ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Լաթաքիոյ մէջ ՀՀ անկախութեան 104-ամեակին նուիրուած տօնակատարութիւն

08 Հունիս 2022

Կազմակերպութեամբ ՍԵՄ-ի «Կայծակ» Մասնաճիւղին, Հինգշաբթի, 2 Յունիս 2022-ի երեկոյեան, Լաթաքիոյ Ս.Աստուածածին եկեղեցւոյ «Արարատ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 104-ամեակին նուիրուած տօնակատարութիւն՝ «Զարթնիր, Լա՛օ» խորագիրով։

Հանդիսութեան ներկայ էին Տէր Վազգէն Քհնյ. Քէօշկէրեան, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեան, Պատկան Մարմինի ներկայացուցիչներ եւ խուռներամ բազմութիւն մը։

ՀՄԸՄ-ի փողերախումբը ազգային եւ յեղափոխական երաժշտական կատարումներով դիմաւորեց հիւրերը Ս. Աստուածածին եկեղեցւոյ շրջափակին մէջ։

Հանդիսութեան սկիզբը բեմավար Նայիրի Կարապետեան-Գաթրճեան ներկաները հրաւիրեց մէկ վարկեան յոտնկայս յարգելու նահատակներուն յիշատակը։

Ապա ան լուսարձակի տակ առաւ անկախութեան գաղափարը, անդրադարձաւ յատկապէս Արցախ աշխարհի առանձնայատկութեան, հոգեւոր եւ մշակութային արժէքներուն, որոնցմով կը բնորոշուի իր հայկական դիմագիծը եւ որ հպարտութիւնն է իւրաքանչիւր հայու։ Գաթրճեան յոյս յայտնեց, որ հայութեան միասնական ջանքերով Արցախը արժանանայ իր անկախութեան միջազգային ու արդարացի ճանաչման։

Գեղարուեստական յայտագիրով Յակոբ Արզումանեան նուագեց «Երեւան, Էրէբունի» եւ «Ազգ Փառապանծ» ստեղծագործութիւնները (դաշնամուր)։
Ապա Յովհաննէս Շիրազի «Հայոց Տանդէականը» քերթուածը տպաւորիչ առոգանութեամբ ասմունքեց Յովսէփ Գաթրճեանը։

ՍԵՄ-ի Երիտասարդուհիները ծաղկեցուցին բեմը «Յաղթանակի Պար»ով։

Այնուհետեւ ՀՅԴ Արցախ Պատանեկան Միութեան եւ ՍԵՄ-ի երիտասարդները ուս-ուսի, եռագոյն դրօշներով ու «Զարթնիր, Լաօ՛» երգը վանկարկելով բեմ բարձրացան։

Ետքը Պատկան Մարմինին խօսքը ուղղեց Աւօ Կարպուշեան, որ կոչ ըրաւ գոյատեւելու եւ մաքառելու, որպէսզի շատ մը ազգերու նման չկորսնցնենք մեր ինքնութիւնը տարբեր պատճառներով։ Ան դիտել տուաւ, որ հայ ազգը ապրեցաւ ու գոյատեւեց ամէն գնով եւ ընդմիշտ պիտի պայքարի իր գոյութեան, իրաւունքներուն, Հայաստանի եւ Արցախի ազատութեան համար, իսկ 28 Մայիս 1918-ը մեր յառաջընթացի ներշնչման աղբիւրը պիտի մնայ։

Օրուան բանախօս, ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Հայ Դատի ու քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան շեշտեց, որ պայքարի կամքը հաստատուն է հայ ազգի էութեան մէջ ինչպէս անցեալին, նոյնպէս ալ այսօր ու պիտի մնայ հաստատուն ապագային։

Մանոյեան անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան կերտման փուլերուն եւ ազգային միասնականութեան ու պայքարին, հարց տուաւ, որ եթէ նման պայքարի ոգի չունենար մեր ժողովուրդը եւ 28 Մայիս 1918-ը գոյութիւն չունենար, ի՞նչ ճակատագիր կ՛ունենար Հայաստանը։ Ան շեշտեց, որ ՀՅ Դաշնակցութեան գործակցութեան ոգին ԲաշԱպարանի, Ղարաքիլիաայի եւ Սարդարապատի ճակատամարտերու ընթացքին, այնուհետեւ Հայաստանի պետականութեան կերտման տարիներուն իր պտուղները տուաւ եւ հայ ժողովուրդը վեց դարերու ստրկութենէ ետք իր անկախ հանրապետութիւնը կերտեց։

Ապա Մանոյեան անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի ներկայ քաղաքական կեանքին, մարտահրաւէրներուն, յանուն հայրենիքի ու մեր ինքնութեան պահպանման Հայաստանի մէջ ծայր առած «Զարթնիր, Լաօ՛» խորագիրը կրող անհնազանդութեան խաղաղ ցոյցերուն, ոստիկանութեան կիրարկած բռնութեան եւ տարածաշրջանի պայթիւնավտանգ իրավիճակին։

Բանախօսը ըսաւ, այնպէս ինչպէս անցեալի մեր կամաւորները պատրաստ էին պայքարի ճակատ մեկնելու, Սեպտեմբեր 2021-ի քառասունչորս օրեայ պատերազմի առաջին օրերուն ալ մեր կամաւորները Արցախ մեկնեցան, բայց ափսոս, հինգ հազար զոհ տալով Հայաստան սերունդ մը ամբողջ եւ հայրենի տարածք կորսնցուց։

Ան դիտել տուաւ, որ Հայաստան սոսկալի տագնապալի օրեր կ՛ապրի, այդուհանդերձ պէտք է պայքարինք ու չյուսահատինք՝ պինդ մնալու ազատ և անկախ հայաստանի հանրապետութեան յարկին տակ։

Հանդիսութիւնը աւարտին հասաւ Տէր հօր «Պահպանիչ» աղօթքով։

Նայիրի Կարապետեան- Գաթրճեան

kantsasar.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company