ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած միջոցառում ոչ-հայ լսարանի համար

12 Մայիս 2022

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար դատի մասին բարձրաձայնելը աշխարհով մէկ եւ ի մասնաւորի Թեհրանում՝ մեր ոչ-հայ հայրենակիցների շրջանակներում, տասնամեակներ եղել է այն առաքելութիւնը, որին լրջօրէն հետամուտ է եղել Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն («ՀՈՒՍԿ» հաստատութիւն)՝ Հայ Դատի յանձնախումբը:

Ահաւասիկ, կովիդի պատճառով երկամեայ ընդմիջումից յետոյ, երէկ՝ մայիսի 10-ի երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միջոցառում Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով, ոչ-հայ լսարանի համար, Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբի) դահլիճում: Միջոցառումը, որը իրենց ներկայութեամբ պատւել էին Իսլ. խորհրդարանի Զրադաշտների պատգամաւորը,ասորիների ներկայացուցիչը, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների յարակից բաժինների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ,Իրանում ԻԿՕՄ-ի նախագահը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ատենապետներ, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների, միութիւնների ու կառոյցների ներկայացուցիչներ, Իրանի քաղաքական ու մտաւորական շրջանակներ եւ մեծ թւով լրագրողներ, մեկնարկեց Իրանի պետական հիմնով: Հայ Դատի խօսքը պարսկերէնով ներկայացրեց Սարինէ Թորոսեանը, ով ընդգծեց, որ իրանցիները առաջին ազգերից էին, որոնք հէնց Ցեղասպանութեան տարիներին, շնորհիւ իրանցի մտաւորականների ու դիւանագէտների, հարցին իրազեկ դարձան եւ Իրանը դարձաւ ապահով ապաստարան Ցեղասպանութիւնից ճողոպրածների ու ապաստանեալների համար եւ Իրանում հայերի ու մուսուլմանների եւ բոլոր իրանցիների խաղաղ գոյակցութիւնը լաւագոյն վկան է պատմական այս իրողութեան: Նա ապա անդրադարձաւ Թուրքիայի միջոցով ներկայ ժամանակահատւածում եւս շարունակւող պանթուրքիստական նկրտումների, ի մասնաւորի 2020 թւականին ահաբեկչական խմբաւորումների Բաքու փոխադրելով եւ սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւններին եւ Արցախի բռնագրաււած տարածքներում եւ Իրանին կից սահմաններում սիոնիստական նոր ռազմայենակների կառուցմանը, դա սպառնալիք համարելով Իրանի եւ Հայաստանի անվտանգութեան համար: Միջոցառմանը ցուցադրւեց փաստավաւերագրական տեսաֆիլմ Հայոց Ցեղասպանութեան եւ դիւանագիտական հետագայ զարգացումների մասին: Ծրագիրը յագեցած էր բանախօսութիւններով: Մոհամմադ Բաղեր Ամիրանին, որպէս առաջին բանախօս հակիրճ պատմական ներկայացնելով, կարեւորեց Թուրքիայի դէմ տնտեսական բոյկոտի արշաւը:

Աթուսա Սամիին, ով «Նեշանէ» հրատարակչութեան տնօրէնն է եւ ունի բազմաթիւ թարգմանութիւններ՝ անգլերէնից-պարսկերէնի, ինչպէս՝ Հայաստանի Հանրապետութեան երկհատոր գիրքը, ներկայացրեց իր վերջին թարգմանութիւններից՝ Թաներ Աքչամի գրչին պատկանող «Ցեղասպանութեան հրահանգը» գիրքը, որի շնորհանդէսը կատարւել է ժամանակին: Իրանի գէօպոլիտիկ ինստիտուտից Աֆշին Մոթաղին իր ելոյթի ընթացքում դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը, հիմնարկի պատրաստակամութիւնը յայտնեց Ցեղասպանութեան հարցով ՀՈՒՍԿ-ի հետ համատեղ միջոցառումներ իրականացնել: Վերջին բանախօս հրաւիրւեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որն անդրադառնալով պանթուրքիզմի եւ սիոնիզմի միմեանց կապակցող օղակների մասին, կարեւորեց ապագայի տեսլականով ծրագրամշակման անհրաժեշտութիւնը:

Օրւայ եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Ցեղասպանութեան դատապարտմանը եւ ընդգծեց, որ Հայաշխարհը երբեք չի մոռանալու ցեղասպանի իրականացրած Ցեղասպանութիւնը, հակառակ ներկայի քաղաքական ժխտողական քայլերի, եւ համայն աշխարհում 10 միլիոն հայութիւնը շարունակելու է իր պայքարը:

Միջոցառմանը ցուցադրւեց երաժշտագէտ եւ երաժշտութեան դասախօս՝ դոկտ. Վարդան Սահակեանի մշակած «Համայն մարդկութիւնը մէկ մարմնի անդամներ են» երաժշտական տեսահոլովակը:

Միջոցառման գեղարւեստական բաժնում դաշնամուրի կատարումներով ելոյթ ունեցաւ Դերէն Բրաթեանը, իսկ ջութակի կատարումներով Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը:

Միջոցառումը աւարտւեց ընդունելութեամբ:


alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company