ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Նիկոլի ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ապօրինությունները շարունակվում են․ անհնազանդության բողոքի ակցիաներ Երեւանում

05 Մայիս 2022

Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ անհանգստացած քաղաքացիների բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները շարունակվում են։ Այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Փողոցներ և մայրուղիներ են փակվել ոչ միայն Երեւաանում, այլև մարզերում։

Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթն առաջնորդել են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Մաշտոցի պողոտայով բարձրանալով, երթը շարժվել է դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց ։

Գեղամ Մանուկյանը դիմել է ոստիկաններին, ասելով․ «Ողջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնց տնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ․ այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չէ», դա վերաբերում է բոլորիդ»:

Ներկաները վանկարկել են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։

Իրավիճակը լարվել է, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձել են փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Գեղամ Մանուկյանը կոչ է արել ոստիկանների հետ հերկխոսության մեջ չմտնել:

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Նիկոլի ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ապօրինությունները շարունակվում են»,- հայտնել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։

Միությունից տեղեկացրել են, որ այսօր ոստիկանության կողմից առևանգվել են ՀՅԴ ՆԱՈՒՄ ընկերներ Տարոն Ղազարյանը, Սարգիս Բաղդասարյանը, Գառնիկ Մելքումյանը, Ամիրան Գալավորյանը, Թադևոս Սարգսյանը, Գևորգ Գյուլոմյանը՝ առանց օրինական պահանջի ներկայացման և անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ։

Նշենք, որ Ավան վարչական շրջանից այսօր «Դիմադրության» շարժման իրազեկման ավտոերթ է մեկնարկել։

«Ավտոերթը մեր հերթական բողոքի գործողությունն է․ ապրիլի 5-ից սկսել ենք բողոքի նոր ալիք և դա տարբեր գործողություններով արտահայտվում է»,-ասել ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը մասնակցում է բողոքի գործողությանը։

Ավտոերթով փորձում ենք պայքարի հիմնական գաղափարները հասցնել մարդկանց և ասել, որ այսօր ժամը 19։00-ին հերթական համազգային հանրահավքն է Ֆրանսիայի հրապարակում։

«Իսկ պայքարի նպատակը շատ պարզ է․ այսօրվա ապիկար իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման․ մենք մեր երկրում պաշտպանում ենք մեր երկրի անկախությունը և մեր ազատ ապրելու իրավունքը»,-նշել է Թադևոս Ավետիսյանը։

Տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը ձերբակալել է Համբիկ Սասունյանին։ Այս մասին իր էջում գրել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը․ «Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին: Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա»։

Ավելի ուշ, Համբիկ Սասունյանին բաց են թողել․ «Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ։ Դու չորս տարի այս նույն քայլերն արեցիր իշխանության հասնելու համար, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն նույն բանը, որ դու ես արել։ Ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով ավելի չես, դու դավաճան ես։ Վախկոտ մի եղիր, Ալիևի հետ սուրճ ես խմում, արի մեզ հետ էլ սուրճ խմիր, ամոթ քեզ», – ոստիկանությունից դուրս գալիս հայտարարեց Համբիկ Սասունյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company