ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ շրջափակվեց ՀՀ նախագահի նստավայրը

25 Մայիս 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր, մայիսի 25-ի վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երեւանի փողոցներով: Այս անգամ երթի կանգառը Բաղրամյան 26-ն էր՝ ՀՀ նախագահի նստավայրը։

Նախագահականի շենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ՀՅԴ ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրահանգով շրջափակեցին շենքը։

Փակում ենք այդ շենքի բոլոր մուտքերը, քանի որ երկրում պրոցեսներ են տեղի ունենում, բայց այդտեղ նստած անձը ոչ թե ՀՀ նախագահ է, այլ ընդամենը ՔՊ ներկայացուցիչ․ հայտարարեց նա։

Շարժման մասնակիցների նպատակն էր թույլ չտալ, որպեսզի աշխատակիցները մտնեն նախագահականի շենք։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։

Նա նշեց, որ այդ շենք՝ ՀՀ նախագահի նստավայր օրերով կարող է որևէ աշխատակից չմտնել, որովհետև այդ մարդիկ չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները։

Իրավիճակը լարվեց, ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ հրմշտոց սկսվեց: Բերվեցին ոստիկանական լրացուցիչ ուժեր։

Ոստիկանները փորձեցին հեռացնել ցուցարարներին դարպասների մոտից։

Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց շարժման մասնակիցներին․ «Ամեն ինչ նորմալ է, գիծը պահեք, ամեն ինչ մեր ուզածով է, ոչ ոք չի շարժվում: Շենքը շրջափակված է, մենք մեր աշխատանքն ենք անում»:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրից բացի շրջափակված է նաև ՀՀ անվտանգության խորհրդի շենքը․ «ՀՀ անվտանգության խորհրդի շենքը նույնպես շրջափակված է, որովհետև դա մյուս պետական հաստատությունն է, որը որևէ կերպ առնչություն չունի ՀՀ և հայության շահերի հետ»-, ասաց նա։

Նա վստահեցրեց, որ մուտքերը փակելուց հետո որևէ աշխատակից ներս չի մտել և ոչ մեկը դուրս չի եկել։ Այս տարածքում է գտնվում նաև Համահայկական հիմնադրամը, նրանք ևս չեն կարողացել շենք մտնել։

Իշխան Սաղաթելյանը առաջարկեց, որպեսզի պատգամավորները բարձրանան ԱԽ շենք, եւ անձամբ փոխանցեն ժողովրդի պահանջը այդ դավաճաններին»։ Սակայն պարզվել է, ներսում մարդ չի եղել․ «Աշխատանքի չեն կարողացել գալ, այդ պատճառով էլ ձեզ ընդունող անձ չկա»,- ցուցարարներին հայտնել են ոստիկանները։

10 րոպեից դադարեցնում ենք շրջափակումը և շարունակում մեր երթը.«Քանի որ այս շենքերում անտերություն է՝ այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել, ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին գտնվում ենք ՀՀ անվտանգության խորհրդի շենքի դիմաց և ՀՀ նախագահական նստավայրի մյուս մուտքերում, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ կառավարական ամառանոցների մոտ. «Հայաստանում պետական իշխանություն չկա, կա ժողովրդի իշխանություն և ոստիկանություն։ Եկեք ոստիկանությանը ողջունենք և վստահեցնենք, որ Նիկոլի իշխանությունը երկար չեն կարող պահել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ շարժման մասնակիցները փակել են Պարոնյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը։

Ոստիկանները կոչ են արել դուրս գալ երթեւեկելի հատվածից, ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, սակայն ցուցարարները նստել են փողոցի մեջտեղում:

«Հոգնել չկա, պայքարելու ենք մինչև վերջ։ Մեզ ո՛չ արևն է խանգարում, ոչ՝ անձրևը, գնալու ենք մինչև վերջ։ Մեր տրամադրությունը մարտական է»,- ասել են «Դիմադրություն» շարժման մասնակից երիտասարդները։

Շուրջ 30 րոպե խաչմերուկը շրջափակման մեջ պահելուց հետո երթի մասնակիցները շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը այսօր երեկոյան կմեկնարկի Գարեգին Նժդեհ հրապարակից՝ ժամը 19։00-ին, իսկ մինչ այդ, 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մասնակցությամբ։

https://youtu.be/D9uPvVSg7j8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company