Միասնության հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում
05 Նոյեմբեր 2022
Միասնության հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին:
Արի՛ Ֆրանսիայի հրապարկ: Արի՛ եւ ցույց տուր, որ երկրի տերը դու ես:
Արի՛ եւ ասա, որ առանց Արցախ չկա Հայաստան, առանց Արցախ չկա խաղաղություն:
Արի՛ Ֆրանսիայի հրապարակ եւ հաստատիր, որ ոչ ոք նոր կապիտուլյացիա ստորագրելու իրավունք չունի եւ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ապացուցենք աշխարհին, որ մեր արժանապատվությունը վերականգնելու ուժ եւ կամք ունենք:
