ՀՅԴ 131-ամյակի հանդիսություն
05 Փետրվար 2022
Այսօր, փետրվարի 5-ին «Դվին հոլ» համալիրում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը։
Հանդիսությանը մասնկացում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԱՀ նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, ԱԺ ընդդիմադիր՝ «Հայաստան» եւ «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ արտախորհրդարանական այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՀՅԴ օրհներգներով։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազնում զոհված հայորդիների հիշատակը։
Ելույթներով հանդես եկան՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Ելույթներն ընդմիջվեցին փաստավավերագրական ֆիլմով, որոտեղ ներկայացված էին ՀՅԴ անցած ճանապարհն ու պայքարի փուլերը։ Հնչեցին հայրենասիրական երգեր։






















