ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Ֆրանսիսկոս Պապը Հրամանատար Ասպետի շքանշանով պարգեւատրեց իրաւաբան Արսէն Դանիէլեանը

13 Ապրիլ 2023

Հիսիսայն Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի այսօր հրապարակած մամլոյ հաղորդակցութեան համաձայն հայ համայնքի ճանաչուած իրաւաբան Արսէն Դանիէլեանը պարգևատրուել է Ֆրանսիսկոս Պապի Հրամանատար Ասպետի շքանշանով:

10 Ապրիլ 2023-ի երեկոյեան, ժամը 7-ին, Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Առաջնորդանիստ տաճարին մէջ, յատուկ արարողութեան մը ընթացքին, Ս. Սիլվեստրի Հրամանատար Ասպետի բարձր շքանշանով եւ Պապական հրամանագրով պարգեւատրուեցաւ Լոս Անճելըսի ազգայիններէն՝ իրաւաբան Արսէն Դանիէլեան:

Դանիէլեան գլխաւոր գործընկերն է Կլենտյէլ քաղաքի «Դանիէլեան, ԼըՔրոյ եւ Գոլանճեան» իրաւաբանական ընկերութեան եւ աւելի քան յիսուն տարիներու վրայ երկարող գործունէութիւն ունի հայ հասարակական կեանքին մէջ, Իրանէն Միացեալ նահանգներ:

Սրբազան Քահանայապետ Ֆրանսիսկոս Պապին կողմէ շնորհուած հրամանագիրն ու շքանշանը Ա. Դանիէլեանին յանձնեց թեմակալ Առաջնորդ՝ Արհիապատիւ Գերապայծառ Միքայել Եպիսկոպոս Մուրատեանը: Ս. Սիլվեստր Ա. Պապը (314-335) ճանչցուած է ղեկավարութեան իր յատուկ ձիրքերուն համար՝ Տիեզերական Եկեղեցւոյ ամենատագնապալից ժամանակաշրջաններէն մէկուն ընթացքին:

Պարգեւատրումը կատարուած է առ ի գնահատանք՝ Դանիէլեանի «նուաճումներուն ու աշխարհի մէջ դրական ազդեցութիւն թողելու անոր յանձնառութեան»: Հրամանատար Ասպետի կարգն ու շքանշանը կը տրուին աշխարհականներու՝ եկեղեցւոյ ու հանրութեան իրենց մատուցած յատկանշական ծառայութեանց համար:

«Ես խորապէս զգացուած եմ ու երախտապարտ Ֆրանսիսկոս Պապին՝ ինձ շնորհած այս մեծ պատուին համար: Նոյնպէս երախտագիտութեան խօսք ունիմ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Հոգեւոր Տիրոջ՝ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Ռաֆայէլ-Պետրոս 21-րդ Կաթողիկոս-Պատրիարքին՝ ինձ Սրբազան Քահանայապետին ներկայացուցած ըլլալուն համար, ինչպէս նաև Ամերիկայի եւ Քանատայի թեմակալ առաջնորդ Արհիապատիւ Գերապայծառ Միքայել Եպիսկոպոս Մուրատեանին, այս անմոռանալի պաշտօնական արարողութեամբ շքանշանն ու հրամանագիրն ինձ յանձնելու համար», ըսաւ Արսէն Դանիէլեան:

Ա. Դանիէլեան պարգևատրուած է զանազան շքանշաններով ու պատուոյ գիրերով, որոնց կարգին է Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհած «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանն ու Սրբատառ Կոնդակը՝ Հայոց Առաքելական Ս. Եկեղեցւոյ իր մատուցած աւելի քան քառասուն տարիներու անխոնջ ծառայութեանց համար:

Արսէն Դանիէլեան ծնած է Թեհրան, Իրան, եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ գաղթած է 1979-ին: Իրաւագիտութեան Դոկտորի կոչումը 1984-ին, Լավըրն Համալսարանէն ստանալէն ետք, անցած է իրաւաբանական աշխատանքի, Լոս Անճելըսի շրջանին մէջ: 1991-ին միացած է Halstead, Baker & Olson իրաւաբանական հաստատութեան, որմէ ետք, իբրեւ հիմնադիրներէն մէկը՝ կազմած է Baker, Olson, LeCroy & Danielian իրաւաբանական հաստատութիւնը: Ա. Դանիէլեան ամուսնացած է Նորուաք ԼաՄիրատա կրթական շրջանի վերատեսուչ Դոկտոր Յասմիկ Դանիէլեանի հետ (այժմ հանգստնեան կոչուած): Ամոլը ունի երկու չափահաս զաւակներ եւ վեց թոռներ:

___________________

Նշենք, որ Ֆրանսիսկոս Պապի Հրամանատար Ասպետի Շքանշանը Հռոմի կաթիղիկէ եկեղեցւոյ բարձրագոյն շքանշաններից է համարւում: Սա ասպետութեան հինգ շքանշաններից մեկն է։ Պարգևատրւում է անմիջապես Հռոմի Պապի կողմից որպես Գերագոյն Պոնտիֆիկոս և Կաթոլիկ Եկեղեցու ղեկավար և որպես Վատիկան քաղաքի պետութեան ղեկավար: Այն կոչուած է յարգելու աշխարհականներին, ովքեր ակտիւօրեն ներգրաւուած են եկեղեցու կեանքում, յատկապէս, երբ դա դրսևորւում են իրենց մասնագիտական պարտականութիւնների կատարման և տարբեր արուեստների տիրապետման մեջ:

«Օրակարգ»ը շնորհաւորում է ընկեր Արսէն Դանիէլեանի Հրամանատար Ասպետի Շքանշան ստանալու մեծ պատուին արժանանալու կապակցութեամբ և նորանոր յաջողութիւններ է մաղթում իրեն իր ազգանուէր գործունէութեան մէջ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company