ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Լուրեր

ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը

07 Սեպտեմբեր 2022

ԱԱԾ-ն, շրջանցելով օրենքը, թաքցնում է Մուրադ Փափազյանից, թե ինչու է նա ՀՀ-ում հայտարարվել որպես անցանկալի անձ, ինչի հետևանքով նրա մուտքն արգելվել է ՀՀ, փոխարենը՝ տեղեկությունը հայտնվում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից ևս հիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ և զ կետերը, համաձայն որի՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ։ Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Իսկ թե ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար՝ հայրենանվեր գործունեություն իրականացնող և բացառապես ՀՀ շահը սպասարկող Մուրադ Փափազյանը՝ որևէ կերպ պարզաբանում չի տրվում։

Ավելին, պարզվում է, որ Մուրադ Փափազյանին, եւ նրա ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին եւս առ այս պահն ընդհանրապես չի պարզաբանվել, թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ն՝ թաքցնում է, թեև «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մասնավորապես, պարզաբանումներ ստանալու համար Փափազյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմում է հասցեագրել ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը համապատասխանում է ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ ներառված տեղեկատվությանը, արդյոք Կառավարությունը կամ վարչապետի աշխատակազմն է հանդիսանում այն մարմինը, որը դիմել է ԱԱԾ՝ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար, եթե այո, ապա ինչ տեղեկություններ են տրամադրվել, երբ են դիմել և որ օրենսդրական նորմի կոնկրետ լիազորությամբ են գործել, եթե ոչ, ապա որ մարմինն է դիմել ԱԱԾ՝ Մուրադ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար և ինչ տեղեկությունների հիման վրա։ Փափազյանի ներկայացուցիչը փորձել է նաև պարզել, թե որքան ժամանակ է տևել Մուրադ Փափազյանի անձնական տվյալների մշակումը՝ պայմանավորված նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու հետ, ինչ չափանիշներով և չափորոշիչներով է ԱԱԾ-ն գնահատել տրամադրված տեղեկությունները, դրանք հիմնավորող ապացույցներն ու դրանց արժանահավատությունը, որոնք են անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Փափազյանին ներառելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև՝ իրավական հիմքերը։ ԱԱԾ-ին հասցեագրված դիմումում դիմումատուն խնդրել է հստակ մատնանշել, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում առկա որ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ից հայտնել են միայն, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը ՀՀ ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ առկա տեղեկատվության շրջանակներում առկա է. Նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացվել, Փափազյանի վերաբերյալ տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար հիմք են հանդիսացել Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռք բերված տեղեկությունները: Իսկ թե ինչ հիմքով է Փափազյանի տվյալները ներառվել անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում՝ ԱԱԾ-ն առհասարակ որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ առանց հստակեցման՝ հղում կատարելով գաղտնիության ռեժիմին: Իսկ թե ինչպես է գաղտնիք հանդիսացող տվյալը, որը թաքցվում է անգամ Փափազյանից, հայտնվել Փաշինյանի աշխատակազմում, առանց Փափազյանի թույլտվության հասել երրորդ անձանց՝ անվտանգության մարմինները կրկին պատասխան չունեն, միայն նշում են, թե իբրև իրենց կողմից որևէ երրորդ անձի տեղեկություն չի փոխանցվել: Ստացվում է՝ Փաշինյանի աշխատակազմը օրենքի խախտմամբ հասանելիություն է ձեռք բերել ԱԱԾ-ի գաղտնի տեղեկատվությանը, ինչի վրա դատախազությունն ու նույն ԱԱԾ-ն աչք են փակում։

Պարզաբանումներից զատ Մուրադ Փափազյանի ներկայացուցիչը միջնորդել էր նաև հեռացնել Փափազյանի տվյալները տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից, թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ և վերացնել ՀՀ օրենսդրության խախտումներով նրա վերաբերյալ մշակված տվյալները, սակայն միջնորդությանն ԱԱԾ-ն անգամ չի անդրադարձել՝ փաստացի ցուցաբերելով անգործություն և այժմ Փափազյանն իր իրավունքների խախտումները վերականգնելու համար պատրաստվում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան:

Ի դեպ, վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկայի վրա հրավիրվել է նաև ՄԻՊ-ի և Արդադադատության նախարարության ուշադրությունը: Փափզյանի ներկայացուցիչը դիմել է կառույցներին՝ արձանագրելով, որ վերջին շրջանում սփյուռքահայ մեր հայրենակիցները բախվում են ՀՀ մուտք գործելու արգելքի հետ, ընդ որում, նրանք այդ մասին տեղեկանում են արդեն ՀՀ մուտք գործելու պահին և որևէ կերպ պարզաբանում չի ներկայացվում ՀՀ մուտք գործելու արգելքի իրավական և փաստական հիմքերի մասին տեղեկություն, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրավաբական օգնություն ստանալու իրավունքից: Հատկանշական է, որ հաճախ այդպիսի արգելքի մեջ ընդգրկված անձանց միավորում է Հայաստանի գործող քաղաքական իշխանությունների հետ ակնհայտ տարբեր հայացքներ ունենալը, ինչն էլ ենթադրաբար այն իրական պատճառֆն է, որով պայմանավորված արգելվում է մեր հայրենակիցների մուտքը ՀՀ:

pastinfo.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company