ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հայտարարություններ

Հայ Երիտադարդաց Դաշնակցութիւնը Դատապարտում է

11 Ապրիլ 2023

Արգիլել են Ապրիլ 24ի թռուցիկները հայոց եկեղեցում

Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը խստօրէն դատապարտում է Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում ապրիլի 24-ի թռուցիկների բաժանման արգելքը

Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը հրապարակել պաշտօնական յայտարարութիւն, որտեղ մանրամասներ փոխանցելով Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում Զատիկ օրուայ միջադէպի մասին դատապարտել է ապրիլի 24-ի միջոցառման թռուցիկների բաժանման արգելքը:

ՀՅԴ յայտարարութեան համաձայն մի շարք անհատներ խափանել են Զատիկի Կիրակի օրը, 9 Ապրիլ 2023-ին, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Գլենդելի «Ռուբէն» մասնաճիւղի երկու անդամներին, որոնք փորձել են տարածել Ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման թռուցիկները այն տեղադրելով եկեղեցու բակում կանգ առած մեքենաների վրայ: Թռուցիկը խրախուսում էր մասնակցել Ապրիլի 24-ի միջոցառմանը, որ Ապրիլ 24ի պաշտօնական միջոցառումների մաս է կազմում: Սոյն միջոցառումները հաստատուած են Հայոց Ցեղասպանութեան Յանձնախմբի (AGC) կողմից, որ համայնքային կազմակերպութիւնների Ապրիլ 24-ի նոյն միացեալ մարմինն է, որին որին մաս է կազմում ինքը Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտեան Առաջնորդարանը, որին ենթակայ է Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցին։ Համաձայն տարիների սովորութեան այս տարի ևս երիտասարդների սկսել են բաժանել թռուցիկները երբ նրանց մօտեցել են անհատներ, ովքեր պնդում են, որ տնօրինում են եկեղեցու տարածքը, եւ նրանց ասել են ազատել տարածքը: Այս նոյն անձինք նոյնպէս մաս են կազմում ստահակ անօրինական խմբաւորման, որը ձևանում է իբրև Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Արեւմտեան Միացեալ Նահանգներում: Չնայած AYF-ի անդամներին բացատրեցին, որ իրենք թոյլտուութիւն ունեն տարածելու թռուցիկներ ապրիլի 24-ի յանուն մարդասիրութեան հանրահաւաքի վերաբերեալ, նոյն անձերը, ովքեր պնդում էին, որ իրենք են եկեղեցու պատասխանատուները, հրահանգեցին իրենց պահակներին, որպէսզի հանէն բոլոր թռուցիկները եւ նետէն աղբարկղը՝ վախեցնելով մեր անդամներին:

«Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական Վարչութիւնը խստօրէն դատապարտում է այս անձանց գործողութիւնները, ովքեր հանդէս են գալիս ՀՅԴ-ին յաւակնող ոչ լեգիտիմ խմբի անունից: Վաչէ Յարութիւնեանի, Գրիգոր Գազանճեանի, Երուանդ Թոփալաքեանի եւ Գարեգին Գարազեանի անպատուաբեր վարքը կը խարխլէ մեր համայնքի եւ Հայ Դատի շահերը։ Փոխանակ զօրացնելու եւ խրախուսելու հայ համայնքի երիտասարդներին, ովքեր փորձում են կատարել Հայ Դատին ի նպաստ աշխատանք, նրանք նախընտրեցին ճնշել ապրիլի 24-ին Թուրքիայի հիւպատոսարանի առջեւ տեղի ունեցած հանրահաւաքը եւ լռեցնել մեր ձայնը». Ասուած է յայտարարութեան մէջ:

Յայտարարութեան համաձայն՝ Ապրիլի 24-ի ոգեկոչմանը նախորդող այս անազնիւ խմբի ամօթալի գործողութիւնները ուղղակի վիրաւորանք են մեր նախնիների յիշատակին, ովքեր զոհուել եւ քշուել են իրենց բնակավայրերից եւ աքսորուել իրենց տներից։ Մինչ այս խումբը շարունակում է պնդել, որ իրենք կազմակերպում են սփիւռքահայ երիտասարդներին, երիտասարդութեան բողոքի քայլերը ստոր նպատակներով խոչընդոտելու այս ջանքերը կատարւում են 21-րդ դարի մեր Հայրենիքի ամենախոցելի ժամանակաշրջանում մեր համայնքի համախմբման հաշուին։

Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական Վարչութեան յայտարարութեան վերջին բաժնում ասուած է: «Երբ մեր Հայրենիքի գոյութիւնը վտանգուած է հարեւան ցեղասպան երկրների կողմից, մեր պարտքն է որպէս մեր սահմաններից դուրս ապրող հայեր շարունակել պայքարը մեր ազգային ինքնութեան եւ միասնութեան պահպանման համար։ Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կենտրոնական Վարչութիւնը յորդորում է համայնքի բոլոր անդամներին ոտքի կանգնել նման պառակտիչ վարքագծի դէմ եւ մերժել որևէ հանդուրժողականութիւն այս կարգի գործողութիւններ ՀԵԴի որեւէ անդամի նկատմամբ: Նշեալ անհատների գործողութիւնները եւս մէկ վկայութիւն են այն բանի, որ նրանք ակտիւօրէն աշխատում են սփիւռքի հայ երիտասարդների յանուն ազատ, անկախ եւ միացեալ հայրենիքի մղած պայքարի հաւաքական ջանքերի դէմ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company