ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը

05 Մայիս 2022

Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ.

Ռուսաստանի հայությունը՝ աշխարհասփյուռ հայերի հետ միասին, շարունակում է կառչած մնալ իր արմատներին, իր հայրենիքին, մայրենի հողի կանչին և ավանդույթներին։ Բազմահազար ռուսաստանաբնակ հայեր ամեն օր արթնանում են հայրենիքի կարոտով, նրա շենացմանն օգնելու պատրաստակամությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը վերապրում են պատմության ամենաողբերգական օրերը՝ հայոց պետականությունը կործանման եզրին է, հայությունը բզկտված ու անհամախումբ, պետական ինստիտուտները կամ իսպառ դադարել են գործել, կամ էլ հոգևարքի մեջ են:

Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները շարունակաբար անտեսում են պետական և ազգային շահը, առաջնորդվում են թշնամիների առաջ քաշած օրակարգերով և հանձնարարականներով։

Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ աճ են գրանցել մարդկանց իրավունքների ոտնահարումները, քաղաքական նկատառումներով շարունակվում է սահմանափակվել մարդկանց ազատությունը, անհիմն կալանավորված են տասնյակ հասարակական, քաղաքական և քաղաքացիական գործիչներ, Հայաստանում նոր թափ է ստացել պետական միջոցների կասկածելի և ոչ թափանցիկ վատնումը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հասկանալի չէ ոչ հասարակությանը, ոչ էլ միջազգային գործընկերներին: Երկրում մոլեգնում է աղքատությունը, հուսահատությունն ու փոխադարձ անհանդուրժողականությունը։ Այս ամենից դժգոհ և արժանապատիվ փոփոխություն ակնկալող հայ հասարակությունը ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնում է բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնց վարչապետն ու պետական մեքենան հակազդում են բռնի և ապօրինի ձերբակալություններով, բռնաճնշումներով և սադրանքներով։

Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից շարժվել բացառապես օրենքներով, հարգել մարդկանց ազատություններն ու իրավունքները, զերծ մնալ հայ հասարակության հանդեպ բռնություններից և ենիչերներին հատուկ դաժան և անմարդկային վերաբերմունքից։

Կոչ ենք անում Ռուսաստանի բազմամիլիոն համայնքի կյանքն ու մշակութային ինքնավարությունն ապահովող բոլոր կազմակերպություններին, մտավորականներին, գործարար շրջանակներին և ոչ անտարբեր ամեն մի հայի՝ Միացե՛ք այս պահանջին, թույլ չտանք, որ Հայաստանում արմատներ ձգեն բռնատիրությունն ու հայատյացությունը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպություններին դատապարտել խաղաղ ցուցարարների հանդեպ պետական֊ոստիկանական բռնություններն ու միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Հայտարարությանը միացել են՝

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին

ՀՄԸՄ Մոսկվայի մասնաճյուղ

Հայ Օգնության միության Ռուսաստանի կազմակերպություն

«Համազգային» համահայկական կրթամշակութային միություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company