ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Այցելեց Ռայի Պատրիարքին

26 Ապրիլ 2022

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը շաբաթ, 23 ապրիլին այցելեց Պքերքէ, ուր Հայոց ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման ծիրին մէջ ծաղկեպսակ մը զետեղեց Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած խաչքարին` ներկայութեամբ հայ կաթողիկէ համայնքի Պէյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ Ասատուրեանի եւ մարոնիներու պատրիարքի տեղակալ Պուլոս Սայեահ եպիսկոպոսին:

Խաչքարը Պքերքէի շրջափակին մէջ զետեղուած էր 2015 թուականին` հովանաւորութեամբ մարոնիներու Ռայի պատրիարքին:

Գերապայծառ Ասատուրեանի եւ Սայեահ եպիսկոպոսի կողմէ հայերէն ու արաբերէն աղօթքներէ ետք, Գէորգ եպս. Ասատուրեան արտասանեց սրտի խօսք մը` անդրադառնալով նահատակութեան, նահատակները յիշելու, անոնց յիշատակը յարգելու եւ Պքերքէի ներկայացուցած կարեւորութեան, որմէ ետք Սայեահ եպիսկոպոսը իր կարգին արտասանեց սրտի խօսք մը` յայտնելով. «Հայ ժողովուրդին յատկութիւններէն մէկը այն է, որ չի մոռնար իր պատմութիւնը»:

«Դուք Լիբանանի համար յաւելեալ արժէք էք: Մենք կը հպարտանանք ձեզմով: Մեզ կը միացնէ նոյն երթն ու ճակատագիրը», ըսաւ մարոնիներու պատրիարքի տեղակալը:

Ճօ Զուլիքեան ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինի անունով արտասանած իր խօսքին մէջ յայտնեց, որ Մարոնի եկեղեցւոյ եւ հայ ժողովուրդի յարաբերութիւնները 18-րդ դարէն ի վեր են` նշելով. «Օսմանեան իշխանութիւններու ստեղծած եւ աւելի քան 200 հազար անմեղ զոհեր պատճառած մեծ սովին ընթացքին միասնաբար տառապեցանք ու հացի պատառը կիսեցինք, եւ այսպէս նոյն երթն ու ճակատագիրը ունեցանք պատերազմի եւ խաղաղութեան, վերիվայրումներու եւ կայունութեան ընթացքին»:

«Ժողովուրդները կենդանի կը մնան ու կը յարատեւեն իրենց նահատակներուն շնորհիւ, եւ մենք Լիբանանի ժայռերուն նման ամուր մեր հաւատքով պայքարեցանք ու նահատակուեցանք, ինչպէս նաեւ ամուր կերպով կառչեցանք Լիբանանի հողին` հաւատալով անոր փայլուն ապագային», ըսաւ ան:

Զուլիքեան մատնանշեց 1920 թուականին Մեծն Լիբանանի պետութեան ստեղծման ու օսմանեան բռնագրաւումէն ազատագրութեան մէջ Պքերքէի վճռորոշ դերակատարութիւնը եւ իր խօսքը եզրափակեց` նշելով, որ հայ ժողովուրդը պիտի չյուսահատի եւ պիտի շարունակէ իր պահանջատիրական պայքարը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը այս առթիւ նաեւ հանդիպում մը ունեցաւ մարոնիներու Ռայի պատրիարքին հետ, որ անդրադառնալով հայ ժողովուրդի պայքարին` ըսաւ. «Կը հպարտանանք ձեզմով եւ կը հիանանք ձեր գործերուն վրայ: Դուք երբեք չէք մոռնար ձեր անցեալը եւ կ՛ապրիք ձեր նահատակներուն հետ»:

Հայ դատի մարմինը Ռայի պատրիարքին ներկայացուց Արցախի մէջ 44-օրեայ պատերազմի հետեւանքները եւ անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ բռնագրաւուած տարածքներուն մէջ գործուող մշակութային ցեղասպանութեան: Ռայի պատրիարքը հետաքրքրութիւն ցուցաբերեց նշեալ հարցին նկատմամբ եւ մարմինի անդամներէն ստացաւ հարկ եղած լուսաբանութիւնները:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նաեւ մարոնիներու պատրիարքին ներկայացուց Հայաստան-Ազրպէյճան եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման ներկայ հոլովոյթներն ու թուրք-ազրպէյճանական նախապայմանները:

Հայ դատի մարմինը մատնանշեց այն իրողութիւնը, որ 44-օրեայ պատերազմի ընթացքի միջազգային ընտանիքը մնաց լուռ: Ռայի պատրիարքը ցաւ յայտնեց ստեղծուած կացութեան նկատմամբ` աւելցնելով. «Ուժեղը միշտ կը ճնշէ տկարին»:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company