ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Համազգային բազմահազարանոց հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում

01 Մայիս 2022

Այսօր՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով «Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքը։

Հանրահավաքին էին միացել Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից շարժվող քայլերթերի անդամներ, ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնություններ, կազմակերպություններ։

Հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքին բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։


Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթոնքի օրն է, մայիսի 1-ը արդեն մեր միասնականության, համախմբվածության, մեր մեջքը ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է․ հանրահավաքի մասնակիցներին դիմեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, գլխավոր և ամենակարևոր հարցը, որի համար հավաքվել ենք և առաջիկա օրերին գործ ունենք սա է․ անցնող օրերին և այսօր վերջնականորեն լուծեցինք այն հարցը, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, հիմա էլ պետք է լուծենք հաջորդ կարևոր հարցը՝ պետք է ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաև իշխանություն։ Շատ կարճ ժամանակվա մեջ մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի․ սա է մեր առջև դրված խնդիրը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո հրապարակում հանրահավաքի մասնակիցները միասնական երգեցին «Զարթնիր, լաո»-ն։

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավորներ Սսպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Վանեցյանը։

Հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ վանկարկում էին «Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի»։

Հանրավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ հետո կտեղադրենք վրաններ, եւ համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել»։

«Վաղը առավոտվանից էլ դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ կանցկացնենք, յուրաքանչյուրդ փակեք ձեր բակի, գյուղի փողոցը, ցույց տվեք, որ սրանք իշխանություն չունեն»,-ասաց նա:

Հանրահավաքը 18:45 կշարունակվի, վաղը առավոտյան՝ 8:15 հանրահավաքի մասնակիցներին Սաղաթելյանը կրկին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ:

Հանրահավաքի մասնակիցները սկսեցին նստարաններով եւ աղբամաներով փակել Ֆրանսիայի հրապարակին կից փողոցները:

Նշենք, որ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները բռունցքները վեր պահած վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան», «Ամոթ»։

Իր եզրափակիչ խոսքում Իշխան Սաղաթելյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ այս գիշեր հանրահավաքի մասնակիցները՝ այդ թվում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ու խմբակցությունների ղեկավարները մնում են հրապարակում, իսկ առավոտյան սկսվում է զանգվածային անհնազանդության գործողություններ Երեւանի կենտրոնն ամբողջությամբ կաթվածահար անելու նպատակով։

Սաղաթելյանը նշեց, որ Սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներ միացել են «Դիմադրություն» շարժմանը․ «Առաջիկա օրերին աշխարհի բազմաթիվ քաղաքներում տեղի կունենան երթեր, ցույցեր ի զորակցում մեզ, ի հեռացում այս սրիկաների։ Հայ ժողովուրդը միասնական է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ»,-ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company