ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

01 Հուլիս 2022

Այսօր, հուլիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Ելույթներ ունեցան ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Վարդեւանյանը, Տիգրան Աբրահամյանը, ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը, Քաշաթաղի Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը:

Այսօր այս ազգային խայտառակություն համարվող իշխանությունները իրենց ընկալմամբ դարակազմիկ նիստ են հրավիրել և ինձ ու Իշխան Սաղաթելյանին պաշտոնից զրկել. իր ելույթում ասաց Վահե Հակոբյանը:

«Սա հարված էր խորհրդարանի մշակույթի վրա, բայց մենք որեւէ բան չունենք մտածելու, թող մտածեն Նիկոլը եւ իրեն գովաբանող թիմակիցները, միջազգային կառույցները, որոնք շարունակում են լուռ մնալ: Մենք մտածելու ոչինչ չունենք: Եթե կարծում են, թե այսպես կշեղեն, մեզ հետ կպահեն մեր օրակարգից, չարաչար սխալվում են: Մենք մեր պայքարը շարունակելու ենք, նման էժան քայլերով մեզ չեն կարող ցավեցեցնել»,- ասաց նա:

Նոր պատերազմի մասին խոսում է մարդ, որն, ըստ Սահմանադրության ռազամական գործողությունների ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն է՝ իր տեսակով անպատասխանատու և խաբեբա, որը մեկ անգամ արդեն մեր ժողովրդին տարել է ողբերգության»,- իր խոսքւմ ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի հայտարարությունով շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, որպեսզի մեր երկիրը տանի նոր զիջումների ճանապարհով, ինչը տեսնում ենք և՛ Սյունիքի, և՛ Արցախի՝ Բերձորի հատվածքներում։

Տիգրան Աբրահամյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին պաշտպանողներին՝ ՀՀ վարչապետը նոր պատերազմ է նախապատրաստում՝ տարածքային և մարդկային նոր կորուստներով։

Իսկ վերահաս պատերազմը կանխելու համար կա մեկ ճանապարհ ․ «Այս իշխանությանը դուրս շպրտելն է, այլ տարբերակ չկա», -ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Առանց նիկոկ Հայաստան»՝ վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:


Ապա ելույթ ունեցավ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը:

«Ինչ-որ մեկը պիտի որոշի մենք ուր ապրենք, ոնց ապրենք և այլն։ Այս զիջողական դիրքը, որն անընդհատ զիջում է հողեր, էդ մանդատը իրեն ոչ ոք չի տվել, մենք թույլ չենք տալիս, որ ինքը մեր ճակատագրով որոշումներ կայացնի։ Արցախի հողը համահայկական հող է, որը պատկանում է Հայաստանին, Արցախին, Սփյուռքին, դա չի կարող իր սեփականությունը լինել, Փաշինյանը իրա սեփականության վրա կարա որոշումներ կայացնել։ Արցախը կա ու կլիին ընդմիշտ», -ասաց նա:

Բեմահարթակ բարձրացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովվելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտե՞ղ են ստորագրվել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ»,- հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։

«Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը», – ասաց նա։

Այնուհետեւ նա հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի:

«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ»՝ վանկարկում էին երթի մասնակիցները, հնչում էին հայրենասիրական երգեր:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները կանգ առան կառավարական առանձնատների մոտ, որտեղ ոստիկանները շղթա էին կազմել:

«Առանց Նիկոլ Հայաստան», «Տեր ենք մեր հայրենիքին», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ», «Նիկոլ դավաճան», «Արցախ»՝ վանկարկեցին նրանք եւ շարունակեցին երթը:

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց:

Ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը:

Նա ներկայացրեց առաջիկա անելիքներն ու նախատեսված միջոցառումները։

Հուլիսի 5-ին՝ սահմանադրության օրը երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների, հուլիսի 5-ին, ժամը 11։00 –ին հրավիրում ենք խորհրդանշական երթի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իսկ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։

«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

https://youtu.be/l65NjqAiC6A

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company