ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Փրկության ճանապարհը պայքարն է

02 Ապրիլ 2023

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Սարդարապատում ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ.

Սիրելի՛ ընկերներ,
հարգելի հայրենակիցներ։

Այսօր հավաքվել ենք հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Սարդարապատի համալիրում` բարի գալուստ ասելու ՀՅ Դաշնակցության շարքերը անդամագրվող մեր հայրենակիցներին։

Սարդարապատը պայքարով պետականություն կերտելու և անձնազոհությամբ հայրենիքը պաշտպանելու, հայ ժողովրդի հերոսական էջերի վկայությունն է, և ամենևին պատահական չէ, որ այսօր այս խորհրդանշական պահին հայ ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածում է տեղի ունենում այս արարողությունը։

Սիրելի ընկերներ,

դուք որոշում եք կայացրել համալրել Քրիստափորի, Արամ Մանուկյանի, Դրոյի, Վարդան Դուշմանի, Կարոտի, Արշակի, Վահան Հովհանիսյանի ու Արթուր Մկրտչյանի կուսակցության շարքերը։

Դուք ձեր այդ որոշումը կայացրել եք հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատվածում։

Ես Դաշնակցությանը անդամագրվել եմ 24 տարի առաջ։ Իրավիճակը այլ էր։ Ես այդ օրերին Արցախում հաղթած սերնդից պատասխանատվություն ստանձնող էի։ Մենք հաղթած երկիր էինք, ես էլ երդում էի տալիս՝ թեկուզ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին, բայց բեռս թեթեւ էր։ Իմ ավագ սերունդը, իմ դաշնակցական ընկերները գործի մի մասն արել էին՝ ազատագրել էին Արցախը։ Մենք կանգնած էինք հպարտ։ Ապրում էինք գլուխլներս բարձր։

Բայց դուք այսօր այլ պայմաններում եք զինվորագրվում Դաշնակցությանը. մեր ուսերին կա ծանր պատասխանատվություն, մենք գերմարդկային ճիգեր գործադրելու առջև ենք կանգնած։

Դուք ձեր որոշումը կայացրել եք այն ժամանակ, երբ հայ մարդը որևէ վստահություն չունի իր վաղվա օրվա նկատմամբ, երբ հայկական Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ թշնամին մեր պետության տարածքում։

Եվ դուք ձեր որոշումը կայացրել եք հենց այս իրավիճակը փոխելու համար։

Քիչ հետո Արամ Մանուկյանին նվիրված հուշաքարի մոտ դուք պետք է երդվեք հավատարիմ մնալ Դաշնակցության գաղափարներին և կյանքի գնով ծառայել մեր ժողովդին։

Եվ այդ երդումով դուք կմիանաք աշխարհով մեկ սփռված դաշնակցական մեծ ընտանքին, ընտանիք, որի անդամներն անկախ իրենց գտնվելու վայրից, զբաղեցրած դիրքից անում են հնարավորն ու անհանարը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի։

Սիրելի ընկերներ,

ձեր որոշումը որքան կարևոր, նույնքան էլ պարտավորեցնող է. Միանալով Դաշնակցությանը՝ դուք միանում եք 133 տարիների պատմությանը՝ պարտավորվելով շարունակել այն։

Միանալով դաշնակցությանը՝ դուք ձեր կյանքն ու ճակատագիրը անքակտելի թելերով կապում եք ձեր հայրենիքի և ժողովրդի ճակատագրին։

Դաշնակցությունը նաև գաղափարակիր նվիրյալների կազմակրպություն է, որտեղ հայ մարդը զինվորագրվում է հայրենիքը և սեփական ժողովրդին ամեն գնով պաշտպանելու գործին։

Միակ բանը, որ Դաշնակցությունը կարող է առաջարկել հայ ժողովդի շահերի պաշտպանությանը զինվորագրված մարդուն դա պայքարն է՝ հաճախ դժվարին, երբեմն անհնարին թվացող, զոհաբերություններ պահանջող, սակայն արժանապատիվ և կենսական պայքարը, ապրեցնող և ուժ տվող պայքարը։

Այս խորհրդանշական վայրից դիմում եմ Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ սիրելի քույրեր և եղբայրներ, հարյուր հազարավոր հայրենակիցներ ձեր կողքին են, ու քանի դեռ կան երիդասարդներ ովքեր պատրաստ են երդվել կյանքի գնով պաշտպանել իրենց հայրենիքը, դուք միայնակ չեք՝ աշխարհասփյուռ հայությունը Արցախի և արցախցու կողքին է։

Սիրելի հայրենակից,

այսօր մեր ճակատագիրը տնօրինում են Հայաստանի իշխանության ղեկին հայտված թուլամորթ, բախտախնդիր, թշնամու առաջ ծնկի եկած, արժանապատվություն չունեցող մի խմբակ, ովքեր սեփական ժողովրդին և բանակին մեղադրում են դավաճանության, դասալքության և վախկոտության մեջ, դրանով փորձելով կոտրել ժողովրդի արժանապատվությունը և երկիրը տանել նոր կապիտուլիացիայի։

Սիրելի հայրենակիցներ,

մեր ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատերազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է, պարզապես այսօր այդ ժողովրդին փորձում են ղեկավարել դասալիքները, դա է ընդամենը փոխվել։ Մեր ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում հաղթած նույն ժողովուրդն է և բոլոր փորձերը՝ ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի, ձախողվելու է։ Հայ ժողովրդի ոգին չի մեռել, հայ մարդը չի հանձնվելու, և այսօրվա իշխանության առաջարկած բանաձևն է՝ հանձնվել հանուն փրկության, որը մենք մերժում ենք։

Փրկության ճանապարհը պայքարն է, պայքար հանուն մեր իրավունքների։ Այլ ճանապարհը ինքնաոչնչացման ուղի է, որը որդեգրել է այս իշխանությունը։ Մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Միայն միասնությամբ, պայքարով և դիմադրությամբ է հնարավոր փրկվել, և այսօր այս խորհրդանշական վայրից մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ միասնականություն, դիմադրություն և պայքար։

Իշխան Սաղաթելյան
2 ապրիլի, 2023 թ.
Սարդարապատ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company