ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության վերաբերյալ

02 Դեկտեմբեր 2022

Հայտնել էինք, որ Ընկերվար միջազգայնականի կողմից ընդունվել է Ադրբեջանին դատապարտող բանաձև:

Ներկայացնում ենք բանաձևի տեքստը՝ թարգմանաբար.

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստան ռազմական ներխուժումները, ներառյալ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, ինչպես նաև 2021 թվականի մայիսից մինչ այժմ շարունակվող սահմանային փոխհրաձգությունները, Ընկերվար Միջազգայինը (Socialist International) կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դուրս բերել իր ուժերը Հայաստանի տարածքից և վերադարձնել իր զորքերը իրենց սկզբնական դիրքերը. Մենք երկու կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զինված ուժերը Հայաստանի տարածքից, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցված խաղաղության հաստատման գործընթացը պետք է զերծ լինի ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։ Ռազմական հակամարտությանը երրորդ կողմի ցանկացած մասնակցություն դատապարտելի է և պետք է կասեցվի։

Հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին հաստատված հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։

Վերջին հարձակումների ժամանակ գերի ընկածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև մյուս բոլոր գերիների և կալանավորների վերադարձը կարևոր քայլ է կայուն խաղաղության հասնելու համար: Ընկերվար Միջազգայինը դատապարտում է խոշտանգումները, որտեղ և երբ էլ որ դրանք տեղի ունենան, ու խստորեն կոչ է անում կառավարություններին պահպանել իրենց միջազգային պարտավորությունները և վերջ տալ այդ հանցագործությունների անպատժելիությանը:

Սոցինտերնը երկար ժամանակ զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ելքի որոնումներով և տարբեր առիթներով հանդիպել է իր անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին Հայաստանում և Ադրբեջանում՝ այդ երկրներում երկխոսությանը խթանելու և հարցի լուծմանը նպաստելու համար։ Շատ կարևոր է առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դա միայն կհանգեցնի ավելի մեծ տառապանքների, ավելի շատ մարդկային կորուստների և բռնության հետագա սրացման, ինչը երբեք և երբեք չի կարող լինել առաջընթացի ճանապարհ, ինչպես ողբերգականորեն ապացուցվել է անցյալում, վերջին անգամ էլ 2020 թվականի աշնանը: Ադրբեջանի ռազմական ձեռքբերումների արդյունքում՝ հակամարտության հիմնական պատճառները չեն լուծվել։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել առարկայական բանակցությունների համար իրենց ջանքերը, իսկ միջազգային հանրությանը` ընդհանուր առմամբ, իրենց դերը խաղալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Հիմնվելով հակամարտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշման վրա՝ Սոցինտերնը կշարունակի հավատարիմ մնալ խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, մինչև երկու երկրները հասնեն համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հարգելով երկու պետությունների և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների հիմնարար իրավունքները։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company