ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հարցազրույցներ

Հիասթափված եմ և ցավում եմ, որ հայերին չեն թողնում մուտք գործել հայրենիք

31 Հուլիս 2022

Քիչ առաջ ՀՅԴ Նիդեռլանդների Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել էր, որ իրեն արգելել են հայրենիք մուտք գործել՝ պատճառաբանությամբ, թե անցանկալի անձ է։

168.am- ի հետ զրույցում Սյունե Աբրահամյանը հայրենիք՝ իր մուտքի արգելքը պայմանավորեց իր քաղաքական հայացքներով։

«Առաջին անգամը չէ, որ ես Հայաստան եմ գալիս. որևէ տեխնիկական խնդիր գոյություն չունի՝ օրինակ, անձնագրի հետ կապված։ Սա հստակ քաղաքական հետապնդում է,- ասաց ՀՅԴ Երիտասարդական միության անդամը՝ հավելելով, որ հստակ չի հասկացել, թե ինչն էր մուտքի արգելքի պատճառը:

-Սկզբում երբ գնացի անձնագրերի ստուգմանը, իմ կարծիքով՝ ամեն ինչ նորմալ էր, բայց վերջում աշխատակիցը հարցրեց՝ խնդիր կա՞, ես ասացի՝ ոչ։ Եվ հետո, առանց որևէ բան ասելու՝ գնաց ու իր գործընկերների հետ սկսեց ինչ-որ բաներ քննարկել։ 12 ժամ սպասելուց հետո ինձ ասացին, որ իմ մուտքն արգելքով է։ Հարցրեցի՝ ինչ պատճառներով, իրենք ոչ մի բան չէին ուզում ինձ ասել, որովհետև դա իրենց ասելիքը չէր գուցե։ Սահմանապահներին գնում-հարցնում էի՝ ի՞նչ է լինելու, ճշտվե՞ց մի բան, իսկ ինձ անընդհատ պատասխանում էին նույն ձևով՝ պիտի սպասեք, պիտի սպասեք…

Այսպես շարունակ՝ մինչև ասացին, որ արգելք ունեմ: Ինձ միայն փոխանցեցին, որ այս մերժման պատճառների մասին կարող եմ տեղեկանալ Հայաստանում Հոլանդիայի դեսպանության միջոցով։ Ի դեպ, մերզրուցակիցը հայտնեց, որ 8-9 անգամ եղել է հայրենիքում, վերջին անգամ՝ 2021թ. -ի ամռանը, և միշտ առանց խնդրի է մուտք գործել։ «Ես երբեք հայրենիք մտնելու խնդիր չեմ ունեցել և կյանքում չէի սպասում, որ պիտի հասնի այս պահին. շատ հիասթափված եմ և շատ եմ ցավում, որ հայերին չեն թողնում մուտք գործել հայրենիք»,- ասաց նա։ Նշենք՝ այս պահին Սյունե Աբրահամյանը դեռ «Զվարթնոց» օդանավակայանում է։

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի երեկոյան էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ՝ Հայաստան մուտքն էր արգելվել։ «Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ»,-մեզ հետ զրույցում ասել էր Մուրադ Փափազյանը:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից պարզաբանել էին, թե ինչու էին արգելել Փափազյանի մուտքը հայրենիք. «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,-ասված էր պարզաբանման մեջ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company