ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Ընկերվար միջազգայնականը վերահաստատում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր հանձնառությունը

05 Դեկտեմբեր 2022

2022թ․ նոյեմբերի 25-27-ը Մադրիդում անցկացված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների շրջանակում քննարկվել է նաև 2017թ․ Կարթախենայում անցկացված 25-րդ կոնգրեսի կողմից ընդունված մի բանաձևի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորմանը։

2015թ. հուլիսին գումարված Ընկերվար միջազգայնականի Խորհրդի ժողովում որոշվել էր կազմակերպել «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության թուրքական ճանաչումը հնարավորություն կտա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական հաշտության» խորագրով կլոր սեղան- քննարկում։ Այս ժողովին պետք է մասնակցեին Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցություններ Հայաստանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կուսակցու­թյուններ, հատուկ հրավիրված մասնագետներ, հասարակական կազմակերպու­թյուններ եւ ուրիշներ։

Ընկերվար միջազգայնականի 25-րդ կոնգրեսը վերահաստատել էր իր այս հանձնառությունը։ 26-րդ կոնգրեսը նույնպես անդրադարձել է այս հարցին եւ եզրահանգել․ «Կոնգրեսը վերահաստատում է իր նախկին հանձնառությունը՝ կապված իր՝ թուրքական և հայկական անդամ-կուսակցությունների միջև նախաձեռնության հետ, բանաձեւած 2017թ․ Կարտախենայի հայտարա­րությունում, և վերահաստատում է դրա իրականացման ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը՝ համապատասխան կողմերի հետ սերտ համագործակցությամբ»։

Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսը գումարվել է նոյեմբերի 25-27ը Մադրիդում, որին իրենց մասնակցությունն են բերել բոլոր մայրցամաքներից շուրջ 100 պատվիրակությունների ավելի քան 450 մասնակիցներ: Մասնակիցների թվում էին պետությունների և կառավարությունների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ և հատուկ հրավիրված հյուրեր:

ՀՅ Դաշնակցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը համարում է ամբողջապես սխալ ուղությամբ տարվող քաղաքականություն, հետամուտ է լինելու այս հանձնառության իրականացմանը՝ Ընկերվար միջազգայնականի կողմից համատեղ ձևավորվելիք հարթակում։ ՀՅ Դաշնակցության համար Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը իրատեսական է բացառապես թուրքական կողմից նախապայմանների բացակայության և Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը չկապակցելու պայմաններում։

ՀՅ Դաշնակցությունն այս ուղղությամբ հնարավոր զարգացումների վերաբերյալ հանդես կգա հրապարակային հայտարարություններով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company