Կիպրոսում մեկնարկել են Իշխան Սաղաթելյանի հանդիպումները
13 Նոյեմբեր 2022
Կիպրոսում մակնարկել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպումները:
Այցը մեկնարկել է նախ կուսակցականների, ապա կիպրահայերի հետ հանդիպումներով: Իշխան Սաղաթելյանը ՀՄԸՄ-ՀԵՄ-ի կենտրոնում կարևոր և հետաքրքիր հանդիպում է ունեցել Կիպրոսի կուսակցական ընկերների հետ, որից հետո Ազգային Առաջնորդարանի «Իւթիւճեան» սրահում կիպրահայերին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, «Դիմադրություն» շարժման ընթացքն ու խոսել Սփյուռքի անելիքների մասին։
Իշխան Սաղաթելյանը պատասխանել է Կիպրոսում բնակվող հայրենակիցների բազում հարցերին։ Լսել նրանց առաջարկներն ու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին գնահատականները։
«Ամեն անգամ համոզվում եմ` մենք համահայկական հսկայական պոտենցիալ ունենք, որն այդպես էլ մնում է չիրացված: Այս ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։




