Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին
03 Մայիս 2023
Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։
