ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

«Դիմադրություն» շարժման երթը դեպի Եվրոպական Միության գրասենյակ

04 Հուլիս 2022

«Դիմադրություն» շարժման անդամները այսօր, հուլիսի 4-ին հավաքվել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում, ապա երթով շարժվել դեպի Եվրոպական Միության գրասենյակ:

Երթի մասնակիցների ձեռքին կային քաղբանտարկյալների լուսանկարներ։

«Այսօր մենք կարևոր գործողություններ ենք կատարելու, և անկախ նրանից, թե մեր քաղաքացիներն ինչ քաղաքական հայացքներ ունեն, այս ակցիաների վերաբերյալ առարկություններ չեն ունենալու»,- եթրի մեկնարկին հայտարարեց «Հայստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հիմնավորելով ակցիայի նպատակը՝ Վարդևանյանը հայտնեց, որ կարևոր էր, որ դատական համակարգն այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն, բայց, ըստ նրա, Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացեում, քանի որ ընդդիմությունը դեռ ունի կալանավորված մարդիկ, որոնք բանտում են ջհանգիրյանական արդարադատության հետևանքով, և այսօր ցանկանում ենք պարզել, թե Եվրոպայի Միությունն այնտեղ ասելիք չունի՞:

«Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը:

ԵՄ դեսպանատան մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ Այս ամիսների ընթացքում լռությամբ այս շենքը վերավծել է ամոթի շենքի:

«Իրականում այն գաղափարները, որ ուներ Եվրոպական միությունը, այս դեսպանատան միջոցով Հայաստանում բռնաբարվում են, նրանք աչք են փակում բոլոր անօրինականությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների դեմ հարձակումների, մեկ մարդու կամքով օրենքները փոխելու խաղտառակ պրակտիկայի վրա: Վստահաբար այս դեսպանատան շենքից այսօր Բրյուսել ուղարկելու են հաղորդագրության, թե Հայաստանի քաղաքացիները փողոցում գործողություն էին իրականացնում դեսպանատան դիմաց, բայց հետաքրքիքր է, թե ինչ պետք է գրեն՝ ինչ պատճառով են ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն ամոթ ասում ԵՄ դեսպանին»:

ԵՄ գրասենյակի առջև ակցիայից հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային Ժողով։ Նրանք ՀՀ-ում ԵՄ դեսպան ԱՆդրեա Վիկտորինի և ԲԽԴ նախկին նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի համատեղ լուսանկարը թողեցին ԱԺ-ի ճաղավանդակների մոտ:

ԱԺ շենքից են Ջհանգիրյանին բերել, գցել մեր ջանին, հիմա փաթեթավորած հետ ենք տալիս. ասացին երթի մասնակիցները․․․

Այնուհետեւ երթը շարժվեց Սարյան պուրակ:

Սարյան պուրակում Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ է կազմակերպվելու:

https://youtu.be/K6sKCmjdL6g

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company