ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել
06 Սեպտեմբեր 2022
ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Հաշվի առնելով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի մեծ վաստակը Արցախի Հանրապետության պաշտպանության գործում, ԱՀ ԱԺ պատգամավորները միջնորդում են վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով:
Միջնորդությունը ստորագրած պատգամավորները, հայտնում են իրենց պատրաստակամությունը հանդես գալու որպես մինչդատական վարույթում Միքայել Արզումանյանի պատշաճ վարքագծի վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու, քննությանը խոչընդոտելուց զերծ մնալու պարտականության կատարման երաշխավորներ, որպիսի պարտավորությունը պատրաստ ենք ստանձնել:
Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։


