ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ

27 Փետրվար 2022

Ի պատասխան Հայաստանի և Արցախի վերամիավորման համար Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սկիզբ առած խաղաղ և օրինական ժողովրդական ցույցերի, 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին տեղի հայ բնակչության ջարդերը։

Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրված ադրբեջանական հրոսակները տանջամահ արեցին տասնյակ հայերի, հազարավոր հայ ընտանիքներ, իրենց ետևում թողնելով տարիների վաստակը, տունն ու գույքը, դարձան գաղթական։ Նրանցից մի մասն ապաստանեց Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, հազարավոր ընտանիքներ ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ։

Ադրբեջանական իշխանությունները չդատապարտեցին ջարդարարներին, չբացահայտեցին հանցագործության հեղինակներին ու իրականացնողներին։

Որպես հետևանք, Սումգայիթի ջարդերին հետևեցին հայերի ջարդերն այլ քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլուր։

Դեռևս 1920 թվականի Շուշիի ջարդերից սկսած՝ ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց մեր օրերում և առավել ցայտուն կերպով դրսևորվեց 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ բնակչության դեմ կիրառվեց արգելված ֆոսֆորային զենք, իսկ հարյուրավոր խաղաղ բնակիչներ և գերեվարված զինվորականներ տանջամահ արվեցին։

Այս պայմաններում առնվազն տարակուսելի են Հայաստանի Հանրապետության պարտվողական իշխանության որդեգրած դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը։

Որևէ հայ չի կարող իրեն Ադրբեջանում ապահով զգալ, ապրել, արարել ու կերտել իր ապագան։ Ուստի անընդունելի ու աններելի են ՔՊ֊ական իշխանությունների պնդումները, թե Արցախը կորցրել է անկախ լինելու որևէ հնարավորություն։ Սա ուղղակի նշանակում է Արցախը դատապարտել հայաթափման, իսկ արցախցիներին՝ բնաջնջման։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլուր հոշոտված անմեղ զոհերի հիշատակին և գլուխ խոնարհելով արցախյան պատերազմներով զոհված հերոսների առջև, վերահաստատում է իր դիրքորոշումը․ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը չի կարող լուծված համարվել, քանի դեռ միջազգայնորեն չի ճանաչվել ու չի երաշխավորվել Արցախի ժողովրդի՝ սեփական միասնական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

28.02.2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company