ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Հայ Դատի հանձնախմբերի համար Արցախը շարունակում է մնալ առանցքային առաջնահերթություն․ Գևորգ Ղուկասյան

17 Մարտ 2022

Աշխարհասփյուռ Հայ Դատի մարմինների աշխատանքի մեջ Արցախի հարցը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել, և մեր աշխատանքների ճնշող մեծամասնությունն ուղղված է հենց Արցախի շահերի պաշտպանությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նա օրերս է վերադարձել Արցախից Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի և ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հռիփսիմե Հարությունյանի հետ։ Տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպել պատասխանատու պաշտոնյաների հետ։

«Կարևոր ենք Հայ Դատի պատասխանատուների պարբերական այցերը Արցախ, որովհետև հնարավորություն ենք ստանում տեղում ծանոթանալու իրավիճակին, կենդանի շփում ունենալու պատասխանատուների և բնակիչների հետ, որոնք մեզ օգնում են հետագա աշխատանքներում, որովհետև Սփյուռքում էթնիկ լոբբինգ իրականացնելիս, իհարկե, պաշտոնական դիրքորոշումները հաճախ հաշվի առնվում են, բայց կարևոր է, որ մեր արտասահմանցի գործակիցներին հենց ժողովրդի տրամադրությունները, նրանց հույզերը, խնդիրները, սպասումները փոխանցել, և այս առումով այցը իր առջև դրված հիմնական խնդիրները կատարեց»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա վստահեցրեց, որ միջազգային իրավունքում, առհասարակ, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին վեճը լուծված կարելի է համարել, և լուծումն էլ հենց Եվրոպայում է եղել։

«Այս վեճի համար կարևոր հանգամանք է 2010 թ-ի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի հարցով, որտեղ ֆիքսվեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միջպետական հարաբերություններում, իսկ ինքնորոշվող սուբյեկտի և այն պետության միջև, որից սուբյեկտը ինքնորոշվել է, տարածքային ամբողջականության հարց ծագել չի կարող։ Դատարանը նաև ընդգծեց, որ միակողմանի անկախության հռչակումը միջազգային իրավունքում սահմանափակելի չէ և արգելված չէ։ Այսինքն, ներեվրոպական ընկալումներում այս հարցը տեսական առումով լուծված է։ Մեր խնդիրն է Արցախի հարցի գործնականացնելը։ Արցախն իր անկախությունը հռչակել է համաձայն ներքին և արտաքին օրենսդրաիրավական բոլոր մեխանիզմների պահպանման և սա եվրոպական շրջանակները լավ գիտեն»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա ահազանգեց նաև, թե ինչ դժվարություններ են ունենում Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցները Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական նշանակումների պատճառով դիվանագիտական տարբեր պաշտոններում։

«Այդ արատավոր պրակտիկան սկսվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակումից, տարածվեց Բալթյան երկրներում, ԵՄ առանցքային երկրներում նույնպես այդ պրակտիկան կա, մասնավորապես, Իսպանիայում, Գերմանիայում, որոնք շատ կարևոր երկրներ են իրենց քաղաքական կշռով։ Այս պետություններում պետք է նշանակել բանիմաց և շատ հմուտ դիվանագետների, ոչ թե քաղաքական նշանակումներ անել։ Նախ՝ քաղաքական նշանակման պարագայում դեսպանընկալ պետությունը լուրջ չի վերաբերվում, որովհետև մի բան է, երբ ագրիմանի մեջ տեսնում են՝ ով է նշանակվել իր դիվանագիտական փորձով, մեկ այլ բան, երբ տեսնում են, որ քաղաքական նշանակում է, և քաղաքական նշանակումն էլ, ըստ էության, ծանրակշիռ նշանակում չէ»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա համարում է, որ իսկապես ծանր իրավիճակում ենք նաև արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանին ունենալով, որովհետև մյուս կողմից ունենք դիվանագետներ, որոնք երկար տարիներ ներառված են տարբեր երկրների դիվագիտական համակարգերի բարձր օղակներում, և պետք է արտգործնախարար նշանակել մի մարդու, որը գոնե ընկալելի կլիներ այդ մարդկանց համար որպես կոլեգա։ Լավագույն ճանապարհը նա համարում է թողնել, գնալը, որը պետք է շուտ անեին։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/BCgMiPS0PVc

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company