ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Գիր­քի ներ­կա­յա­ցում ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ

12 Մայիս 2022

­Կի­րա­կի, 8 ­Մա­յիս 2022-ի ա­ռա­ւօ­տեան ժա­մը 12:00-ին, ­Թե­սա­ղո­նի­կէի «­Տէր ­Զա­քա­րեան» սրա­հէն ներս տե­ղի ու­նե­ցաւ «Ար­մե­նո­փու­լիա» (­Հա­յոր­դի­նե­րը) գիր­քի շնոր­հան­դէ­սը։ Ե­լոյ­թը կազ­մա­կեր­պո­ւած էր Հ.Յ.Դ. ­Թե­սա­ղո­նի­կէի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բին կող­մէ։

­Գիր­քը կը ներ­կա­յաց­նէ Եֆս­թա­թիոս-Խ­րիս­թո­ֆո­րի­տիս ­Սար­փող­լի­սի վկա­յու­թիւ­նը, որ պատ­կե­րա­ւոր եւ ման­րա­մասն ձե­ւով կը յի­շա­տա­կէ 600 հայ ե­րե­խա­նե­րու ե­ղե­ռա­կան մա­հը թուր­քե­րու կող­մէ՝ ­Պոն­տո­սի ­Մա­ցու­քա­յի ­Քու­նա­քա շրջա­նին մէջ, որ կը գտնո­ւի Տ­րա­պի­զո­նի նա­հան­գը։ ­Հե­ղի­նա­կը սոյն վկա­յու­թիւ­նը գրեց 1983-ին եւ կը կազ­մէ իր յու­շե­րու մէկ հա­տո­ւա­ծը։

Այս­պէս, 2019-ին երկ­րոր­դա­կան ուս­ման դաս­տիա­րակ Ս­թա­թիս ­Թաք­սի­տիս նա­խա­ձեռ­նեց սոյն վկա­յու­թեան հրա­տա­րակ­ման՝ զայն թարգ­մա­նե­լով 6 լե­զուի (հա­յե­րէն, անգ­լե­րեն, ֆրան­սե­րէն, գեր­մա­նե­րէն, ռու­սե­րէն եւ թրքե­րէն)։ Կ­՚ար­ժէ նշել, որ բուն վկա­յու­թիւ­նը գրո­ւած էր պոն­տա­կան բառ­բա­րով։

Ձեռ­նար­կին սկիզ­բը ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բի ա­նու­նով խօսք ա­ռաւ ընկ. ­Պետ­րոս ­Հա­լա­ճեան, որ մատ­նան­շեց մէկ օր ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած դէպ­քը Ամ­պե­լո­քի­փի քա­ղա­քա­պե­տու­թեան մէջ, ուր այս­պէս կո­չո­ւած «յոյն-ատր­պէյ­ճա­նա­կան բա­րե­կա­մու­թեան միու­թիւն»-ը փոր­ձեց կա­տա­րել ե­լոյթ մը պոն­տա­կան ոչ գոր­ծոն կազ­մա­կեր­պու­թեան մը հետ քա­ղա­քա­պե­տա­րա­նի բարձր հո­վա­նա­ւո­րու­թեան տակ։

­Տո­ւեալ շրջա­նի քա­ղա­քա­պետ ­Լա­զա­րոս ­Քի­րի­զօղ­լու ներ­կայ ըլ­լա­լով հայ­կա­կան ե­լոյ­թին, խօսք խնդրեց նշե­լու հա­մար, որ քա­ղա­քա­պե­տու­թիւ­նը տրա­մադ­րեց սրա­հը եւ ըն­դա­ռա­ջեց ե­լոյ­թի կազ­մա­կերպ­ման, ո­րով­հե­տեւ դի­մու­մը կա­տա­րո­ւե­ցաւ պոն­տա­կան միու­թեան կող­մէ եւ ո­րե­ւէ նշում չէր ե­ղած ատր­պէ­ճա­նա­կան միու­թեան մաս­նակ­ցու­թեան մա­սին։ ­Քա­ղա­քա­պե­տը նշեց, որ ինքն եւս ­Պոն­տա­կան ցե­ղաս­պա­նու­թեան վե­րապ­րող­նե­րու ըն­տա­նի­քի զա­ւակ է եւ իր նախ­նի­նե­րը ա­մե­նա­դա­ժան ձե­ւով ոչն­չաց­ման են­թար­կո­ւե­ցան թուր­քե­րուն կող­մէ։

­Գիր­քի ներ­կա­յաց­ման ըն­թաց­քին խօս­քը տրո­ւե­ցաւ ­Թե­սա­ղո­նի­կէի քա­ղա­քա­պետ ­Քոնս­տան­տի­նոս ­Զեր­վա­սին, որ հա­մեստ եւ յու­զիչ խօս­քե­րով անդ­րա­դար­ձաւ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան՝ կար­դա­լով նաեւ ո­րոշ ցնցիչ տո­ղեր գիր­քին մէջ նշո­ւած պա­տում­նե­րէն։
­Յու­զիչ էր հե­ղի­նա­կի զա­ւա­կին՝ պ. Խ­րիս­թո­ֆո­րոս Խ­րիս­թո­ֆո­րի­տի­սի ներ­կա­յու­թիւ­նը, ո­րուն խօսք տրո­ւե­ցաւ եւ ան անդ­րա­դառ­ձաւ իր հօր յու­շե­րուն մա­սին, ստեղ­ծե­լով խորհր­դա­ւոր եւ յու­զում­նա­լից մտնո­լորտ մը, մա­նա­ւանդ երբ ան ցոյց տո­ւաւ իր հօր բուն սե­ւագ­րու­թիւ­նը։ ­Յա­ջոր­դա­բար, խօ­սե­ցաւ պ. ­Լեո­նի­տաս ­Լամպ­րո­փու­լոս, որ ­Գեր­մա­նիոյ ­Նիւ­րեմ­պերկ քա­ղա­քի պոն­տա­կան ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան ան­դամ է։ ­Հան­դի­սու­թեան ա­ւար­տին, գիր­քի հրա­տա­րակ­ման պա­տաս­խա­նա­տու եւ նա­խա­բա­նի հե­ղի­նակ պ. Ս­թա­թիս ­Թաք­սի­տիս յայտ­նեց, որ իր ա­շա­կերտ­նե­րու ներշն­չու­մը խթան հան­դի­սա­ցաւ ներ­կայ հրա­տա­րա­կու­թեան հա­մար, որ յե­նո­ւած է անձ­նա­կան մի­ջոց­նե­րու վրայ։ Պ. ­Թաք­սի­տիս նշեց ­Հա­յոց եւ ­Պոն­տա­ցի յոյ­նե­րու զոյգ ցե­ղաս­պա­նու­թիւն­նե­րու ճա­նաչ­ման կա­րե­ւո­րու­թիւ­նը, որ պէտք է ու­նե­նայ մէկ եւ վերջ­նա­կան նպա­տակ՝ ստի­պել ­Թուր­քիան ըն­դու­նիլ իր ե­ղեռ­նա­գոր­ծու­թիւ­նը ու եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րուն հան­դէպ հա­տու­ցում­նե­րը։

Օ­րո­ւան հան­դի­սա­վար ընկ. ­Յո­վիկ ­Գա­սա­պեան փա­կեց ե­լոյ­թը ա­ռա­ջար­կե­լով, որ յար­մար պի­տի ըլ­լար նոյն ներ­կա­յա­ցու­մը կա­տա­րել Ե­րե­ւա­նի ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան թան­գա­րա­նին մէջ եւ պ. Խ­րիս­թո­ֆո­րի­տի­սի հա­մա­ձայ­նու­թեամբ ձե­ռա­գիր բնա­գի­րը յանձ­նել թան­գա­րա­նին։

azator.gr

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company