայ համայնքի մասին։

Գէորգ Ղազելեանը նշեց՝ իրապէս, իրենք, Թուրքիայում գտնուելով, համոզուել են, որ այնտեղ հանգամանքներ կան, որոնք ստիպում են, որ շատ հայեր թաքուն պահեն իրենց ինքնութիւնը։ Դիաարբեքիրում շրջելիս Տիգրանն ու Գէորգը երբեմն չեն ասել, որ հայ են, որպէսզի հասկանան՝ ինչպիսի վերաբերմունք կայ այնտեղ հայերի նկատմաբ։

«Դիարբեքիրում խօսում էի մի քրդի հետ, որը պատմում էր հայերի մասին։ Ասաց․ «Ժամանակին այստեղ հայեր են ապրել, և մենք սպանել ենք նրանց»։ Եւ նա կատարուածի համար իրականութիւնից հեռու մի արդարացում ներկայացրեց, ասաց՝ եթէ մենք չսպանէինք նրանց, նրանք մեզ կը սպանէին․․․», — պատմեց Գէորգը՝ յոյս յայտնելով․ որ կու գայ մի օր, երբ իրավիճակը կը լինի այնպիսին, որ հայերը անկաշկանդ կը խօսեն իրենց հայկական ինքնութեան մասին։

Յասմիկ Բալէեան
horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company