ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է դաշնակցական երիտասարդների հետ
20 Հուլիս 2022
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Արցախում իրականացվող մի շարք ծրագրեր՝ պատանեկան ճամբարներ, վարժողական ծրագրեր, ճանաչողական այցեր, արշավներ, իրականացվում են սփյուռքի ՀՅԴ երիտմիությունների աջակցությամբ։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանն ու ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արա Պուլուզյանը հանդիպել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության և Արցախ ժամանած մի խումբ դաշնակցական երիտասարդների հետ, որոնց հետ համատեղ իրականացվում են վերոնշյալ ծրագրերը։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա․ Մոսիյանը ողջունել է երիտասարդներին Արցախում և նշել, որ Արցախի համար այս ծանր շրջանում դաշնակցական երիտասարդների ներկայությունն այստեղ շատ ոգևորիչ է թե՛ ժողովրդի, թե՛ ՀՅԴ Արցախի երիտպատանեկան միությունների համար։
Դաշնակցական երիտասարդներն էլ իրենց հերթին ողջունեցին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնեցին միշտ սատար կանգնելու միությանը։
Երիտասարդները ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ քննարկել են ընթացիկ ու ապագա ծրագրերը։
aparaj.am
