ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին

23 Մարտ 2023

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։

Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։

Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։

Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։

Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծը՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջանական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։

«Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամեն օր առևերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company