ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Հայ Դատի Յանձնախումբերը կ’ողջունեն Քէպէգ Նահանգի Կրթութեան Նախարարութեան Հաստատած Ցեղասպանութեան Ուղեցոյցի Մեկնարկը

27 Ապրիլ 2022

(Օթթաուա, 26 Ապրիլ 2022)- Գանատայի Հայ Դատի յանձնախումբը (ANCC) ու Քէպէգի Հայ Դատի յանձնախումբը (ANCQ) կ’ողջունեն Քէպէգ Նահանգի Կրթութեան նախարարութեան կողմէ ձեռնարկուած Ցեղասպանութեան դասաւանդման ծրագրի ուղեցոյցի մեկնարկը:

Կրթական ծրագրի այս ուղեցոյցը մշակուած է Ցեղասպանութեան Կրթական Հիմնադրամի (Genocide Education Foundation) եւ գործակից կազմակերպութիւններու, ինչպէս՝ Գանատայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ, որ Քէպէգ Նահանգի կրթական մշակներուն համար պիտի ծառայէ իբրեւ սկզբնաղբիւր, ուսուցանելու ցեղասպանութիւններու յանցագործութեանց ու անոնց հետեւանքներուն մասին:

«Այս ծրագրի մեկնարկը կարեւոր իրադաձութիւն է Գանատայի Հայ Դատի յանձնախումբին համար, որ վերջին տարիներուն սերտօրէն համագործակցելով Ցեղասպանութեան Կրթական Հիմնադրամին հետ, ձեռնարկեց այս ուղեցոյցը, որ կը միտի Քէպէգ Նահանգի միջնակարգ դպրոցներուն մէջ դասաւանդել հայոց ցեղասպանութեան մասին, իրազեկ դարձնելով ցեղասպանութիւններու դրոյթներուն ու վայրագութեանց մասին», նշեց Ցեղասպանութեան Կրթական Հիմնադրամի գործադիր խորհուրդին մօտ Քէպէքիի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Փրոֆեսոր Լալէ Մանճիկեանը:

Այս ծրագիրը ցեղասպանութեան վերաբերեալ առաջին համընդհանուր կրթական ուղեցոյցն է, որ հասանելի պիտի ըլլայ Քէպէգի միջնակարգ դպրոցներու աւելի քան 343,000 աշակերտներու եւ 800 կրթական հաստատութիւններու:

Երկլեզու այս ուղեցոյցը կը սահմանէ ցեղասպանութեան յանցագործութիւններու դրոյթները, մասնագիտականօրէն կը բացատրէ ցեղասպանութեան տարբեր փուլերը, որոնք պատմականօրէն պատճառ դարձած են նմանօրինակ յանցագործութիւններու: Ուղեցոյցը նաեւ լոյս կը սփռէ ՄԱԿ-ի եւ Գանատայի կողմէ ճանչցուած ինը այլ ցեղասպանութիւններու մանրակրկիտ դէպքերուն, ինչպիսիք՝ Գանատայի բնիկ հնդիկներու մշակութային ցեղասպանութիւն (1876-1993), Հերերոյի եւ Նամայի ցեղասպանութիւն (1904-1908) Հայոց ցեղասպանութիւն (1915-1923), Ուքրանական Հոլոտոմորը-Սովասպանութիւն (1932-1933), Ռոման գնչուներու եւ Սինտիներու ցեղասպանութիւն (1935-1945), Հրեաներու Ողջակիզում (1939-1945), Գամպոտիայի ցեղասպանութիւն (1975-1979), Պոսնիայի ցեղասպանութիւն (1992-1995) եւ Ռուանտայի թութսիներու ցեղասպանութիւն (1994):

Ուղեցոյցի հիմնական նպատակն է կանխել ապագայ ցեղասպանութիւնները, ուսուցիչներուն եւ աշակերտներուն տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներն ու հմտութիւնները՝ ստեղծելու արժէքներու եւ վերաբերմունքի համակարգ մը, որ պիտի ձեւաւորէ հաւաքական ըմբռնում ցեղասպանութեանց կանխարգելման վերաբերեալ:

Այս ուղեցոյցին հրատարակութիւնը՝ Ցեղասպանութեան Կրթական Հիմնադրամին եւ գործակից կազմակերպութիւններուն համատեղ ջանքերուն արգասիքը կը հանդիսանայ, որոնք տարիներ շարունակ անխոնջօրէն աշխատեցան այս կարեւոր նախաձեռնութեան համար:

«Կարեւոր է աշխատիլ ցեղասպանութենէն տուժած բոլոր համայնքներուն հետ, որպէսզի կարենանք զուգահեռներ գտնել իրադարձութիւններուն միջեւ, հասկնալ ցեղասպանական դէպքերուն նախորդող փուլերը, ինչպէս նաեւ ընդգծել պատասխանատուներու ժխտման քաղաքականութիւնը: Ցեղասպանութիւնները, անկախ ժամանակի ու վայրի հանգամանքներէն, միշտ ալ նմանութիւններ ունին», հաստատեց Ցեղասպանութեան Կրթական Հիմնադրամի գործադիր խորհուրդի մօտ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Հրակ Չինչինեանը:

Գանատայի ու Քէպէգի Հայ Դատի յանձնախումբերը կը գնահատեն Ցեղասպանութեան Կրթական Հիմնադրամի ու անոր ղեկավարներուն, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչներուն՝ Փրոֆ. Լալէ Մանճիկեանի եւ Հրակ Չինչինեանի անխոնջ աշխատանքը, նաեւ կը գնահատեն փրոֆեսորներ՝ Ալան Ուայթհորնի, Իզապէլ Գաբրիէլեան-Չըրչըլի եւ Սթէյսի Չըրչըլի, Արամ Աճեմեանի եւ Րաֆֆի Սարգիսեանի ակադեմական խորհուրդատուութեան ու ուղղորդման աշխատանքները, ինչպէս նաեւ Մհեր Գարագաշեանի եւ Արամ Էլակոզի ներդրումը՝ ի խնդիր այս ծրագրի իրականացման:

Ուղեցոյցը կարելի է կարդալ հետեւեալ յղումով՝ https://bit.ly/3EMOkcZ


horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company