ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Հսկում` Ի Յիշատակ Հայոց Ցեղասպանութեան Նահատակներուն

26 Ապրիլ 2022

Նո՛յն օրով էր, աւելի քան հարիւր տարիներ առաջ, մութ գիշերով, դարեր շարունակ արնաթաթախ ձեռքեր սկսան հազիւ իր թմբիրէն արթնցած ազգին մէջ լոյս սփռող ընտրանին մէկ առ մէկ առեւանգել: Սակայն այս մէկը միայն սկիզբն էր երկարատեւ դաժան ծրագրի մը, եւ ան ծանր հարուած մը հանդիսացաւ այն ժողովուրդին, որ քշուեցաւ դէպի անապատներ ու անգութօրէն կոտորուեցաւ անոր ճամբուն վրայ` երեխայ եւ ծերունի, կին ու տղամարդ…

Իսկ մնացեալը վերապրեցան…

Վերապրեցան այդ բոլորը տեսնելով:

Այդ բոլորը ապրելով հանդերձ վերապրեցան:

Բայց ուխտեցին: Ուխտեցին, որ որպէս ազգ, ո՛ւր ալ գտնուին ու որքա՛ն ալ ժամանակը թաւալի, այդ ցաւը դարձնել իրենց եւ իրենց յաջորդող սերունդներու կեանքի մէկ մասը: Այդ ցաւը, սակայն, պիտի չմնար սոսկ ողբերգութեան սահմաններուն մէջ, այլ պիտի դառնար պահանջատիրութեան ու պայքարի ոգի ու փոխանցուէր սերունդէ սերունդ:

107 տարիներ ետք, 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան` Հայոց ցեղասպանութեան, զոհերուն 6-րդ սերունդի ներկայացուցիչներ ի մի հաւաքուեցան` անգամ մը եւս անմահացնելու իրենց նախնիներու յիշատակը եւ վերանորոգելու իրենց դարաւոր ուխտը:

Համագործակցութեամբ ինը երիտասարդական եւ ուսանողական միութիւններու` ԼԵՄ-ի, ԶՈՄ-ի, Տխրունիի, Փորթուգալեանի, ՀՄԸՄ-ի, ՀԲԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՋԱՆԻՑ-ի, ՀԵՀՈՄ-ի եւ ՀԿՀՄ-ի, շաբաթ, 23 ապրիլ 2022-ին, իրիկուան ժամը 8:00-ին Անթիլիասի մայրավանքէն ներս տեղի ունեցաւ հսկում` ի յիշատակ ապրիլեան զոհերուն:

Տարազաւոր իրենց ներկայութեամբ եւ սկաուտականի կարգապահութեամբ ՀՄԸՄ-ի, ՀԲԸՄ-ի եւ ՀՄՄ-ի շեփորախումբերը ձեռնարկին բացումը կատարեցին: ՀՄԸՄ-ի եւ ՀՄՄ-ի շեփորախումբերը նուագեցին Հայաստանի եւ Լիբանանի զոյգ հանրապետութիւններուն քայլերգները. ՀՄՄ-ը շեփորեց «Քուլունա լիլ ուաթան»-ը, իսկ ՀՄԸՄ-ը` «Մեր հայրենիք»-ը, ապա ՀԲԸՄ-ի շեփորախումբը «մահերգ»-ը նուագեց:

«Լիբանանի երիտասարդական եւ ուսանողական միութիւններ» գրուած էր այն ծաղկեպսակին վրայ, զոր երիտասարդները զետեղեցին մատրան դիմաց` կազմակերպիչ կողմերուն անունով` «մահերգ»-ի մեղեդիին ժամանակ:

Բացման խօսքը յաջորդաբար հայերէն եւ արաբերէն զոյգ լեզուներով ներկայացուցին Գառնիկ Փանոսեանը, Ռիթա Աստիքեանն ու Մարինէ Շեհիրեանը:

Անոնք իրենց խօսքին մէջ շեշտեցին, որ հայուն վէրքերը այն տեսակի են, որ ժամանակի ընթացքին չեն բուժուիր եւ կը բորբոքին ամէն անգամ, երբ ան տեսնէ Հայաստանի եւ Արցախի մէջ պատահած դէպքերը եւ սփիւռքահայութեան սիրտ դարձած երկիրներուն պատերազմներն ու ցաւալի իրավիճակը:

Անոնք իրենց խօսքին մէջ յայտնեցին. «Մենք` ինը երիտասարդական եւ ուսանողներու միութիւններս, հաւաքուած ենք այսօր ու դարձած մէկ բռունցք` ցոյց տալու համար աշխարհին, որ ոչ մէկ բան կրնայ մեր ժողովուրդը պառակտել` ո՛չ օտարութիւնը, ո՛չ ալ քաղաքական ազդեցութիւնները եւ ցոյց տալու համար մեր թշնամիին, որ մենք տակաւին կանք այս աշխարհի երեսին իբրեւ ժողովուրդ եւ ոչ թէ իբրեւ իր փափաքած պատմական առարկան թանգարանին մէջ: Այս տարի Արամ Ա. վեհափառ հայրապետը հռչակած է «Սփիւռքի տարի»` հաւատալով սփիւռքահայութեան ունեցած դերին մեր Դատին արդար լուծման գործընթացին մէջ: Ուստի, իբրեւ սփիւռքահայ երիտասարդներ, մեզմէ ա՛լ աւելիով պահանջուած է տէր կանգնիլ Հայ դատին, քանի որ մենք ենք հիմնական ու ազդեցիկ կապը մեր եւ այլ ժողովուրդներուն միջեւ. մեր պարտականութիւնն է աշխարհի բոլոր ժողովուրդները ճշմարտութեան առաջնորդել:

Մենք ուսանողներ ենք, արուեստագէտներ ենք, գրագէտ, ուսուցիչ ու եկեղեցականներ. բոլորս ալ կոչուած ենք մեր յատուկ ձիրքերն ու ուժերը ներդնելու ժողովուրդը դէպի ճշմարտութիւն տանելու գործին մէջ: Մտքի աշխատաւորը միշտ պատրաստ պէտք է ըլլայ օգնելու, ուղղելու, մղելու, ներշնչելու, հետաքրքրելու եւ ամէն օր պայքարելու իր հոգւոյն ամբողջ կորովովը ճշմարտութեան յաղթանակին համար: Ան պէտք է կատարէ մեթոտիկ, գիտական ու ծրագրուած աշխատանք: Պէտք է ունենայ հաւատք` ճշմարտութեան յաղթանակին վրայ»:

Բացման խօսքէն ետք տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր մը, որուն բացումը կատարեց Արազ Էլէյճեան, որ տպաւորիչ առոգանութեամբ ասմունքեց Սիամանթոյի «Դարերու վրէժ»-ը:

Հայ մեծ երաժիշտ Կոմիտասի յիշատակը անմահացուցին Առէն, Ալեք եւ Առնօ Տօնէրեանները, որոնք յաջորդաբար նուագեցին անոր «Ամպեր»-ն ու «Քելէ-քելէ»-ն:

Յայտագիրի վերջին բաժինը մեներգ էր` կատարողութեամբ Յովիկ Թաֆրանեանի, որ մեկնաբանեց «Լեռներ հայրենի» եւ «Զոհուածներին» երգերը:

Յայտագրի վերջին բաժինը ջահավառութիւն էր. ինը ներկայացուցիչներ ինը միութիւններէ ինը ջահերով վառեցին խարոյկը` իբրեւ խորհրդանիշ պայքարի շարունակականութեան:

Աւարտին, ներկայ հանրութիւնը իր յարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանութեան յիշատակին նուիրուած մատրան մօտ ծաղիկներ զետեղելով:


ՔՐԻՍՏ ԽՐՈՅԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company