ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Զարթնիր, Լաո». «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը Գարեգին Նժդեհի հրապարակից

25 Մայիս 2022

Գարեգին Նժդեհի հրապարակից այսօր, մայիսի 25–ի երեկոյան մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման բազմամարդ երթը։

Մինչեւ երթի մեկնարկը ելույթով հանդես եկան ակտիվիստ Սեւադա Ղուկասյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում շարունակել է իր մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն, վտանգավոր հայտարարությունների շարքերը, այս անգամ փրձելով սվաղել այն ապիկար տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի վիճակին։ Շատ ենք խոսել Բրյուսելյան փաստաթղթի մասին, որի ծայրաստիճան վտանգավոր դրույթների վերաներյալ Փաշինյանը նույնիսկ առայսօր հստակ չի ասում, թե ինչպիսի վտանգավոր և ինչպիսի անկածախնդիր գործընթաց է սկսել մեր պետության, պետականության և Արցախի դեմ․ հայտարարեց Արտակ Զաքարյանը։

Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, մասնավորապես՝ եռակողմ հանդիպման արդյունքներին, նշելով, որ ծայրաստիճան վտանգավոր դրույթների մասին Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն չի ասում, թե ինչպիսի վտանգավոր և արկածախնդիր նոր գործընթաց է սկսել մեր պետության,մասնավորապես՝ Արցախի դեմ։

Զաքարյանի գնահատմամբ՝ Միշելի կողմից արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի կապի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ-ն արդեն իսկ գնում են մի ճանապարհով, որտեղ ԼՂ-ն, որպես քաղաքական, աշխարհագրական միավոր, վերացած է։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ այսօր՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հնչած ընդդիմության վերաբերյալ հայտարարություններին. «Իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը»։

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երթ իրականացնել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կշարունակվի հանրահավաքը։

Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Տեր ենք մեր հայրենիքին» վանկարկում էին երթի մասնակիցները։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց, ամփոփվեց օրը։

Միայն մենք, որպես բարի և ուժեղ մարդիկ կարող ենք համերաշխության մթնոլորտ ստեղծել, միայն մենք կարող ենք փոխել հայ ազգի ճակատագիրը և Հայաստանը իր խաթարված հունից բերել ճիշտ ճանապարհի։ Մենք կարող ենք նորից ծլարձակել, և մեր բանակը պետք է քայլելով շարժվի մեր հրապարակում, որ մենք կարողանանք իրոք հանգիստ լինել, որ մենք դառնանք գործոն տարածրջանի այս հատվածում և ոչ թե դառնանք մուրացկան, որին ընդամենը խղճում են և գրոշներ են նետում․ Իր խոսքում ասաց Արցախյան երեք պատերազմների մասնակից, բժիշկ ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

Խոնարհվում եմ ձեր առաջ, հայտարարեց նա՝ դիմելով ժողովրդին, որովհետև ես ինքս իմ աչքից ընկել էի, բայց դուք կարողացաք իմ հավատքը արթնացնել։

Գնալու ենք հաղթական ավարտի, մինչև վերջ՝ ասաց Տարոն Տոնոյանը։

Ելույթներով հանդես եկան «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը եւ Աննա Գրիգորյանը։

ԱՄՆ-ից հայ ժողովրդին ուղերձով դիմեց ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը․ «Չի կարելի անտարբեր մնալ և նայել, թե ինչպես է այս սուբստանցիան՝ էությունը, որն իրեն վարչապետ է հռչակել, մեր ազգի դեմ հրեշավոր հանցագործություն է կատարում։ Մեր երեխաների, հայրերի, ամուսինների, եղբայրների անունից, որոնց մենք կորցրեցինք, այս ոչնչության շնորհիվ, հանուն նրանց հիշատակի իրավունք չունենք անտարբեր մնալ և նստել տանը։ Մենք պարտավոր ենք լինել նրանց հետ, ով մեզ տանում է ճիշտ գործողությունների։ Հանգամանքների բերումով , ձեր կողքին չեմ, բայց մենք ձեր կողքին ենք, ձեզանից մեկն ենք։ Մեր երեխաները զոհվեցին՝ հանուն Արցախի, հանուն մեզ։ Սիրելիներս մեր հայրենիքը վտանգված է, ոտքի կանգնե՛ք»։

Իշխան Սաղաթելյանը իր եզափակիչ խոսքում անդրադարձավ օրվա իրադարձություններին, ինչպես նաեւ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպտասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պահվածքին։ Այնուհետեւ նա ներկայացրեց ՀՀ Աժ-ի հայտարարության նախագիծը, որը պատրաստվում են ներկայացնել ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում։

Վերջում նա ներկայացրեց վաղվա՝ մայիսի 26-ի, անելիքները՝ նշելով, որ ժամը 10։30-ին Ֆրանսիայի հրապարակից շարժվելու են դեպի ԲԴԽ-ի շենք՝ սատարելու 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներին եւ 15։30-ին կրկին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում իրականացնելու զանազան ակցիաներ, այդ թվում նաեւ Հայաստան ժամանող Չեռնոգորիայի նախագահին ցույց տալու, որ ՀՀ գործող իշխանությունները այլեւս մանդատ չունեն հայ ժողողվրդին ներկայացնելու։

https://youtu.be/fwRG1MXKjA8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company