ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Վերջին շրջանում նշանակվում են դիվանագիտական փորձ չունեցող դեսպաններ

16 Մարտ 2022

Մարտի 9-11-ը Արցախում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը՝ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հռիփսիմե Հարությունյանի և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:

«Բավական երկար ժամանակ Արցախ չէի այցելել, և եկա, որպեսզի տեղում տեսնեմ կացությունը, խորհրդակցություններ ունենամ պետական պատասխանատուների հետ, Արցախին օգտակար լինելու նոր հնարավորությունները քննարկենք: Գոհ եմ այցելությունից, որովհետև իմացա բաներ, որոնք առանց այստեղ լինելու չէի իմանա: Անկեղծ խոսակցություն ունեցա բոլորի հետ»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում այցի մասին պատմում է Գասպար Կարապետյանը: Նախքան վերջին պատերազմը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը տարին մի քանի անգամ քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների այցելություններ էր կազմակերպում դեպի Արցախ: Գասպար Կարապետյանի խոսքով՝ պատերազմից հետո դժվարացել է կացությունը, և պետք է հասկանալ նոր իրավիճակում արդյունավետ գործելու ուղիները:

Գասպար Կարապետյանը նախ խոսել է մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին։ Նա շեշտում է, որ վերջին ամիսներին Եվրապատգամավորների հետ տարվող անդադրում և նպատակաուղղված իրազեկման աշխատանքը թե՛ Բրյուսելում ՀՀ դեսպանատան, թե՛ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կողմից տվեցին իրենց արդյունքը։ Դրան նպաստեց նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի այցը Բրյուսել, Եվրախորհրդարանում փետրվար ամսին Արցախի հետ բարեկամության խմբի վերակազմումը, ինչպես նաև հունվարին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այցը Բրյուսել։

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ Սա կարևոր լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այդ երկրի բարբարոսական քաղաքականության վերաբերյալ բարձրաձայնելու համար»,- նշում է Գասպար Կարապետյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բանաձևը բոլոր քաղաքական խմբերի մասնակցությամբ անցավ: «Հաջորդ քայլը Ադրբեջանի վերջին սադրանքների մասին բարձրաձայնելը պետք է լինի: Գազի, հոսանքի, կապի հետ կապված խնդիրները, Խրամորթի ու սահմանամերձ այլ գյուղերի ահաբեկումը, փաստերով ցույց են տալիս, թե որքան անմարդկային է Ադրբեջանի վերաբերմունքը: Կան քաղաքական գործիչներ, ովքեր դյուրազգաց են այդպիսի հարցերի նկատմամբ և նրանք էլ տրամադիր են օժանդակել Արցախին և Ադրբեջանին կարգի հրավիրել»,- ասում է Գ. Կարապետյանը:

«Մենք պետք է ցույց տանք, որ քանի Արցախի հարցը չի լուծվել, իսկ լուծվել ասելով՝ ի նկատի ունեմ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարգումը, այս կացությունը շարունակվելու է: Սրանք մեր տեսակետը հիմնավորելու փաստեր են: Այսօր Ադրբեջանը մեծամտություն ունի՝ մտածելու, թե Արցախի հարցը վերջացավ: Դա այդպես չէ»,- նշում է գրասենյակի նախագահը: Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ Մայր հայրենիքը ձեռքերը Արցախից լվացել է. «Արցախը մեր անբաժանելի մասն է, և եթե այն հայաթափվի, Սյունիքը ու այնուհետև Հայաստանն ամբողջությամբ եթե չհայաթափվի էլ, Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կուլ է գնալու: Դրա համար շատ կարևոր է երկու հանրապետությունների՝ ՀՀ և ԱՀ ղեկավարների, գերատեսչությունների սերտ գործակցությունը, միահամուռ աշխատանքը»:

Հայ դատի ասպարեզում 50 տարուց ավելի գործունեություն ծավալած գործչին մտահոգում է ՀՀ արտաքին քաղաքականության ասպարեզում տիրող իրավիճակը:

«Կարևոր է, որ մենք տարբեր երկրներում ՀՀ ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների հետ լավ հարաբերություններ ունենանք՝ ի շահ մեր ժողովրդի: Բայց, դժբախտաբար, վերջին շրջանում ՀՀ-ի կողմից նշանակվում են դեսպաններ, որոնք ոչ դիվանագիտական փորձառություն ունեն, ոչ համապատասխան հմտություններ: Սա վտանգավոր քաղաքականություն է: Այս դժվարին օրերին արտաքին գործերի նախարարությունում պետք է տեղ ունենան մեր փորձառու դիվանագետները: Այս առիթով կոչ եմ անում ՀՀ իշխանություններին վերանայել այս քաղաքականությունը: Ոճիր է այս պահին մեր դիվանագետներին չներգրավելը: Չեմ կարող ասել՝ ՔՊ-ի կողմից նշանակվող մարդիկ լավն են կամ վատն են, իմ հարցը սկզբունքային է: Ես իմ կյանքի մեծ մասը տվել եմ հայ ժողովրդի, հայ դատի շահերի պաշտպանությանը, և անձնական շահ կամ ակնկալիք չունեմ: Իմ մտահոգությունն ազգի ապագան է»,- ասում է փորձառու ազգային գործիչը:

Տաթևիկ Աղաջանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company