Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ
02 Փետրվար 2023![](https://www.arfd.am/wp-content/uploads/2023/02/5cea298874fab4bf66ed25175110dc2f_1675331174-1024x512.webp)
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։
Հանդիպմանը հիմնական թեման եղել է Արցախում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրրները։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ