ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Պաշտպանելով Արցախը պաշտպանենք Հայաստանը»․ ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

05 Ապրիլ 2022

Այսօր, ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը։

Հանրահավաքին միացել էին մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։ Հանրահավաքի նախաձեռնողները քաղաքացիներին կոչ էին անում կանգնել Արցախի եւ Հայաստանի պաշտպանության դիրքերում։

ՀՅԴ անդամները Մատենադարանի հարակից հրապարակից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Թուրքն իմ թշնամին է», «Հայաստանը թուրքական միջանցք չէ», «Նիկոլը չի ներկայացնում հայկական շահը», «Recognize Artsakh»:

Նրանք վանկարկում էին «Հայաստա՛ն, ոտքի», «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Մեր հայրենիքը Վտանգի տակ է․ հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը եւ հավելեց, որ այս գործընթացը չի դադարելու, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են իրենց զիջողական քաղաքականությունը և մենք՝ բոլորս, այս հարցը չենք լուծել այստեղ՝ Երևանում։

«Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի» , «Հայազգ ոտքի» վանկարկում էին քաղաքացիները։

Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք, չենք հանդուրժելու ո՛չ մեր երկրի բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին․ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Պատգամավորը նշեց, որ գրեթե մեկ տարի է, ինչ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, և որևէ մեկն այսօր այս երկրում չի կարող երաշխիք տալ, որ իրենց մտքով չի անցնի ավելի խորանալ կամ այլ տեղերից մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով որևէ դիմադրության։

Ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը։

Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքը եզրափակիչ բանաձև ընդունեց, որն ընթերցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Այսօր այս հրապարակից հայտարարում ենք նոր պայքարի սկիզբը. իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ պետք է անել․ սա ձեր բոլորի գլխավոր հարցադրումն է։ Հրապարակում հիմա կան բազմաթիվ մարդիկ, օնլայն հարթակում, հեռուստացույցով հետևում են հազարավոր քաղաքացիներ։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքացիներին բերենք փողոց, պարզ ձևակերպեմ՝ բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պետք է իջնեն փողոց և միանան այդ պայքարին։ Պայքարը ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ և այդ օրը հեռու չէ։ Ասում եք՝ ծրագիր ունե՞ք, ասում եմ՝ այս, կարո՞ղ ենք երկիրը այս վիճակից դուրս բերել, ասում եմ՝ այո»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանրահավաքը պայքարի մեկնարկն է և այն շարունակական է լինելու։

Վերջում նա հայտարարեց, որ հանրահավաքը ավատելու են հետևյալ կերպ․ «Հիմա միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ և փակում են հրապարակի չորս մուտքերը, դադարեցնելու ենք երթեկությունը, դա կտևի մեկ ժամ։ ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը, սա կլինի մեր առաջին նախազգուշական քայլը։ Սա մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն միասնության և վաղվա հաղթանակի»։

Հանրհավաքի մասնակիցներն ուղղվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղադրվեց Արցախի Հանրապտության մեծ դրոշը։

Կարճ ելույթով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը, որն ասաց, որ չորս տարի առաջ այս օրերին այս հրապարակից սկսվեց Հայաստանի պետականության կործանման ընթացքը։

Նա հավաքվածներին առաջարկեց, որ վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքների հրապարկներում բարձրացվի Արցախի դրոշը։

«Սա սկիզբն է մեր պայքարի, և այն լինելու է շարունակական։ Այս պայքարը կանգ չի առնելու մինչև իր վերջնական հաղթանակ»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը նշելով, որ այսօրվա ակցիան սրանով ավարտվում է, իսկ պայքարը՝ ոչ։

https://youtu.be/_CzIc3tcYTo

https://youtu.be/jfzWRXlxK3M

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company