ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները շարունակվում են. երթ դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք

30 Մայիս 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 30-ին հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, ապա երթ սկսել:

«Փաստաթուղթը հրապարակել ենք․ սա հստակ հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այն հայանպաստ փաստաթղթի և մինիմալ պահանջների մասին, որ այսօր դրված է սեղանին»,- երթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ երթով շարժվում են տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Ընդդիմադիր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը՝ կհասկանանք՝ ով է կիսում այս պատասխանատվությունը, ու ով ինչ դիրքորոշում ունի։

Սա նաև լավ հնարավորություն է շատ պաշտոններ զբաղեցնող անձանց՝ տարանջատվելու Նիկոլից և չկրելու այս պատասխանատվությունը․ ասաց նա։

Երթը կանգ առավ Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև․ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ կբարձրանան նախարարությունների շենք՝ կհանդիպեն կոնկրետ նախարարներին և կհասկական՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ Հայտարարությանը. ասաց Իշխան Սաղաթելյանը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մեծ թվով ոստիկաններ շղթա են կազմել եւ փակել մուտքը:

Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

Ակցիայի մասնակիցները սկսկեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ, կանգնիր պատի տակ»։

Ոստիկանների թիվն ավելացավ․ այստեղ եկան բազմաթիվ կարմիրբերետավորներ։ Հրմշտոց սկսեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանության աշխատակիցների միջև։ Քիչ անց ոստիկանները հետ քաշվեցին, իրավիճակը հանդարտվեց։

Ոստիկանները խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ «Դիմադրություն» շարժումը ավարտեց ակցիան Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։

Ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել շենք՝ հանդիպելու նախարարներին։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ իրենց տեղեկություններով նախարարները տեղում չեն, այդպիսով նրանք կողմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։

Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց երթը շարունակել։

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանն ասաց․ ակնհայտ է, որ կառավարության անդամները ևս մեկ անգամ փաստեցին, որ իրենք գերի են այս իշխանության ձեռքում, չունեն համարձակություն սեփական կարծիքը հայտնելու․ «Միգուցե որոշները համարձակություն ունենային հայտնելու այնպիսի կարծիք, որ օրվա իշխանությունների դուրը չգար, դրա համար կանխեցին մեր հանդիպումը»,-հայտարարեց նա։

Շարժման մասնակիցները երթով շարժվեցին Հանրապետության փողոցով: Նրանք քայլերթ կատարեցին Կառավարության շենքի շուրջ եւ կրկին վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ․ իրավիճակն այստեղ կրկին լարվեց, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

Բախումների հետեւանքով պատառոտվեց Իշխան Սաղաթելյանի շապիկը՝ ինքնազգացողությունը վատացավ։

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ․ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, պատռել վերնաշապիկն ու փորձել բերման ենթարկել։

Ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով շատ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել․ որոշներին տեղափոխել են հիվանդանոց: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել նաեւ մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման մասնակիցները կառավարության 3-րդ մասնաշենքից երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։

«Առաջին օրվանից ասել եմ՝ այս պայքարը պահանջում է համառություն, տոկունություն, զոհաբերություն»,- երթի ընթացքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

https://youtu.be/065l50cGjLc

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company