ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Քննարկում

Ինչպե՞ս արձագանքել գոյություն ունեցող մարտահրավերներին

04 Ապրիլ 2022

Վեր­ջերս ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի փոր­ձա­գետ­նե­րի հնա­րա­վոր այ­ցի մա­սին շր­ջա­նառ­վող տե­ղե­կու­թյան, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած տա­րածք­նե­րում մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման թե­ման ար­դիա­կան դար­ձավ։ Ա­մեն կող­մից հն­չում են մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման և մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյան կանխ­ման ուղ­ղու­թյամբ հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու կո­չեր։ Ներ­կա զեկույցում կփոր­ձենք անդ­րա­դառ­նալ այն հար­ցե­րին, թե կոնկ­րետ ի՞նչ քայ­լեր է հնա­րա­վոր և անհ­րա­ժեշտ ձեռ­նար­կել, նա­խա­պատ­րաս­տա­կան ի՞նչ աշ­խա­տանք պետք է կա­տա­րել, ինչ­պե՞ս ար­ձա­գան­քել գո­յու­թյուն ու­նե­ցող մար­տահ­րա­վեր­նե­րին։

Վանդալիզմի փաստեր

Դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և այ­սօր սոց­ցան­ցե­րում հայ­տն­վում են բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում մշա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի, գերեզմանոցների պղծ­ման բազմաթիվ դեպ­քե­րի լու­սան­կար­ներ և տե­սա­նյու­թեր։ Դրանք, սա­կայն, քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու հա­մար պատ­շաճ ձևա­չա­փով հա­մա­կարգ­ված ու ներ­կա­յաց­ված չեն։ Անհ­րա­ժեշտ է պատ­րաս­տել հու­շար­ձան­նե­րի և պաշտամունքի օ­բյեկտ­նե­րի ցանկ՝ վան­դա­լիզ­մի ա­պա­ցուց­ված փաս­տե­րի ընդգրկմամբ, ստեղ­ծել յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տվյալ­նե­րի թղ­թա­պա­նակ և տե­սա­հո­լո­վակ­ներ, հրա­պա­րա­կել հա­մա­պա­տաս­խան բրո­շյուր։

 

 

Պատմության եւ մշակույթի հուշարձաններ

Չնայած ի­րա­վա­սու մար­մին­նե­րը կազ­մել են Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րածք­նե­րի պատ­մու­թյան և մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի ցան­կը, սա­կայն այն ամբողջությամբ հա­մալր­ված չէ հա­մա­պա­տաս­խան լու­սան­կար­նե­րով, չկա վերջնական ընդ­հան­րաց­ված փաս­տա­թուղթ, ուս­տի դրա կի­րա­ռու­մը գործ­նա­կան հար­թու­թյան մեջ բա­վա­կա­նին խնդ­րա­հա­րույց է։ Նպա­տա­կա­հար­մար է հանրամատչելի ձեւով մշակված ցան­կը հրա­պա­րա­կել ա­ռան­ձին բրո­շյու­րի տես­քով, ինչպես նաեւ է­լեկտ­րո­նա­յին կրիչ­նե­րի վրա՝ հու­շար­ձան­նե­րի հա­մա­պա­տաս­խան լու­սան­կար­նե­րով։ Բա­ցի այդ, անհ­րա­ժեշտ է Ադր­բե­ջա­նի կող­մից բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում հայ­տն­ված պատ­մու­թյան և մշա­կույ­թի յու­րա­քան­չյուր հու­շար­ձա­նի համար պատրաստել թղթապանակ՝ հա­յե­րեն, ռու­սե­րեն և անգ­լե­րեն նկարագրություններով ու լու­սան­կար­նե­րով՝ դաշտային առաքելությունների ընթացքում դրանց առկա վիճակի գնահատման նպատակով: Բնական է, որ այդ նույնի ավելի ընդլայնված տարբերակը պետք է լինի նաեւ էլեկտրոնային կրիչների վրա:



Թանգարանային եւ արվեստի գործերի հավաքածուներ

Չա­փա­զանց կարևոր է նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած բոլոր մշակութային եւ և ար­վես­տի նմուշ­նե­րի հա­վա­քա­ծու­նե­րի հար­ցը։ Դժ­բախ­տա­բար, բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում մնա­ցած թան­գա­րան­նե­րում և մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում գտն­վող գե­ղար­վես­տա­կան ու մշա­կու­թա­յին բո­լոր ար­ժեք­նե­րի փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում մինչ օրս չի ի­րա­կա­նաց­վել։ Մենք միայն ընդ­հա­նուր, զուտ զգա­ցա­կան պատ­կե­րա­ցում ու­նենք Ադր­բե­ջա­նի կող­մից զավթ­ված ար­վես­տի գոր­ծե­րի ար­ժե­քի մա­սին։ Այս ա­ռու­մով անհ­րա­ժեշտ է վերջ­նա­կա­նա­պես լրամ­շա­կել թան­գա­րան­նե­րի և մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րի գո­յու­թյուն ու­նե­ցող ցան­կը՝ փորձագիտական գնահատումով, պատ­րաս­տել մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պատ­կե­րա­զարդ (հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում) շտե­մա­րան­ներ, դրանց հա­մա­ձայն հրա­տա­րա­կել բռնազավթված թան­գա­րան­նե­րում և մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում ընդգրկված մշակութային արժեքների պատ­կե­րա­զարդ բրո­շյուր­ներ։ Այս ա­մե­նը, բնա­կա­նա­բար, պետք է կրկ­նօ­րի­նակ­վի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով և օգ­տա­գործ­վի ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյա­նը հա­կազ­դե­լու նպա­տակ­նե­րով։


Բա­ցի այդ, Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ հայ­տն­ված տա­րածք­նե­րում են մնա­ցել նաև մաս­նա­վոր ան­ձանց պատ­կա­նող ար­վես­տի ա­ռան­ձին գոր­ծեր։ Անհ­րա­ժեշտ է բա­ցա­հայ­տել դրանք, ընդ­գր­կել հա­մա­պա­տաս­խան ցու­ցակ­նե­րում։ Հա­կա­քա­րոզ­չու­թյան նպա­տակ­նե­րով անհ­րա­ժեշտ է պատ­րաս­տել թան­գա­րան­նե­րի և մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րի ար­վես­տի գոր­ծե­րի վե­րա­բե­րյալ տե­սա­հո­լո­վակ­ներ՝ ըստ շտե­մա­րան­նե­րի՝ հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան ար­խիվ­նե­րի օգ­տա­գործ­մամբ։ Թեև այս ուղ­ղու­թյամբ ար­դեն ձեռ­նարկ­վել են ի­րա­վա­կան բնույ­թի ո­րոշ քայ­լեր, այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցել ար­վես­տի գոր­ծե­րի յու­րաց­ման մա­սով, ինչ­պես նաև դրանց հետ կապ­ված մի­ջազ­գա­յին հե­տա­խու­զում հայ­տա­րա­րել: Այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կօգ­նեն կան­խել Ար­ցա­խի մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի հետ կապ­ված մաք­սա­նեն­գու­թյան դեպ­քե­րը, ինչպես նաեւ հանդիսանում են լավ տեղեկատվական պատրվակներ։

Եկեղեցական գույք եւ ծիսական արժեքներ

Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ հայ­տն­ված տա­րածք­նե­րում Հայ առաքելական եկեղեցու Ար­ցա­խի թե­մի գործող ե­կե­ղե­ցի­նե­րում թողնված գույ­քի և ծի­սա­կան ա­ռար­կա­նե­րի թե­ման կար­ծես դուրս է մնա­ցել ԶԼՄ-նե­րի և պե­տա­կան մար­մին­նե­րի տե­սա­դաշ­տից։ Այս բա­ցը լրաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է սեղմ ժամ­կետ­նե­րում հա­վա­քագ­րել և ընդ­հան­րաց­նել ողջ տե­ղե­կու­թյու­նը, հա­մա­կար­գել յու­րա­քան­չյուր գոր­ծող ե­կե­ղե­ցու գույ­քի և ծի­սա­կան ա­ռար­կա­նե­րի ցան­կերը, ըստ այդմ՝ գնա­հա­տել դրանց ար­ժե­քը։ Ա­պա­ցուց­չա­կան բա­զա ստեղ­ծե­լու հա­մար նպա­տա­կա­հար­մար ենք հա­մա­րում հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան ար­խիվ­նե­րի օգ­տա­գործ­մամբ ստեղ­ծել տե­սա­նյու­թեր և քա­րոզ­չա­կան այլ նյու­թեր։

Քրիստոնեական մշակութային ժառանգության ապահայկականացման փորձեր

Ար­ցա­խի քրիս­տո­նեա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյունն ա­պա­հայ­կա­կա­նաց­նե­լու Ադր­բե­ջա­նի փոր­ձե­րի հետ կապ­ված հար­ցե­րը հա­տուկ ու­շադ­րու­թյուն են պա­հան­ջում։ Այս հա­մա­տեքս­տում անհ­րա­ժեշտ է փոր­ձա­գի­տա­կան և ե­կե­ղե­ցա­կան շր­ջա­նակ­նե­րի ներգ­րավ­մամբ մշա­կել Ար­ցա­խի քրիս­տո­նեա­կան հու­շար­ձան­նե­րի «աղ­վա­նաց­ման» դեմ պայ­քա­րի ռազ­մա­վա­րու­թյունն ու մար­տա­վա­րու­թյու­նը։

Ա­ռան­ձին ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի Շու­շիի ե­կե­ղե­ցի­նե­րի հար­ցը, քան­զի Ադր­բե­ջա­նը, ըստ երևույ­թին, դրանք մտա­դիր է այ­սու­հետ ևս ներ­կա­յաց­նել որ­պես ուղ­ղա­փառ՝ ի տար­բե­րու­թյուն մյուս բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րի, ո­րոնք նա պատ­րաստ­վում է ա­պա­հայ­կա­կա­նաց­նել, այս­պես կոչ­ված, «աղ­վա­նաց­ման» ճա­նա­պար­հով։ Սրա վե­րա­բե­րյալ նույն­պես կարիք կա պատ­րաս­տել ա­ռան­ձին տե­ղե­կատ­վա­կան նյու­թեր (բրո­շյուր­ներ, տե­սա­նյու­թեր, զե­կույց­ներ)՝ Շու­շի քա­ղա­քի Ղա­զան­չե­ցոց և Սուրբ Հով­հան­նես Մկրտիչ ե­կե­ղե­ցի­նե­րի հայ­կա­կան ծագ­ման մա­սին ա­պա­ցույց­նե­րով, ինչ­պես նաև Շու­շիի մյուս ե­կե­ղե­ցի­նե­րի ոչն­չաց­ման փաս­տե­րով։ Պետք է ցույց տալ նաեւ, որ Շու­շիի ե­կե­ղե­ցի­նե­րի քան­դու­մը որ­պես հա­վա­տի դեմ պայ­քար ներ­կա­յաց­նելու (ինչ­պես խոր­հր­դա­յին շր­ջա­նում էր) Ադր­բե­ջա­նի փոր­ձերն ան­հիմն են, քա­նի որ այդ քա­ղա­քում, ինչ­պես նաև ներ­կա­յիս Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում խոր­հր­դա­յին շր­ջա­նում մահ­մե­դա­կան որևէ կրո­նա­կան շի­նու­թյուն քանդ­ման չի են­թարկ­վել։

Մահմեդական հուշարձաններ

Չա­փա­զանց լուրջ մո­տե­ցում է պա­հան­ջում պատ­մու­թյան և մշա­կույ­թի մահ­մե­դա­կան հու­շար­ձան­նե­րի հարցն այն հա­մա­տեքս­տում, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն զգա­լիո­րեն ա­վե­լաց­նում է մաս­նա­վո­րա­պես մզ­կիթ­նե­րի քա­նա­կը, ո­րոնք իբր գո­յու­թյուն են ու­նե­ցել ԼՂՀ տա­րած­քում Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից ա­ռաջ, և փոր­ձում մո­լո­րեցնել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը՝ հա­յե­րին ներ­կա­յաց­նե­լով որ­պես մահ­մե­դա­կան մշա­կույ­թի թշ­նա­մի­ներ։

Այս կա­պակ­ցու­թյամբ անհ­րա­ժեշտ է ու­սում­նա­սի­րել Ադր­բե­ջա­նի պատ­մու­թյան և մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի մա­տյան­նե­րը, ո­րոնք կազմ­վել են խոր­հր­դա­յին շր­ջա­նում, ա­զա­տագ­րու­մից հե­տո, ինչ­պես նաև 2020թ. ադր­բե­ջա­նա­կան բռ­նա­զավ­թու­մից ան­մի­ջա­պես հե­տո՝ մահ­մե­դա­կան մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի թվի ուռ­ճաց­ման փաս­տերն ու ցուցակներում առկա հա­կա­սու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար, հատ­կա­պես՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գտն­վող մզ­կիթ­նե­րի մա­սով։

Ի­րա­կա­նում, բո­լո­րիս հայտ­նի է, որ յուր ժա­մա­նակ ԼՂՀ տա­րած­քում գտն­վող բո­լոր մշա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րը՝ ան­կախ դրանց էթ­նիկ և կրո­նա­կան ծագ­ման, հայ­տա­րար­վել են որ­պես ԼՂՀ ժո­ղովր­դի սե­փա­կա­նու­թյուն և դրանց հա­վա­սար ու­շադ­րու­թյուն էր դարձ­վում պետության կողմից։ Մզ­կիթ­նե­րի և մահ­մե­դա­կան մշա­կույ­թի այլ շի­նու­թյուն­նե­րի ոչն­չաց­ման մա­սին պատ­մու­թյուն­նե­րը մո­գոն­ված են ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյան կող­մից, բայց դրա դեմ պետք է պայ­քա­րել՝ ձեռ­նար­կե­լով հա­մա­պա­տաս­խան հա­կա­գոր­ծո­ղու­թյուն­ներ։

Անհ­րա­ժեշտ է կազ­մել ԼՂՀ տա­րած­քում գտն­վող պատ­մու­թյան և մշա­կույ­թի մահ­մե­դա­կան հու­շար­ձան­նե­րի պատ­կե­րա­զարդ շտե­մա­րան, յուրաքանչյուր հուշարձանի նկարագրումով՝ հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն, ա­րա­բե­րեն և պարս­կե­րեն լեզուներով՝ դրանք քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու և դաշ­տա­յին ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հու­շար­ձան­նե­րի վի­ճա­կը գնա­հա­տե­լու նպա­տա­կով։ Պետք է հայթայթել հու­շար­ձան­նե­րի լու­սան­կար­նե­րը՝ խոր­հր­դա­յին շր­ջա­նում, ա­զա­տագ­րու­մից հե­տո և, հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, բռ­նա­զավ­թու­մից հե­տո, ապացուցելու համար, որ մահմեդական հուշարձանների միտումնավոր ավերումներ տեղի չեն ունեցել, եւ վիճակի փոփոխությունը, եթե այն արձանագրվում է, զուտ բնական գործոնների ազդեցության հետեւանք է:

ԼՂՀ պատ­կան մար­մին­նե­րը, հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով մահ­մե­դա­կան մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րին, հս­կա­յա­կան աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­րել դրանց վե­րա­կան­գն­ման, պահ­պան­ման և կոնսերվացման ուղ­ղու­թյամբ։

Կարևոր է հա­մա­կար­գել կատարված ողջ այդ աշ­խա­տան­քը և ա­պա­հո­վել տե­ղե­կատ­վա­կան նյու­թե­րի տա­րա­ծու­մը՝ ինչ­պես տպա­գիր, այն­պես էլ է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րակ­նե­րով։ Նպա­տա­կա­հար­մար է նաև պատ­րաս­տել տե­սա­հո­լո­վակ՝ մահ­մե­դա­կան հու­շար­ձան­նե­րի պաշտ­պա­նու­թյան, պահ­պան­ման և վե­րա­կան­գն­ման փաս­տե­րով։ Մեծ հե­տաք­րք­րու­թյուն կա­րող է ներ­կա­յաց­նել քրիս­տո­նեա­կան և մահ­մե­դա­կան հու­շար­ձան­նե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծում կա­տար­ված ներդ­րում­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը՝ ա­ղյու­սակ­նե­րի, սխե­մա­նե­րի տես­քով, քա­նի որ մահ­մե­դա­կան հու­շար­ձան­նե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծում ներ­դր­ված մի­ջոց­ներն ան­հա­մա­չափ են քրիս­տո­նեա­կան հու­շար­ձան­նե­րի քա­նա­կի հա­մե­մատ։ Այս հա­մա­տեքս­տում անհ­րա­ժեշտ է նաև պատ­րաս­տել Ար­ցա­խի տա­րած­քում գտն­վող քրիս­տո­նեա­կան և մահ­մե­դա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան կո­թող­նե­րի տեխ­նի­կա­կան վի­ճա­կի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն։

Քարոզչական եւ այլ աշխատանքներ

Բնա­կա­նա­բար, վե­րը նշ­ված աշ­խա­տանք­նե­րի ողջ ծա­վա­լը պետք է ու­ղեկց­վի քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյան հա­մա­կարգ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րով՝ հար­ցը ինք­նա­պաշտ­պա­նա­կան հար­թու­թյու­նից հար­ձա­կո­ղա­կան տե­ղա­փո­խե­լով։

Այս ա­ռու­մով, անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ICOM, ICOMOS, BLUE SHIELD Armenia-ի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան UNESCO-ի հանձ­նա­ժո­ղո­վի, ինչ­պես նաև պե­տա­կան և մաս­նա­վոր մյուս բո­լոր շա­հագր­գիռ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի հետ։

Հաշ­վի առ­նե­լով, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ժա­մա­նա­կին միա­կող­մա­նի կար­գով ար­դեն միա­ցել է “Եվրոպայի ճարտարապետության ժառանգության պաշտպանության” կոնվենցիային եւ “Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային”, անհ­րա­ժեշտ է նաև ան­հա­պաղ սկ­սել մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման ո­լոր­տում գոր­ծող մյուս կոն­վեն­ցիա­նե­րին Ար­ցա­խի միա­կող­մա­նիո­րեն միա­նա­լու գոր­ծըն­թա­ցը՝ հա­մա­պա­տաս­խան օ­րենք­նե­րի ըն­դուն­մամբ։ Դրանցից ամենակարեւորներն են “Զինված հակամարտության դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին” 1954 թվականի Հաագայի, “Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանության մասին” ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1972 թվականի, ինչպես նաեւ “Մշակութային արժեքների ներմուծման, արտահանման եւ սեփականության իրավունքի փոխանցման կանխարգելման եւ արգելման միջոցների մասին” 1970 թվականի Փարիզյան կոնվենցիան:

Վե­րոն­շյալ ամբողջ գոր­ծու­նեու­թյու­նը, բնա­կա­նա­բար, պետք է ամ­փոփ­վի միաս­նա­կան, հան­րա­յին ին­տե­րակ­տիվ հար­թա­կում, ո­րը հա­սա­նե­լի կլի­նի ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի լե­զու­նե­րով։ Ակն­հայտ է նաև, որ այս աշ­խա­տանք­նե­րի պատ­շաճ կա­տար­ման հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­ռյու­ծի բա­ժինն ըն­կած է ԼՂՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­սե­րին՝ բո­լոր հա­մա­պա­տաս­խան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի և գե­րա­տես­չու­թյուն­նե­րի, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մի, խոր­հր­դա­րա­նի, սփյուռքյան կառույցների աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վետ հա­մա­կարգ­մամբ եւ հա­սա­րա­կա­կան ու մաս­նա­վոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի, փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։

Համագործակցություն

Միա­ժա­մա­նակ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, նրա պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը նույն­պես կարող են եւ պետք է ի­րենց ներդ­րումն ու­նե­նան այս հույժ կարևոր և օ­րախն­դիր հար­ցե­րի լուծ­ման մեջ, մասնավորապես մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հարաբերությունների փոր­ձա­գետ­ներ ու­ղար­կե­լու հետ կապ­ված հար­ցե­րում, եւ հատկապես, քարոզչական աշխատանքներում։

Սեր­գեյ ՇԱՀ­ՎԵՐ­ԴՅԱՆ
Արցախի մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Ո՞Վ Կրնայ Հակաճառել «Ազգընտիր»ին…

Ազգային ժողովի բեմէն՝ «Ազգընտիր հերոս»ը դարձեալ յոխորտանքներ սփռած է ընդդիմադի

16 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company