ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի դիմաց՝ հանուն Արցախի

13 Դեկտեմբեր 2022

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ հանուն Արցախի:

«Հայաստանում բազաթիվ քաղբանտարկյալներ եղան՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը չարձագանքեց որևէ կերպ, Եռաբլուրում զոհվածների ծնողներին ծեծեցին, ՄԱԿ-ը որևէ կերպ չարձագանքեց, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց, խաղաղ բնակչություն ռմբակոծվեց ՄԱԿ-ը ոչինչ չարեց, ֆոսֆորային զենք կիրառվեց ոչինչ չարվեց,այսօր մեր հայրենակիցները շրջափակման մեջ են և հումանիտար աղետի առջև են կանգնած այսօր, արձանագրումներ արվելո՞ւ են:Հայ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականության դեմ ինչ- որ բան անելո՞ւ եք, թե՞ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ նույն թիմից եք»,- ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը:

Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասաց. «Հումանիտար աղետի այս իրավիճակում ի՞նչ է անելու արժանապատիվ հայ մարդը. ունի մեկ առաքելություն՝ կանգնելու արցախցու, Արցախի մեր հայրենակիցների, մեր քույրերի և եղբայրների կողքին: Մենք ձեր կողքին ենք, ձեզ մենակ չենք թողնելու, ձեր ցավը, մեր ցավն է, ձեր պայքարը մեր պայքարն է»:

Մենք այժմ գտնվում ենք մի երկրի դեսպանության առջև, որ կարևորագույն դերակատարություն ունի և միջազգային հարաբերություններում, և անհերքելի դերակատարություն ունի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում. հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

«Եվս մեկ անգամ մեր դաշնակիցների ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել Արցախում կատարվողի շուրջ։ Սա ադրբեջանաթուրքական տանդեմի հերթական ագրեսիան է, որը ուղղված է էթնիկ զտման ենթարկել Արցախը։ Այն ինչ տեղի է ունեցել մոտավորապես 107 տարի առաջ, մեր հայրենիքի արևմտյան հատվածում, նույն տրամաբանությամբ այս գործողությունները միտված են նույնը կատարելու, կրկնելու արցախահայության նկատմամբ։ Ադրբեջանը ոչ միայն ցանակություն ունի էթնիկ զտում իրականացնելու, այլև մենք խորապես համոզված ենք, որ այս գործողություններով, ագրեսիայով, Ադրբեջանը ցանկություն ունի հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև ևս սեպ խրելու»,- ասց նա։

ՄԱԿ-ի գրասենյակից ակցիայի մասնակիցներին լսելու դուրս եկած աշխատակցին ներկաները փոխանցեցին նամակ։

«Արցախի տասնյակ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ ու այնտեղից դուրս գալ, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Արցախը։ Ցանկանում ենք, որ միջազգային հանրությունն իրական ջանքեր գործադրի խնդրի լուծման համար»,-դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցչին՝ ասած ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտից քաղաքացիները շարժվեցին դեպի տարբեր երկրների դեսպանատներ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company