ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ՀՅԴ Հայ Դատի Առաքելութեան Համար Գանատայի Արեւմտեան Շրջանին Մէջ Գոյացաւ 120 Հազար Տոլար

04 Հոկտեմբեր 2022

ՀՅԴ Վանգուվըրի «Սիմոն Վրացեան» կոմիտէի եւ Գանատայի Հայ Դատի արեւմտեան շրջանի յանձնախումբի նախաձեռնութեամբ, Շաբաթ, 1 Հոկտեմբեր 2022ի երեկոյեան ժամը 7ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան» սրահէն նէրս տեղի ունեցաւ «Յանուն Հայրենիքի եւ Հայ Դատ»ի խորագրեալ հաւաքը, ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Յակոբ Տէր Խաչատուրեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Ռաֆֆի Տօնապետեանի ներկայութեամբ:

Երեկոյի հանդիսավարն էր ընկհ. Մեղիրկ Չափանեան: Նախ մէկ վայրկեան յոտնկայս յարգուեցաւ յիշատակը պարտականութեան ճամբուն վրայ նահատակուած հայ զինուորներուն, ապա երեկոն սկիզբ առաւ Գանատայի եւ Հայաստանի զոյգ օրհներգներով, ջութակի նուագակցութեամբ Արայիկ Չաբանեանի եւ դաշնամուրի կատարողութեամբ Վարագ Տէր Յակոբեանի:

Հանդիսավար Չափանեան իր բացման խօսքին սկիզբը անդրադարձաւ Հայաստանի եւ հայ ժողովուրդի դիմագրաւած նոր դժուարութիւններուն եւ ցեղասպանական նոր սպառնալիքի մը եզրին գտնուելու վտանգին մասին, որուն առաջքը առնելու միակ միջոցը համընդհանուր ուժերով պայքարն է։ Ապա ընկերուհին հրաւիրեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Յակոբ Տէր Խաչատուրեանը՝ ներկայացնելու օրուան պատգամը:

Բիւրոյի ներկայացուցիչը ընդհանուր ակնարկով մը անդրադարձաւ Հ.Յ.Դաշնակութեան համաշխարհային գետնի վրայ ծաւալած Հայ Դատի հսկայ աշխատանքին: Ապա բացայայտեց նախորդ երկու տարիներուն ընթացքին Հայատանի եւ Արցախի մէջ տեղի ունեցած մտահոգիչ իրադարձութիւնները: Ան շեշտեց, որ գործող իշխանութեան անպատասխանատու քայլերուն պատճառով, Հայաստանն ու Արցախը, որոնք տասնամեակներ անսասան կը դիմակայէին թշնամիի սպառնալիքներուն, այսօր ազգակործան զիջումներու դէմ յանդիման կը գտնուին։

Ան խօսեցաւ նաեւ ներկայ իշխանութեանց ձախողութիւններուն պատճառած ռազմահոգեբանական ընկճուածութեան մասին, որուն պատճառով այսօր մեր քաջարի բանակը կը տուժէ: Այս բոլորը հետեւանքն էին ապիկար իշխանութեան բանակը տկարացնելու միտումնաւոր քաղաքականութեան: Ան շեշտեց նաեւ այն իրողութիւնը, որ Հարաւային Կովկասի մէջ թուրք-ատրպէյճանական համաթուրանական ծրագիրները այսօր լուրջ սպառնալիք են Հայաստանի եւ արցախահայութեան անվտանգութեան եւ գոյութեան։

Բիւրոյի ներկայացուցիչի խօսքէն ետք բեմ հրաւիրուեցաւ Հայաստանի հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ, երաժիշտ ու երգահան Արմէն Մարտիրոսեան, որ հանդէս եկաւ իր ստեղծագործութիւններէն հանրածանօթ քանի մը կտորներով:

Ապա խօսք առաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Ռաֆֆի Տօնապետեան, որ զեկուցեց Հայ Դատի կազմակերպական աշխատանքներուն մասին եւ ներկայացուց վերջին շրջանին իրագործուած բողոքի զօրակցական աշխատանքները զանազան շրջաններու մէջ:

Երեկոյի աւարտին հարց ու պատասխանի առիթ տրուեցաւ, որոնց պատասխանեց ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը։

Օրուան յայտագիրը փակեց Վանգուվըրի հոգեւոր հովիւ Հոգշ. Տ Գարեգին Վրդ. Շխրտմեան, որ դրուատեց Հայ Դատի գծով Դաշնակցութեան տարած աշխատանքը։

«Յանուն Հայրենիքի եւ Հայ Դատ»ի խորագրեալ հանդիսութեան ընթացքին Հայ Դատի աշխատանքներուն համար եղան սրտաբուխ նուիրատուութիւններ, որոնցմէ գոյացած գումարը հասաւ 120 հազար տոլարի

horizonweekly.ca

ՀՅԴ Հայ Դատի Առաքելութեան Համար Գանատայի Արեւմտեան Շրջանին Մէջ Գոյացաւ 120 Հազար Տոլար

Հոկտեմբեր 1-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնին մէջ կայացած նուիրահաւաքի ընթացքին, Հայ Դատի առաքելութեան հաւատարիմ գանատահայեր 120 հազար տոլար հանգանակեցին ի նպաստ Արցախի եւ Հայաստանի։

ՀՅԴ Վանգուվըրի «Սիմոն Վրացեան» կոմիտէի եւ Գանատայի Արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած միջոցառման պատգամաբերն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, որ փոխանցեց օրուան պատգամն ու Հայ Դատի քաղաքական ծրագրային ուղեծիրը։ Ան շեշտեց, որ դառնաղէտ հայոց ցեղասպանութենէն ետք, հայութիւնը կարողութիւնը ունեցած է վերընձիւղելու իր գոյութիւնը եւ այժմ՝ համազգային մատահրաւէրն է վերականգնելու այսօրուան իրավիճակն ու հեռացնելու գործող ապիկար իշխանութիւնը։

Խօսք առաւ նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Ռաֆֆի Տօնապետեան, որ ներկայացուց ՀՅԴ Երիտասարդականի ու Հայ Դատի յանձնախումբերու բազմաբեւեռ աշխատանքները։

Օրուան հանդիսավարն էր ՀՅԴ Վանգուվըրի «Սիմոն Վրացեան» կոմիտէի անդամ Մեղրիկ Չափանեանը, որ կոչ ուղղեց համայն հայութեան համախմբուածութեան։ Հայրենի օրհներգը կատարեցին դաշնամուրով՝ Վարագ Տէր Յակոբեանը ու Ջութակով՝ Արայիկ Չափանեանը։ Երաժշտահան մաէսթրօ Արմէն Մարտիրոսեան դաշնամուրի վրայ նուագեց իր յօրինած «Մեր անունն է Հայկական բանակ» երգը։

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company