ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Ելույթներ

Սկիզբ ենք դնելու իրական արժեհամակարգային հեղափոխությանը. Արշակ Մեսրոբյան

10 Մայիս 2022

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման մայիսի 10-ի հանրահավաքի ժամանակ․

Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի քույրեր եւ եղբայրներ,

Ես չեմ եկել այսօր խոսելու Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի կամ այս հանցավոր վարչախմբի արած-չարածի մասին, մենք բոլորս այդ ամեն ինչից լավատեղյակ ենք։ Ես եկել եմ, որ միասին որոշ փաստեր արձանագրենք, խոսենք մեր հավաքական ընթացքի մասին եւ անդրադառնանք ապագայի տեսլականին։

Հարգելի հայրենակիցներ,

Առաջին արձանագրում․ Վերջին օրերի մեր պայքարի արդյունքում հավանաբար չենք անդրադարձել, որ ձեւավորել ենք ցանկացած ազգի համար անվտանգության եւ հարատեւ ընթացքի երաշխիքներից մեկը։ Երբ ժողովուրդները դառնում են բանակ։ Այո, մենք դարձանք բանակն արդարության, այն բանակը, որը վերականգնելու է մեր խոցված արժանապատվությունը եւ դատաստանի առաջ է կանգնեցնելու բոլոր հանցավորներին։

Երկրորդ, մենք պետք է մի շատ կարեւոր բան գիտակցենք սիրելի հայրենակիցներ, այն, որ մեր պայքարն ունի հանգրվանային բնույթ։ Գլխավոր ցեցի եւ իր հանցավոր վարչախմբի հեռացումը ամենաանկյունաքարային հանգրվանն է, որ արդեն իսկ մեկնարկված է։ Եվ վստահաբար հասնելով հաջողության, մենք ցույց ենք տալու արար աշխարհին, որ ազգայինը, հայակենտրոն գործելաոճը եւ պետականամետ մտածողությունը չի կարող պարտվել անսկզբունք, աննկարագիր եւ հայկականության հետ որեւէ կապ չունեցող տեսակին։ Հեռացնելով այս վարչախմբին մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ միասնաբար լծվենք ամենակարեւորագույն գործին՝ պետականաշինության սուրբ առաքելությանը։

Իսկ պետականաշինության գործին լծվելու համար, մենք պետք է վերանայենք մեր ընթացքը, որպես ժողովուրդ, հասարակություն, առհասարակ, որպես ազգ։ Յուրաքանչյուր հայ մարդ, այսուհետ իրավունք չունի սահմանափակվելու միայն իր նեղ անձնական նպատակներով ու շահերով, այլ ընդհակառակը՝ բոլորս պետք է մեր առօրյա կենցաղն ու մասնագիտական գործուեությունը ի սպաս դնենք հայրենիքի հիմքերն ամրացնելու եւ հզորացնելու աշխատանքին՝ դարձնելով այն ապրելակերպ։

Սիրելի հայրենակիցներ,

հիմա խոսքս ուղղում եմ ողջ հայ երիտասարդությանը։ Մենք հանդիսանում ենք մեր հայրենիքի անվտանգության եւ հզորացման հիմնական երաշխիքներից, իրավունք չունենք թույլ տալ, որ այսպիսի ճակատագրական օրեր ապրի մեր երկիրը։ Իսկ մեզ վստահված պարտավորությունը լիարժեքորեն իրականացնելու համար պետք է լինենք մասնագիտացած, գաղափարականացած, քաղաքականացած եւ հեղափոխականացած երիտասարդություն։ Մենք միասնաբար պետք է կերտենք հանձառու երիտասարդություն, որը կարարի ու կստեղծագործի հայրենիքի բարօրությունն ու զարգացումը, ունակ կլինի ազգային զարկերակը մշտապես զգալու, օժտված կլինի քննական մտքով, կմերժի ամբոխավարությունը, բամբասանքները, առողջ մտքով կվերլուծի իրավիճակները եւ ազգային սկզբունքների վրա հիմնվելով կկայացնի համարձակ եւ հայանպաստ որոշումներ եւ դիրքորոշումներ։

Եւ վերջապես, ամեն ինչից վեր դասելով՝ ազգ, հայրենիք, պետականություն եւ ազգային անվտանգություն հասկացությունները միասնաբար սկիզբ ենք դնելու իրական արժեհամակարգային հեղափոխությանը։ Երբ անհատական մոտեցումը երկրորդական է եւ հավաքականը գերադաս, երբ գաղափարն է տիրական՝ այլ ոչ նյութականը, երբ լոկ բնակչից վերածվում ենք պատասխանատու քաղաքացու եւ երբ հայրենիքի պարսպապատման աշխատանքները դառնում են նվիրական առաքելություն։

Սիրելի հայրենակիցներ,

Մայր Հայաստանի ցանկացած իշխանության գերխնդիրը պետք է լինի ինչպես ամրացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, այլ ոչ թե այն պառակտելը կամ կազմաքանդելը։ Գոյություն ունի միայն մեկ երաշխիք այս հարցում՝ ձեւավորել մեխանիզմ, որի միջոցով կկարողանանք կոնսոլիդացնել համազգային կարողականությունն ու ներուժը, կենտրոնացնելով այն մեր պետականության հիմնասյուների ամրապնդման եւ համազգային իղձերի ու նպատակների հետապնդման գործին։ Այդ ամբողջն ամփոփված լինելով մեկ եւ գերագույն համահայկան օրակարգով ու ծրագրով, մենք նաեւ խարսխած կունենանք երկար սպասված ներազգային կոնսենսուսն ու համերաշխությունը։

Պետականության հիմնասյուներ ամրապնդել նշանակում է․

1․ Կրթական համակարգի ու ծրագրի բարեփոխում այնպես, որ հիմքում դրված լինի ազգային արժեհամակարգի ու մտածողության ձեւավորումը,
2․ Արտաքին հարաբերական ոլորտում վարել ճկուն եւ խոհեմ դիվանագիտություն, որը կհանդիսանա մեր պետականության սուրն ու վահանը,
3․ Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, լծվել բանակաշինության եւ ռազմարդյունաբերության աշխատանքին, վերականգնել պաշտպանունակությունն ու մարտունակությունը,
4․ Մշակել ազգային սոցյալ-տնտեսական համակարգ։ Հիմնվելով որոշակի ինքնաբավության սկզբունքի վրա, եւ հաշվի առնելով մեր ներքին եւ մասնավորաբար արտաքին մարտահրավերները, առանձնացնել առաջնահերթություն հանդիսացող բնագավառները եւ զարկ տալ այդ ոլորտների զարգացմանը,
5․ Հոգեւոր, մշակութային եւ քաղաքակրթական արժեքների եւ առանձնահատկությունների համատարած արմատավորում։

Խոսքս եզրափակելով, ուզում եմ ասել, որ Հայաստան պետությունը վերստին ազգայնացնելու այս տեսլականով մենք արդեն գծել ենք մեր ազգի անսասան, անշեղ ու փառահեղ ընթացքի ճանապարհային քարտեզը, ուզում եմ հավաստիացնել, որ մենք արդեն իսկ մեկնարկել ենք մեր ինքնամաքրման գործընթացը եւ վերածնունդ ենք ապրելու այս քառամյա ստի, աղետի, արյան, ու դավադրությունների մոխիրների փոշուց, որպես փյունիկ։

ՄԻՈՒԹՅՈՒՆ-ՊԱՅՔԱՐ- ՀԱՂ-ԹԱ-ՆԱԿ

https://youtu.be/bWr_KI0FU3U

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company