Բողոքի ակցիա՝ Մարիոթ հյուրանոցի առջեւ
21 Փետրվար 2022
Այսօր, փետրվարի 21-ին Երեւանում Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչների, որոնք Երեւանում մասնակցում են «Եվրանեսթ» ԽՎ նիստերին:
Հայաստան են ժամանել նաեւ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ։
Կառավարության տան Մարիոթ հյուրանոցի մոտ, մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։
Բողոքի ակցիան ուղղված էր Հայաստան ադրբեջանցի պատգամավորների այցի և եվրոպական կառույցների լռության դեմ:
Ակցիային մասնակցում էին քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք իրենց վրդովմունքը հայտնեցին եվրոպական պատվիրակություններին` Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումների կապակցությամբ:

Ակցիային մասնակցում էր նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածել` կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին։
«Հայաստանը հեռու է ոչ միայն ժողովրդավար երկիր լինելուց, այլ շատ է մոտեցել կլասիկ բռնապետությանը։ Ես խոսում եմ իմ և իմ ընկերների անունից․ մենք պայքարել ենք, պայքարելու ենք՝ անկախ մեր դեմ իրականացվող քայլերից։ Ի վերջո Հայաստանը դառնալու է արդար ու ժողովրդավար երկիր։ Օրվա իշխանության որևէ ներկայացուցիչ հայ ժողովրդին չի ներկայացնում»,- ակցիայի ժամանակ նշել է ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը։
