ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայտարարություններ

Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են ադրբեջանական անօրինական գործողությունները

05 Մայիս 2023

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։

Նշենք, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրիպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Գասպար Կարապետյանն արձագանքել է նախաձեռնությանը՝ նշելով. «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ»։

Հայտարարությանը միացել են հետևյալ անձինք․

Կառլ Վանլոու – Ֆլամանական խորհրդարանի պատգամավոր և նահանգային սենատոր

Ալեսիա Կլաս – Ֆլամանդական խորհրդարանի անդամ և նահանգային սենատոր

Վարդ Քեննես – Կաստերլեի քաղաքապետ, Ֆլամանական խորհրդարանի նախկին պատգամավոր

Մարկ Հենդրիքս – իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանական և Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ

Կարիմ Վան Օվերմեյր – Ալստի ավագանու անդամ

Աննաբել Տավերնիե – Ֆլամանական խորհրդարանի անդամ

Էլս Վան Հոֆ – Բելգիայի Ֆեդերալ Խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կանանց իրավունքների ակտիվիստ

Պիեռ դ’Արժան – Լյովենի համալսարանի (UCL) հանրային միջազգային իրավունքի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Միջազգային իրավունքի եվրոպական ընկերության նախագահ

Բեռնար Քուլի – Լյովենի համալսարանի (UCL) պրոֆեսոր և նախկին ռեկտոր

Ժորժ Դալլեման – Բելգիայի Ֆեդերալ խորհրդարանի անդամ

Էմանուել դը Բոկ – Բրյուսելի Ֆրանսախոս խորհրդարանի պատգամավոր

Ժյուլի դը Գրոտ – Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին նախագահ

Միշել Դը Մախդ – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի անդամ

Մարկ Դեմեսմաքեր – Սենատոր

Պիտեր Դը Ռովեր – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր

Յենց Դը Ռայկը – Հետաքննող լրագրող

Սակիս Դիմիտրակոպուլոս – Բրյուսելի Համահունական և միջմշակութային կենտրոնի ղեկավար

Քրիստոս Դուլկերիդիս – Իքսելի քաղաքապետ

Էրվե Դուայեն – Նախկին պատգամավոր, Ժետի նախկին քաղաքապետ

Անդրե դյու Բուս – Էթերբեք քաղաքի ավաքանու անդամ, նախկին սենատոր

Ժոզի Դյուբիե – Նախկին սենատոր

Էմրիկ Ֆյուզո – L’oeuvre d’Orient-ի միջազգային հարաբերությունների բաժանմունքի ղեկավար

Ալդա Գրեոլի – Սպա քաղաքի սոցիալական կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր

Մարկ Հենդրիկս – իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանական և Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ

Բենուա Լաննու – Պատմաբան

Աննիկ Լամբրեխտ – Ֆլամանական խորհրդարանի անդամ, սենատոր և Բրյուգեի քաղաքային խորհրդի նախագահ

Մարի Լեկոկ – Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր

Գեորգիոս Սիդիրոպուլոս – Բելգիայի Պոնտոսցի հունական միությունների նախագահ

Սիմոնե Սուսսկինդ – Բրյուսելի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին սենատոր

Ժյուլի Սմաժ – Քաղաքական գործիչ, MR International-ի փոխնախագահ, Վավր քաղաքային խորհրդի անդամ

Տայս Վերբյուրխտ – ֆլամանական խորհրդարանի պատգամավոր և Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ

Ժուլիեն Օյթենդալը – Սենատոր, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր

Գաետան Վան Խոյսենհովը – սենատոր (խմբի ղեկավար), Բրյուսելի խորհրդարանի և Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի պատգամավոր

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

05.05.2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company