ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Հայ դատ

Սոցինտերնը ընդունեց ՀՅԴ ներկայացրած բանաձևը, որով դատապարվում է Ադրբեջանի գործողությունները ՀՀ-ի դեմ

28 Նոյեմբեր 2022

Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, ՀՅԴ պատվիրակությունը վերջին օրերին գտնվում էր Մադրիդում, մասնակցելու սոցիալիստական ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին, և ես ցանկանում եմ որոշակի տեղեկություններ տրամադրել կոնգրեսի աշխատանքներից. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական ինտերնացիոնալի նիստը և կոնգրեսի 26-րդ նիստը, որին Դաշնակցությունը մասնակցում էր առանձին պատվիրակությամբ։ Պատվիրակության անդամներն էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Սոցիալիստական ինտերնացիոնալի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ես։

Խորհրդի և կոնգրեսի աշխատանքները բավական հագեցված էին։ Մեր պատվիրակությունը ուներ մասնակցության շատ հստակ օրակարգ և տեսանք, որ Դավիթ Իշխանյանը պատմական ելույթ ունեցավ Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսի ժամանակ, որի ընթացքում դահլիճում ներկա էր Իսպանիայի վարչապետը, Ալբանիայի վարչապետը, Պորտուգալիայի վարչապետը, Եվրոպական Միության և արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, այլ պետությունների ղեկավարներ։ Դավիթ Իշխանյանի ելույթը շատ կարևոր ձեռքբերում էր, և այն բոլոր մեսիջները, որ մենք ցանակնում էինք փոխանցել միջազգային գործընկերներին, ստացվեց։

Մյուս կարևոր ձեռքբերումը կոնգրեսի կողմից Մարիո Նալբանդյանի վերընտրությունն էր իբրև Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ։ Դաշնակցությունը Սոցիալիստական ինտերնացիոնալին անդամակցում է 1907թ․-ից և միջազգային սոցիալիստական հանրույթի շրջանում Դաշնակցության վարկանիշը բավական բարձր է, ինչը արտահայտեց Մարիո Նալբանդյանի միաձայն վերընտրությունը իբրև Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, որով Դաշնակցությունը աշխարհի խոշորագույն կազմակերպության մեջ, որը կազմված է կուսակցություններից, պահպանեց փոխնախագահի հանգամանքը», – նշեց նա։

Ղուկասյանը հայտնեց, որ Խորհրդաժողովի կոնգրեսի աշխատանքների վերջին օրը ընդունվեց բանաձև, որը ներկայացրել էր Դաշնակցությունը. «Այդ բանաձևը ներկայացնելու պատիվը ունեցա ես։ Բանաձևով կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանական ներխուժումը, ագրեսիան Հայաստանի տարածքում, դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը և բանաձևը շատ հստակ նշում է, որ Ղարաբաղյան հիմանխնդիրը լուծված չէ, և որ այդ խնդրի համապարփակ լուծումը այն գրավականն է, որը կարող է երաշխավորել հարատև խաղաղություն Հարավային Կովկասում։ Բանաձևը նաև անդրադառնում է ռազմագերիների խնդիրներին, շատ հստակ բառացի ընդգծում է, որ նրանք Ադրբեջանում ենթարկվում են կտտանքների, և այս առումով ևս իր դատապարտող խոսքն է ասում։ Կոնգրեսի աշխատանքները ավարտվել են։ Շատ հստակ ուզում եմ նշել, որ Դաշնակցության պատվիրակության 4 անդամներից որևէ մեկը Հայաստան չի վերադառնում և ոչ էլ վերադառնում են այն երկներ, որտեղից նրանք ժամանել էին Մադրիդ։ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից տեղյակ ենք, որ Դաշնակցությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լայնածավալ արտաքին հարաբերական աշխատանքներ է իրականացնում ամբողջ աշխարհում»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company