Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
07 Մարտ 2022Այսօր, մարտի 7-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանը եւ Թադեւոս Ավետիսյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին վերջին ԱԺ վերջին քառօրյան և պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Մեր առաջնային խնդիրը դոլար-դրամ փոխարժեքի կայունության ապահովումն է»,- «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ասաց Վահե Հակոբյանը:
Նա հայտնեց, որ որոշ տվյալներով օրական 6 հազար ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի է գալիս Հայաստան և իրենց հետ բերում են հիմնականում ռուբլի, ուստի ՀՀ կառավարության առաջին խնդիրն այն է, որ դրա արտահոսք չլինի:
Վահե Հակոբյանը նկատեց, որ Հայաստանը կարող է կանգնել նաև հացահատիկի ռիսկի առաջ:
Նշելով, որ Հայաստան հացահատիկը ներկրվում է՝ նա ընդգծեց, որ եթե ուկրաինական հակամարտությունը երկարի, ապա ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի և մեր երկիրը կկանգնի խնդրի առաջ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նկատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության ռիսկերն ակներև են և արդեն տեսանելի են:
«Բայց կա նաև հնարավորություններ Հայաստանի տնտեսական պոտենցիալը մեծացնեու, ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նաև արտահանումը ԵԱՏՄ ավելացնելու»,- ասաց պատգամավորը և շեշտեց՝ կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է անի առավելագույնը, որ ռիսկերը տնտեսության վրա չեզոքացնի և բարձրացնի բացված հնարավորություններից օգտվելու հանրավորությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/3f3IGgxla7k