ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

14 Հունիս 2022

Ֆրանսիայի հրապարակում այսօր, հունիսի 14-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը փոխանցեց շաբաթներ շարունակ վարչախմբի նենգ կամքով Արթիկ ՔԿՀ-ում գտնվող շարժման անդամների՝ Գոռ Սարգսյանի, Արսեն Մարտոյանի, Տարոն Մանուկյանի, Գևորգ Մուրադյանի ուղերձը.

«Տղերքը ձեզ փոխանցում են, որ բանտի պատերը իրենց կամքը չեն կարող կոտրել, քանի որ նրանք իրականում եղել են շատ ավելի բարդ տեղերում։ Տղերքը փոխանցում են, որ իրենց հավատն ու կամքը անսասան է ու իրենք հավատում են, որ ի վերջո Հայաստանը լինելու է արժանապատիվ ու ուժեղ։ Տղերքը բանտից խնդրում են, որ լինեք այստեղ էլ ավելի պինդ ու միասնական։ Տղերքը իրենց ընկերներին ու հարազատներին խնդրում են իրենց փոխարեն լինել հրապարակներում, մասնակցել հանրահավաքներին ու տարբեր միջոցառումներին»,- ասաց Նազարյանը։

Այնուհետեւ ելույթներ ունեցան ՀՅԴ Երիտասարդական միության անդամ Գառնի Պետրոսյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ցուցադրվեց տեսահոլովակ՝ շուրջ երկամսյա սպայքարի մասին։

Բեմահարթակ բարձրացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այստեղ ենք՝ շատ կարևոր հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու, առաջ գնալու համար։ Այդ որոշումները պետք է ապահովեն մեր շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար պետք է հեռացնել այս չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր։

Ուստի այս շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, այս շարժումը դադար չունի»,-իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»,- ասաց նա:

Ֆրանսիայի հրապարակն այլևս Դիմադրության շարժմանն է պատկանում՝ անկախ նրանից՝ այստեղ վրաններ կլինեն, թե ոչ։ Մեր ժողովուրդն արդեն նվաճել է Հայաստանի և ՀՀ մայրաքաղաքի բազմաթիվ հրապարակներ։ Մենք ցույց ենք տվել, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Շարժման անելիքները պետք է բխեն առաջադրված խնդիրներից։ Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կանխենք կապիտուլյացիոն նոր պայմանագրի ընդունումը

Հասնել Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։ Պայքարն այս երկու ուղղություններով պետք է լինի զուգահեռ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա ներկայացրեց պայքարի հետագա գործողությունները.

Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով և գրաֆիկով հանդիպումներ։

Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում՝ այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրավորված աշխատանք։

Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ այս ամենին զուգահեռ պետք է պատրաստ լինել վճռորոշ զարգացումների, որոնց պետք է արագ արձագանքել, հակազդել ու անմիջապես վերադառնալ փողոցային պայքարի 24-ժամյա ռեժիմին։

Նա այնուհետեւ առաջարկեց երթ իրականացնել Երեւանի կենտրոնական փողոցներով եւ վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ՝ ամփոփելու հանրահավաքը։

Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման առաջիկա օրերի անելիքները.

«Հինգշաբթի՝ հունիսի 16-ին, 19։30-ից, Արաբկիրի եկեղեցու մոտից տեղի է ունենալու իրազեկման երթ, երթով գալու ենք Ֆրանսիայի հրապարակ։ Մինչ այդ ամփոփելու ենք մեր աշխատանքներն ու պատրաստվելու ենք շաբաթ օրվա համապետալան հանրահավաքին, որտեղ խոսելու ենք՝ ինչպիսի Հայաստան ենք կառուցելու, ինչ մեխանիզմներով, ինչ սկզբունքներով և ինչպես»,- ասաց նա։

https://youtu.be/4MHlIo20M1k

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company