ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Ընկերվարական Երիտասարդներու Միջազգային Միութեան (Ը.Ե.Մ.Մ.) Գլխաւոր Քարտուղարը եւ Սեւծովեան համագումարը Երեւանի մէջ

03 Հոկտեմբեր 2022

2022 թ. Սեպտեմբեր 23-26-ը Երեւանի մէջ Հ.Յ.Դ. Երիտասարդականը հիւրընկալեց Ընկերվարական Երիտասարդներու Միջազգային Միութեան (International Union of Socialist Youth, IUSY) Սեւծովեան տարածաշրջանի երկիրներու համագործակցութեան ժողովը:

Ժողովին մասնակցութիւն ունեցան 13 պատուիրակներ հինգ տարբեր երկիրներէ, այդ թւում կազմակերպութեան ղեկավար Ը.Ե.Մ.Մ. Գլխաւոր քարտուղար Պռունօ Կոնսալվես, ինչպէս նաեւ ՀՅԴ անդամ, ԸԵՄՄ փոխնախագահ Սարինէ Աբրահամեան: Հ.Յ.Դ. Երիտասարդականի պատուիրակութիւնը կը ներկայացնէին՝ Հայաստանէն ընկհ. Սիւնէ Գէորգեան եւ ընկ. Գէորգ Ղազլեան եւ Արցախէն ընկ. Վահագն Խաչատրեան:

Ժողովին ողջոյնի խօսքով հանդես եկաւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը գնահատելով ԸԵՄՄ դերակատարութիւնն ու մեր երկրի այսօրուայ ծանր պայմաններուն մէջ ժողովի գումարումը Երեւան։ Ժողովի ընթացքին մասնակիցները զեկուցեցին իրենց երկիրներու եւ կազմակերպութիւններու դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին, յատկապէս մարդակային իրաւուքներու պաշտպանութեան ուղղութեամբ տարուող աշխատանքները: Ինչպէս նաեւ կարեւորուեցաւ Երիտասարդութեան դերը այս էական նշանակութիւն ունեցող խնդիրին բարձրաձայնման աշխատանքներուն ընթացքին:

Պատուիրակութիւնը եւ Միութեան նախագահութիւնը այցելութիւն կատարեցին Ծիծեռնակաբերդի1 յուշահամալիր եւ Եռաբլուրի Զինուորական Պանթէոն։

Եռօրեայ ժողովը յագեցած օրակարգ ունէր: Երեւան եւ Գորիս2 քաղաքներու մէջ տեղի ունեցան շարք մը կարեւոր հանդիպումներ մասնակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեանին, ԱՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեանին,
«Հայաստան» դաշինքի պատգամաւորներ՝ Աննա Գրիգորեանին, Ասպրամ Կրպէյեանին, Արթիւր Խաչատրեանին, եւ իրաւապաշտպան՝ Ռուբէն Մելիքեանին։ Հանդիպումներու ժամանակ, ի թիւս այլ հարցերու ներկայացուեցաւ Արցախի հակամարտութեան ծագումնաբանութիւնը, անցնող տասնամեակներու եւ ներկայիս ընթացող բանակցային գործընթացի մասին ամփոփ զեկուցումներ3։

Տրուեցան յստակ գնահատականներ՝ ազրպէյճանական յարձակողական քաղաքականութեան մասին, թշնամիին կողմէ Արցախի Հանրապետութեան նկատմամբ 2020թ. սանձազերծած պատերազմին, առ այսօր շարունակուող մարդկային իրաւունքներու կոպիտ խախտումներուն, անպատիժ մնացած պատերազմական ոճրագործութիւններուն եւ ներկայիս Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերեալ:

Միութեան գլխաւոր քարտուղար՝ Պռունօ Կոնսալվես4 շեշտեց,-« Ը.Ե.Մ.Մ. ոչ միայն ջատագովն է մարդու իրաւունքներու այլ յստակ կանգնած է Արցախի Ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի կողքին»։

Ը.Ե.Մ.Մ. փոխ-նախագահ, Պաղեստինեան Ֆաթըհ Երիտասարդական շարժման անդամ Սաիֆ Աքել5 անդրադառնալով Արցախեան հակամարտութեան մասին հաստատեց՝ «Մեր դիրքորոշումը այն է, որ պէտք է յարգել էթնիք հայերուն ինքնորոշման իրաւունքը:

Դիմած ենք նաեւ Միջազգային Ազգերու Կազմակերպութեան ՄԱԿ-ին ճանչնալու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ յարգելու այդ տարածքին վրայ ապրող մարդոց իրաւունքները»:

Հ.Յ.Դ. Երիտասարդականի պատուիրակութիւնը, անդրադառնալով վերջին երկու տարիներու ընթացքին հայրենիքի շուրջ ստեղծուած իրավիճակին՝ ներկայացուցմիութեան ծաւալած աշխատանքները՝ անվտանգային, քաղաքական եւ ընկերատնտեսական մարտահրաւէրները դիմագրաւելու ուղղութեամբ։

Ժողովը ընդգծեց, որ միջազգային օրէնքի եւ մարդակային հիմնարար իրաւունքներու անկողմանակալ եւ հաւասար պայմաններով իրացումը անհրաժեշտութիւն է:

Ընկերվարական Երիտասարդներու Միջազգային Միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից Երիտասարդական կազմակերպութիւնն է, որուն կ’անդամակցին աւելի քան 145 կազմակերպութիւններ՝ աշխարհի շուրջ 100 երկիրներէ:

ՀՅԴ Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ին լիիրաւ անդամ է:

_________________________________________________

1 ԸԵՄՄ պատուիրակութեան այցելութիւնը Ծիծեռնակաբերդ Յուշահամալիր, դիտել այստեղ:
2 ԸԵՄՄ պատուիրակութեան այցը Գորիս քաղաք, մանրամասներ այստեղ:
3 Կլոր Սեղան քննարկում «Իրավիճակը Հայաստանի եւ Արցախի մէջ: Պատմական ակնարկ եւ ներկայ
մարտահրաւէրներ», դիտել այստեղ:
4 Պռունօ Կոնսալվեսի ամբողջական հարցազրոյցը դիտել այստեղ:
5 ԸԵՄՄ փոխ-նախագահ Սաիֆ Աքելի ամբողջական հարցազրոյցը դիտել այստեղ:

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company