ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Ստեփանակերտում տեղի է ունեցել Բեկորի կիսանդրու բացման արարողությունը

06 Սեպտեմբեր 2022

Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անունը կրող թիվ 2 դպրոցի բակում կայացել է ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի կիսանդրու բացման արարողությունը։ Հերոսի կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցինն է, իսկ ֆինանսավորումն իրականացրել է ավստրալահայ երիտասարդ բարերար Շանթ Կրաջյանը՝ ԱՀ կառավարության հետ համատեղ:

Բեկորի անունը կրող դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, նշել է, որ Աշոտ Ղուլյանը մեզ պատգամել է ճիշտ ապրել, ճիշտ քայլել և միասնաբար պահել հայրենիքը: «Ամեն օր այս դպրոց են մուտք գործում 1100 աշակերտներ և ուսուցիչներ: Ամեն առավոտ խոնարհվելու ենք Բեկորի վեհաշուք կիսանդրու առաջ, նորից ուխտ ենք անելու, որ ապրելու ենք ճիշտ, քայլելու ենք ճիշտ»,- ասել է Լ. Մարտիրոսյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ներկայացնելով նախաձեռնության մասին, տեղեկացրել է, որ գաղափարը մի քանի տարի առաջ է ծագել, երբ ՀՅԴ անդամների հետ հանդիպման ժամանակ տնօրենը հորդորեց դպրոցում կանգնեցնել Աշոտ Ղուլյանի դիմաքանդակը:

«Մեր խոստումը կարող ենք համարել իրականացված: Պատահական չէ, որ Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշի, այսօր իր կիսանդրու կողքին կանգնած են փառապանծ բանակի զինվորները և ապագա սերունդը: Այս ամենն իր մեջ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռևս իրականանալու են: Եթե մեր սերունդը, իր ժամանակակիցները չեն կարողացել ամբողջականացնել այդ գաղափարը, վստահ ենք, որ նոր սերունդը այն կարող է իրականություն դարձնել: Համոզված եմ, որ այդ նպատակները կիրականանան ու Աշոտ-Բեկորի կիսանդրու առջև խոնարհվողը հպարտությամբ կլցվի: Մեր խոնարհումը կարող է լինել միայն մեր նահատակների և մեր մեծերի շիրիմներին»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Կիսանդրու տեղադրման աշխատանքներին աջակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի խոսքով՝ ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր փուլ ծնել է հերոսներ, որոնք իրենց անձնական կյանքով, իրենց ապրած ժամանակաշրջանով տարբերվում էին, բայց նրանց անձնական կեցվածքը նույնն էր՝ հայրենասեր, հայրենատենչ, մահ իմացյալ ընդունելու պատրաստակամությամբ: Դիմելով ներկա աշակերտներին՝ Թերեզա Ղարախանյանը նշել է, որ նրանք իրավունք ունեն հպարտանալու, որ սովորում են Աշոտ Ղուլյանի անունը կրող կրթօջախում:

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը ներկաների հետ կիսվել է ուսանողական տարիների մի դրվագով. «Մի թեժ ժողովում հանդիպեցի Բեկորին. նա դեռ այդ անունը չուներ: Ժողովում քննարկվում էին տարբեր հարցեր, Աշոտին դուր չեկան որոշ դրույթներ և նա ձեռքը թափ տվեց՝ ասելով՝ զինվել է պետք և վերջ: Ուրիշ բան չի ասել: Սա է նաև մեր այսօրվա կարգախոսը՝ զինվել ուղիղ և փոխաբերական իմաստով: Պետք է մեր երեխաներին զինել գիտելիքներով, որովհետև գիտելիքը ամենաանխոցելի զենքն է, մեր ուսուցիչներին՝ մանկավարժական հմտություններով, մեր պետական այրերին՝ ճշմարտությունը և արդարությունը գնահատելու կարողություններով և այսպես շարունակ»,- նշել է Մ. Համբարձումյանը՝ կոչ անելով ձևավորված միասնականության միջոցով ներկա ողորմելի օրերը շուռ տալ լավերի:

Բեկորի մարտական ընկեր Աշոտ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Աշոտ Ղուլյանի մարդկային որակներին, քանի որ հիմնականում խոսվում է ռազմական գործողություների, Բեկորի վաշտի հերոսությունների մասին. «Իվանյանի ազատագրման նախօրյակին ես ու Ֆելիքս Գաբրիելյանը զինված մոտեցանք Բեկորին, բայց նա թույլ չտվեց մասնակցել: Ռազմագործողության ավարտից հետո մոտեցանք ու պարզաբանում խնդրեցինք: Հարցրեց՝ քեզ ո՞վ է նշանակել Ստեփանակերտի դաշնակցական կառույցի ղեկավար, ասացի՝ բնականաբար վերևից: Հարցրեց՝ ինձ ո՞վ է նշանակել հրամանատար, ասացի՝ մենք: Ասաց՝ յուրաքանչյուր մարդ թող իր գործով զբաղվի: Աշոտի թողած պատգամն է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի»:

ԱՀ անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը «Հայրենիք և հավատ» մեդալով պարգևատրել է Աշոտ Ղուլյանի այրուն՝ Նելլիի Ղուլյանին: Անհետ կորած իր որդին՝ Սպարտակը, Բեկորի վաշտում 3 ամիս 20 օր է ծառայել, այնուհետև հրամանատարը հեռացրել է վաշտից որպես տան միակ զավակի:

Հուշակոթողի հեղինակը քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Սերգեյ Ադամյանը:

Կիսանդրու բացման պատիվը տրվել է դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանին, Նելլի Ղուլյանին և Բեկորի թոռ Աշոտ Ղուլյանին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պատգամավորներ, պետական այրեր, Բեկորի մարտական ու կուսակցական ընկերները, հարազատները, դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company