ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
  • Լուրեր

Հանդիպում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների միջև

16 Դեկտեմբեր 2022

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և ԱԽ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի համակարգի շուրջ 60 ներկայացուցիչներ ավելի քան 25 երկրներից, այդ թվում Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կանադայի, Ավստրալիայի ու Հարավային Ամերիկայի տարածաշրջանային գրասենյակների պատասխանատուները։

Առցանց հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն անդրադարձել են ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված անվտանգային և սոցիալ-տնտեսական իրավիճակին, Արցախի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական միջավայրին և իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։

ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները ներկայացրել են նախընթաց օրերին ձեռնարկված գործողությունները, աշխատանքի հիմանական ուղղություններն ու առկա ձեռքբերումները։ Մտքեր են փոխանակվել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից առաջիկայում ձեռնարկվող միջոցառումների և քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ՝ Արցախի նկատմամբ միջազգային զորակցության ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգությունների կանխարգելման, Արցախի Հանրապետության միջազգային շահերի պաշտպանություն ուղղություններով։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
16.12.2022 թ.

Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ

Հանդիպում` ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներուն միջեւ

Դեկտեմբեր 15-էն 16-ի լուսցող գիշերը ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում ունեցան Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանի, պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանի եւ Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ:

Հանդիպման մասնակցեցան ՀՅԴ Հայ դատի համակարգի շուրջ 60 ներկայացուցիչներ` աւելի քան 25 երկիրներէ, որոնց կարգին` Հայ դատի Ամերիկայի, Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի, Քանատայի, Աւստրալիոյ ու Հարաւային Ամերիկայի տարածաշրջանային գրասենեակներու պատասխանատուները:

Առցանց հանդիպման ընթացքին Արցախի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչները եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչը անդրադարձան ազրպէյճանական հերթական բռնարարքի իբրեւ հետեւանք Արցախի մէջ ստեղծուած ապահովական եւ ընկերային-տնտեսական իրավիճակին, Արցախի շուրջ ստեղծուած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկուած քայլերուն:

ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները ներկայացուցին նախորդող օրերուն ձեռնարկուած գործողութիւնները, աշխատանքի հիմնական ուղղութիւններն ու առկայ ձեռքբերումները:

Միտքեր փոխանակուեցան ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերուն ու գրասենեակներուն կողմէ յառաջիկային ձեռնարկուելիք քայլերուն եւ քաղաքական առաջնահերթութիւններուն վերաբերեալ` Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ազրպէյճանական շարունակական ոտնձգութիւններու կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերու պաշտպանութիւն ուղղութիւններով:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ
16.12.2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company