ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի հայտարարությունը
07 Ապրիլ 2023
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՑ ԵՎ ՀՀ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՇԵՂԵԼՈՒ ՁԱԽՈՂ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն
Սիմոնյանի վարքագծի շուրջ։
Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորութամբ
ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ա.Սիմոնյանի
արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և
սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում․ «…որևէ մեկը
քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ
շեշտադրումը Ա.Սիմոնյանի ֆբ գրառումից):
Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների
բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և
սփյուռքահայերի:
Սակայն ի գիտություն ալեն սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր
կողմից).
– Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ հայրենիքը,
– ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պարտավո՛ր է տեր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ իր
պարտավորություններին,
– Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել ՀԱՄԱՅՆ
ՀԱՅՈՒԹՅԱՆ կարծիքի հետ,
– Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԵ ՉՈՒԶԵՆ՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ
մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ
դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան
Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը:
Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեև վիրավոր:
ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ
