ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայտարարություններ

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբի յայտարարութիւնը

07 Փետրվար 2023

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբը կը դատապարտէ Արցախի շրջափակումը Ատրպէյճանի կողմէ

Ատր­պէյ­ճա­նի կող­մէ Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան շրջա­փա­կու­մը ար­դէն կը հա­շո­ւէ իր 53-րդ­ օ­րը։

12 ­Դեկտեմբեր 2022-էն սկսեալ, Ատր­պէյ­ճան ամ­բող­ջու­թեամբ ար­գե­լա­փա­կած է միակ ճա­նա­պար­հը, որ կը կա­պէ Ար­ցա­խը ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան հետ։ Շր­ջա­փակ­ման հե­տե­ւան­քով 120.000 բնիկ հայ բնա­կիչ­ներ ամ­բող­ջու­թեամբ կտրո­ւած են աշ­խար­հէն, են­թա­կայ ըլ­լա­լով մար­դա­սի­րա­կան ա­հա­ւոր ա­ղէ­տի։

Ու­տես­տե­ղէ­նը, դե­ղե­րը եւ կեն­սա­կան նշա­նա­կու­թիւն ու­նե­ցող այլ պա­շար­ներ շու­տով պի­տի սպա­ռին։ ­Գոդ­ծադ­րու­թեան դրո­ւած է հա­կակռ­շո­ւած սնուց­ման ծրա­գիր մը, կտրոն­նե­րու գոր­ծա­ծու­թեամբ, մինչ հիմ­նա­կան ապ­րանք­նե­րը բո­լո­րո­վին չքա­ցած են։ ­Յի­շեց­նենք, որ շրջա­փա­կու­մէն ա­ռաջ, բեռ­նա­տար ինք­նա­շարժ­նե­րով օ­րա­կան 400 թոն ապ­րանք կը փո­խադ­րո­ւէր ­Հա­յաս­տա­նէն Ար­ցախ։ ­Միա­ժա­մա­նակ, Ատր­պէյ­ճան յա­ճախ կը խա­փա­նէ բնա­կան կա­զի ու ե­լեկտ­րա­կան հո­սան­քի մա­տա­կա­րա­րու­մը ­Հա­յաս­տա­նէն դէ­պի Ար­ցախ։ Ա­ռանց ջե­րուց­ման մի­ջոց­նե­րու, ձմռան կարծր պայ­ման­նե­րուն տակ, Ար­ցա­խի կրթա­կան հաս­տա­տու­թիւն­նե­րը դադ­րե­ցու­ցած են ի­րենց գոր­ծու­նէու­թիւ­նը։

­Բեր­ձո­րի մի­ջանց­քի ար­գե­լա­փա­կու­մը իս­կու­թեան մէջ ամ­բողջ Ար­ցա­խի եւ իր 120.000 բնա­կիչ­նե­րու շրջա­փա­կումն է։ Ա­ռա­ւել, ար­գե­լա­փակ­ման պատ­ճա­ռով, Ար­ցա­խի կարգ մը հա­մայք­ներ, ինչ­պի­սին են ­Լի­սա­կո­րը, ­Մեծ ­Շէ­նը, ­Հին ­Շէ­նը եւ Եղ­ցա­հո­ղը, ամ­բող­ջու­թեամբ կտրո­ւած են Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաք Ս­տե­փա­նա­կեր­տէն ու մնա­ցեալ եր­կի­րէն։ ­Նոյ­նիսկ ­Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի մի­ջեւ օ­դա­յին ու­ղին փա­կո­ւած կը մնայ, ո­րով­հե­տեւ Ատր­պէյ­ճան կը սպառ­նայ վար առ­նել իւ­րա­քան­չիւր թռիչք, որ պի­տի ու­զէ վայ­րէջք կա­տա­րել Ար­ցախ։ ­Կար­միր ­Խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տէն մար­դա­սի­րա­կան միակ կազ­մա­կեր­պու­թիւնն է, ո­րուն ար­տօ­նո­ւած է ­Բեր­ձո­րի մի­ջացն­քէն փո­խադ­րել ծանր հի­ւանդ­ներ, ա­նոնց մէջ նաեւ ե­րե­խա­ներ, ո­րոնք պէտք է խնա­մո­ւին ­Հա­յաս­տա­նի մէջ։

Ատր­պէյ­ճան կը պնդէ, որ ­Բեր­ձո­րի մի­ջացն­քի ճամ­բան ար­գե­լա­փա­կո­ւած է ատր­պէյ­ճան­ցի «բնա­պահ­պան­նե­րու» կող­մէ, ո­րոնք կը բո­ղո­քեն ճար­տա­րո­ւես­տա­կան աշ­խա­տանք­նե­րուն դէմ, կեղ­ծա­բար պնդե­լով, որ ա­նոնք ան­կախ կը գոր­ծեն եւ չեն ա­ռաջ­նոր­դո­ւիր կա­ռա­վա­րու­թեան կող­մէ, մինչ ե­ղե­լու­թիւն­նե­րը կը փաս­տեն Ատր­պէյ­ճա­նէն հա­սած մար­դոց ներ­կա­յու­թիւ­նը՝ զի­նո­ւոր­նե­րու ու­ղեկ­ցու­թեամբ։

­Պէտք է շեշ­տել, թէ «Freedom House» կազ­մա­կեր­պու­թիւ­նը Ատր­պէյ­ճա­նը գնա­հա­տած է որ­պէս «ա­նա­զատ» եւ «ան­կախ կար­ծի­քի ար­տա­յայտ­ման բնաւ տեղ չտո­ւող» եր­կիր, մինչ «ոչ ար­տօ­նեալ հա­ւաք­նե­րը կրնար պատ­ճա­ռել ոս­տի­կա­նա­կան կարծր պա­տաս­խան եւ տու­գանք՝ մաս­նակ­ցող­նե­րուն»։

Այս­պէս, Ար­ցա­խի շրջա­փա­կու­մը կը նկա­տո­ւի Ատր­պէյ­ճա­նի կող­մէ խառ­նա­ծին պա­տե­րազ­մա­կան մար­տա­վա­րու­թիւն, որ նպա­տակ ու­նի մե­կու­սաց­նել ու սար­սափ պատ­ճա­ռել Ար­ցա­խի հա­յու­թեան եւ ի վեր­ջոյ՝ ա­նոնց ստի­պել լքել եր­կի­րը — ցե­ղա­յին զտու­մի դա­սա­կան սահ­մա­նու­մը։ Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիեւ յա­ճախ հրա­պա­րա­կաւ յայտ­նած է իր նպա­տա­կը՝ մաք­րել Ար­ցա­խը բնիկ հայ բնակ­չու­թե­նէն։

Աշ­խար­հի վրայ կա­ռա­վա­րու­թիւն­ներ եւ կա­ռոյց­ներ չեն խա­բո­ւած Ատր­պէյ­ճա­նի դե­րա­սա­նա­կան շար­ժում­նե­րէն եւ կոչ ուղ­ղած են ­Պա­քո­ւին վերջ տալ ­Բեր­ձո­րի մի­ջանց­քի ար­գե­լա­փակ­ման։ Իր որ­դեգ­րած բա­նա­ձե­ւով, Եւ­րո­պա­կան խորհր­դա­րա­նը յայ­տա­րա­րեց, թէ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դի ա­պա­հո­վու­թիւ­նը ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թիւն ու­նե­ցող խնդիր է եւ ե­րաշ­խա­ւո­րո­ւած է միայն մար­դոց ա­զատ եր­թե­ւե­կով ­Բեր­ձո­րի մի­ջացն­քէն ու ար­ժա­նա­հա­ւատ խա­ղա­ղա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թեան մը ներ­կա­յու­թե­նէն։

­Միա­ցեալ ­Թա­գա­ւո­րու­թիւ­նը, Ֆ­րան­սան, ­Միա­ցեալ ­Նա­հանգ­նե­րը, ­Շո­ւէ­տը, ­Յու­նաս­տա­նը, Մ.Ա.Կ.-ի ­Մարդ­կա­յին ի­րա­ւունք­նե­րու բարձր յանձ­նա­կա­տա­րու­թիւ­նը եւ բազ­մա­թիւ այլ կա­ռոյց­ներ կոչ ը­րին Ատր­պէյ­ճա­նին վերջ տալ Ար­ցա­խի շրջա­փակ­ման։

Ատր­պէյ­ճան փաս­տա­ցի կը խախ­տէ 9 ­Նո­յեմ­բեր 2020-ի հրա­դա­դա­րի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը, այ­սինքն՝ քա­ղա­քա­ցի­նե­րու, ինք­նա­շարժ­նե­րու եւ ապ­րանք­նե­րու ա­պա­հով եր­թե­ւե­կը ե­րաշ­խա­ւո­րե­լու իր պար­տա­ւո­րու­թիւ­նը ­Բեր­ձո­րի մի­ջացն­քի եր­կու կող­մե­րով։ Ե­թէ այս գրգռիչ քայ­լը ան­մի­ջա­պէս կանգ չառ­նէ, Ատր­պէյ­ճան ան­խու­սա­փե­լիօ­րէն պի­տի պատ­ճա­ռէ մար­դա­սի­րա­կան հսկայ ա­ղէտ մը, որ պի­տի խա­փա­նէ փխրուն խա­ղա­ղու­թիւ­նը տա­րա­ծաշր­ջա­նէն ներս։


Հ.Յ.Դ. ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Ա­թէնք, 3 ­Փետ­րո­ւար 2023

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company