ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Ծաղիկների խոնարհում և ավտոերթ Սարդարապատից և Բաշ Ապարանից

28 Մայիս 2022

Այսօր, մայիսի 28-ին Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկել է «Դիմադրություն շարժման ավտոերթերը։

Շարժման մասնակիցները այսօր, մայիսի 28-ին Բաշ Ապարանում ծաղիկներ են խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել զորավար Դրոյի հիշատակին:

Մեկ այլ խումբ էլ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Եւ Ապարանից եւ Սարդարապատից «Դիմադրության» շարժման մասնակիցները ավտոերթով ուղեւորվել են Երևան:

Ժամը 18-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համապետական հանրահավաք:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասել է․ Քանի այս իշխանությունը կա՝ մենք սահմանին ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ։

«Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը։ Սա այս իշխանության վարած քաղաքականության հետևանքն է և ամենօրյա վարքագիծը։ Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր այս լկտիությունը ավելի է շարունակելու»,- ասաց Մինասյանը։

Նա մաղթեց, որ հաջորդ Մայիսի 28-ը նշենք առանց Նիկոլ Հայաստանում։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց․ Երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգն ու սահմանազատումը պարտադրված է, դա պարբերաբեր երևում է։

«Երբ մի փոքր մթնոլորտը փոխվում է և հայը փորձում է ցույց տալ իր ինքնությունը՝ միանգամից պարտադրանքը երևում է՝ երևում է կրակոցներով, երևում է թուրքի՝ մեր տարածք ներխուժելով, նոր զոհերով, նոր վիրավորներով։ Այլ կերպ ասած՝ ծնկած խնդրելով, աղերսելով, երբեք խաղաղություն մենք չենք ստանա․ սա ուղիղ հայրենազրկման ճանապարհն է և մենք դրան պարբերաբար ականատես ենք լինում»,-ասաց նա։

Հայի հավաքական ուժը պարտադրված է հաղթանակի՝ սա կարևոր է ոչ միայն Սարդարապատի հերոսամարտի օրերի, այլև այսօրվա իմաստով՝ վստահ է Թադևոս Ավետիսյանը։

Ես ակնածանքով եմ այստեղ, շատ հպարտ եմ, որ Հայաստանում տակավին սիրում ու հարգում են իմ պապին․ ասաց Դրաստամատ Կանայանի թոռը՝ Ֆիլիպ Կանայանը, որը «Դիմադրություն» շարժման մասնակիցների հետ ծաղիկներ խոնարհեց Ապարանում՝ Դրոյի գերեզմանին ու մասնակցեց ավտոերթին։

Նրա հետ էր ՀՅԴ անդամ, Արդարության մարտիկ Համբիկ Սասունյանը, որն ասաց․ «Ես շատ հպարտ եմ, որ գտնվում եմ նույն կուսակցության մեջ, որ Դրոն է եղել»։

Ֆիլիպ Կանայանը ԱՄՆ-ում է ապրում՝ Տեքսաս նահանգում․ Սասունյանը վստահեցրեց, որ նա ազգային գործերի նվիրյալ է, փաստաբան։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան երեք պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել Սարդարապատի հուշահամալիրից՝ այն բանի համար, որ համարձակվել է փորձել հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի շքախմբից մի քանի քայլ հեռավորությամբ։

Նա իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ապազգային, զիջողական քաղաքականությանը, գոռացել՝ «Նիկոլ, դավաճան», որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Ազատամարտիկին 3 ժամ պահել են բաժանմունքում, մինչև վարչապետն անցել է, նոր ազատ են արձակել։ Որից հետո Իգոր Սարգսյանը նորից, ընկերների հետ, բարձրացել է Սարդարապատի բարձունքը և կատարել իր ուխտը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company